«Անզգուշություն եմ արել»․ Ժաննա Գալստյանը ողջ հայությունից ներողություն է խնդրել «գյալմա» բառի համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+15.02 oC

«Անզգուշություն եմ արել»․ Ժաննա Գալստյանը ողջ հայությունից ներողություն է խնդրել «գյալմա» բառի համար

10:41 30.06.2018

Հունիսի 28-ին Արցախի խորհրդարանի լիագումար նիստում ԱԺ պատգամավորներ Ժաննա Գալստյանի և Հայկ Խանումյանի միջև տեղի ունեցած լեզվակռիվը հանրային մեծ հնչողություն է ստացել: Համացանցում տեղադրվել էր տեսագրություն, որտեղ Գալստյանը և Խանումյանը փոխադարձ վիրավորանքներ են հնչեցնում։ Գալստյանը Խանումյանին անվանում է «գյալմա»՝ եկվոր։

«Ես խորապես ներողություն եմ խնդրում ողջ հայությունից «գյալմա» բառի համար, անզգուշություն եմ արել, քանի որ իմ շատ սիրած մարդիկ այդպես են ընկալել, այնինչ ես որևէ դիտավորություն չունեի տարանջատման իմաստ հաղորդելու այդ խոսքիս»,-«Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է «Արցախի հերոս», Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ժ. Գալստյանը։

«Անկեղծ ասած, պատերազմից հետո առաջին անգամ է ինձ հետ նման բան պատահում: Ուղղակի նյարդերս տեղի տվեցին: Երևի թե կուտակված էր: Հայկ Խանումյանն անընդհատ Ազգային ժողովի ամբիոնը փորձում է օգտագործել իբրև հանրահավաքի հարթակ` քաղաքական ցինիզմի երանգներով լի ելույթներ ունենալով:

Ընդհանրապես, երբ նրա հետ զրուցում եմ, խելացի և գրագետ մարդու տպավորություն է թողնում, բայց հենց որ մոտենում է ամբիոնին և բարձրախոսին, սկսում է զրպարտանքներով և վիրավորանքներով լի կոչեր հնչեցնել: Երևի թե կուտակված բարկությանս պատճառներից է նաև վերջերս նրա ելույթներից մեկում հնչած խոսքերը, երբ նա փորձում էր անջրպետ մտցնել Արցախյան պատերազմի և Ապրիլյան պատերազմի սերունդների միջև: Չի կարելի նման բան: Ի՞նչ կլիներ Արցախյան պատերազմի մասնակիցների հետ, եթե այդ ժամանակ անջրպետ մտցնեինք անցյալի հերոսների և մեր միջև»,-ասել է ժաննա Գալստյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ջոն վան’տ Սխիպը և Արոն Վինտերը պարգևատրել են ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի հաղթողներին և լավագույններին

08:30 14.05.2025

Ջոն վան’տ Սխիպը և Արոն Վինտերը պարգևատրել են ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի հաղթողներին և լավագույններին

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը և օգնական Արոն Վինտերը պարգևատրել են Երևանում ավարտված ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի հաղթողներին և լավագույն ֆուտբոլիստներին։ Վան’տ Սխիպը պարգևատրել է Մ15 մրցաշարի հաղթող Վրաստանի թիմի ավագին և մինչև 14 տարեկանների պայքարում լավագույն ֆուտբոլիստ ճանաչված, Հայաստանի թիմի ավագ Նարեկ Ավետիսյանին։ Վինտերից հատուկ մրցանակ են ստացել Մ15 մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

08:24 14.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Պերուի վարչապետը հրաժարական է տվել

08:15 14.05.2025

Պերուի վարչապետը հրաժարական է տվել

Պերուի վարչապետ Գուստավո Ադրիենսենը հրաժարական է տվել խորհրդարանի կողմից իրեն անվստահություն հայտնելու քվեարկությունից առաջ։ Այս մասին հայտնել է երկրի կառավարության մամուլի ծառայությունը։ «Հաշվի առնելով հայրենիքի բարձրագույն շահերը՝ ես պարտավոր եմ ձեզ ներկայացնել Նախարարների խորհրդի նախագահի պաշտոնից վերջնական հրաժարականի մասին հայտարարություն»,- մեջբերում է Ադրիանսենի՝ երկրի նախագահ Դինա Բոլուարտեին ուղղված ուղերձը կառավարության կայքում։ Ադրիանսենը կառավարության ղեկավարի պաշտոնը […] ...

Սուրեն Պապիկյանը Բեռլինում հանդիպել է ԳԴՀ պաշտպանության դաշնային նախարար Բորիս Պիստորիուսի հետ

08:05 14.05.2025

Սուրեն Պապիկյանը Բեռլինում հանդիպել է ԳԴՀ պաշտպանության դաշնային նախարար Բորիս Պիստորիուսի հետ

Մայիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բեռլինում հանդիպել է ԳԴՀ պաշտպանության դաշնային նախարար Բորիս Պիստորիուսի հետ: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԳԴՀ համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները: Կողմերը բարձր են գնահատել գործակցության ներկա մակարդակը և այն ընդլայնելու պատրաստակամություն հայտնել: Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող […] ...

Հալանդը կարող է տեղափոխվել  «Բարսելոնա»

08:00 14.05.2025

Հալանդը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»

«Բարսելոնան» հավակնոտ ծրագիր ունի 2026 թվականի ամռանը «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդին ձեռք բերելու համար։ Այս մասին հաղորդում է իսպանական El Nacional հրատարակությունը։ Նշվում է, որ թիմն արդեն աշխատում է 175 միլիոն եվրո հավաքելու ուղղությամբ. սա խաղացողի հրաժարագնի գումարն է։ Հետաքրքիր է, որ Հալանդի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2034 թվականը, և որոշ […] ...

Լիլիթ Մակունցը հայ գործարարների հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ տնտեսական և առևտրային համագործակցությանը վերաբերող հարցեր

00:30 14.05.2025

Լիլիթ Մակունցը հայ գործարարների հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ տնտեսական և առևտրային համագործակցությանը վերաբերող հարցեր

Մայիսի 12-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը դեսպանությունում հյուրընկալեց «SelectUSA» ներդրումային գագաթաժողովի շրջանակներում Վաշինգտոն ժամանած հայ գործարար համայնքի ներկայացուցիչներին։  Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ-ԱՄՆ տնտեսական և առևտրային համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության և հայ գործարար շրջանակների համագործակցության հնարավորությունները։ ...

BACK_TO_TOP