ՌԴ և ԱՄՆ հարաբերությունների վերաբեռնման համար պայմաններ չկան․ Պեսկով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+34.09 oC

ՌԴ և ԱՄՆ հարաբերությունների վերաբեռնման համար պայմաններ չկան․ Պեսկով

17:11 27.01.2021

Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերություններում վերաբեռնման մասին խոսակցություններն իրական հիմք չունեն։ TASS գործակալության փոխանցմամբ՝ այսպես է համարում ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Բավական է այն, որ երեկ նախագահները (հեռախոսազրույցի ընթացքում), արձանագրելով բավական լուրջ տարաձայնությունները, ամեն դեպքում ընդգծել են երկխոսությունը շարունակելու անհրաժեշտությունը։ Առայժմ վերաբեռնման համար պայմաններ չկան»,- ասել է Պեսկովը՝ միևնույն ժամանակ նշելով, որ վերաբեռնում եզրույթը չարժե օգտագործել։

Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ չնայած ամերիկյան գործընկերների հետ համաձայնություն է ձեռք բերվել Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման մասին պայմանագիրը երկարաձգելու անհրաժեշտության մասին, այնուամենայնիվ, հարաբերությունների վերաբեռնման մասին ներկայումս խոսք չի գնում։

Պեսկովի գնահատմամբ՝ այդ ճանապարհին բավական շատ խոչընդոտներ կան։ Նա, սակայն, չի հստակեցրել՝ կոնկրետ ինչ խոչընդոտների մասին է խոսքը։

Հիշեցնենք՝ հունվարի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Կողմերը պայմանավորվել են 5 տարով երկարաձգել Ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին պայմանագիրը, որի ժամկետը լրանալու է փետրվարի 5-ին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»․ Մելիքյանը սեպտեմբերին կսկսի աշխատանքը

15:08 20.08.2025

«Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»․ Մելիքյանը սեպտեմբերին կսկսի աշխատանքը

Եղիշե Մելիքյանը սեպտեմբերին կսկսի իր ճանապարհը Հայաստանի ազգային հավաքականի հետ: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ «Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»,-Մելիքյանի խոսքերն է մեջբերում ՀՖՖ-ն։ ...

SHANTNEWS

15:00 20.08.2025

SHANTNEWS

Պուտինն Էրդողանի հետ հեռախոսազրույց է ունեցել

14:54 20.08.2025

Պուտինն Էրդողանի հետ հեռախոսազրույց է ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ներկայացրել է Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի իր գնահատականները: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը իր գնահատականն է տվել Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովին», – ասվում է հաղորդագրության մեջ։ […] ...

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետին

14:41 20.08.2025

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին Ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Հայաստանի Հանրապետության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հունգարիայի ժողովրդին՝ Ազգային տոնի առթիվ։ Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ վերջին ժամանակաշրջանում մեր երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները ստանում են նոր որակ, որոնք հիմնված են փոխվստահության և […] ...

Միրզոյանը և Խոսե Մանուել Ալբարեսը քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները

14:36 20.08.2025

Միրզոյանը և Խոսե Մանուել Ալբարեսը քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները

Օգոստոսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի Թագավորության ԱԳ, ԵՄ և համագործակցության նախարար Խոսե Մանուել Ալբարեսի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները, այդ թվում երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների և ԵՄ հարթակում ակտիվ փոխգործակցության միջոցով։ Անդրադառնալով տարածաշրջանային թեմաների՝ նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնում Հայաստանի և […] ...

Դիլիջանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

14:24 20.08.2025

Դիլիջանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Կիմա Մարգարյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Տավուշի մարզ, Դիլիջան համայնք), որտեղ պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից: Մասնավորապես՝ • առաստաղների և պատերի մակերևույթները ապահովված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից, առկա […] ...

BACK_TO_TOP