Վրացական ընդդիմությունն արդեն բացահայտ խոսում է հեղափոխության մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+24.09 oC

Վրացական ընդդիմությունն արդեն բացահայտ խոսում է հեղափոխության մասին

17:11 01.02.2021

Վրացական ընդդիմությունն արդեն բացահայտ խոսում է հեղափոխության մասին. «Եվրոպական Վրաստանի» առաջնորդներից Գիգա Բոկերիան հրապարակավ օգտագործել է «օրինական հեղափոխություն» տերմինը: Դրան հաջորդել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության սուր արձագանքը: Նրանք կարծում են, որ ընդդիմությունը չունի զանգվածներ մոբիլիզացնելու ռեսուրս, և այդպիսի հռետորաբանությունն ավելի ծիծաղելի է, քան իրական սպառնալիքը: Այդ մասին գրել է Sputnik Грузия-ն:

Վերլուծաբան Գիա Աբաշիձեն նշել է, որ «Եվրոպական Վրաստանը» և «Ազգային շարժումը» երկար ժամանակ հեռացել են իրականությունից, քանի որ Վրաստանի ընտրողների համար խորհրդարանը լեգիտիմ է և հաստատված է միջազգային դիտորդների կողմից:

Մինչ օրս ութ ընդդիմադիր կուսակցությունների 51 պատգամավոր աշխատանքից ազատման դիմում է գրել՝ իշխանություններին մեղադրելով ընտրությունները կեղծելու մեջ: Նրանց՝ խորհրդարան մտնելու հիմնական պայմանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակումն է:

Մինչդեռ, հայտնի է դարձել, որ «Քաղաքացիներ» կուսակցության 2 անդամ մտել է խորհրդարան: Կուսակցության առաջնորդ Ալեկո Էլիսաշվիլիի հայտարարությամբ՝ իր կուսակցությունն իշխող «Վրացական երազանքի» հետ համաձայնության է եկել փոխել ընտրությունների համակարգն ու մատի նշանավորման փոխարեն մատնահետքի տպման համակարգ է ներմուծել: Խորհրդարանն այդ փոփոխությունը գրանցելու է մինչև մարտի մեկը, իսկ ընդունելու է մինչև մայիսի մեկը: Պայմանը չկատարելու դեպքում նա և կուսակցության անդամ Լևան Իոսելիանին կդադարեցնեն խորհրդարանում իրենց գործունեությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳ փոխնախարարը Ժնևում մասնակցել է ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման Գլոբալ Պլատֆորմին

11:10 10.06.2025

ՆԳ փոխնախարարը Ժնևում մասնակցել է ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման Գլոբալ Պլատֆորմին

Հունիսի 2-ից 6-ը ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը Շվեյցարիայի Ժնև քաղաքում մասնակցել է ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման Գլոբալ Պլատֆորմին, հայտմում են ՆԳՆ ՓԾ-ից։ «Արմեն Ղազարյանը ելույթով անդրադարձել է կլիմայական փոփոխություններով, գեոդինամիկ գործընթացներով, արդյունաբերական զարգացմամբ և տեխնոլոգիական վերափոխումներով պայմանավորված համաշխարհային մակարդակով աճող ռիսկերին՝ ընդգծելով, որ Հայաստանը վերահաստատում է ժամանակակից պահանջներին համահունչ՝ ներառական, հարմարվողական և […] ...

Հայաստանը ներկայացրել է իր ջրային և կլիմայական մարտահրավերները Բլեդի համաժողովում

11:00 10.06.2025

Հայաստանը ներկայացրել է իր ջրային և կլիմայական մարտահրավերները Բլեդի համաժողովում

Սլովենիայի Բլեդ քաղաքում անցկացվել է բարձր մակարդակի համաժողով՝ «Ջրի մոխրագույն գոտին» խորագրով, նվիրված ջրային անվտանգության գլոբալ մարտահրավերներին։ Միջոցառմանը մասնակցել են Սլովենիայի փոխվարչապետ և արտաքին ու եվրոպական գործերի նախարար Տանյա Ֆայոնը, Բլեդի քաղաքապետ Անտոն Մեժանը, Ջրային համաշխարհային ֆորումի համահիմնադիր Մարկո Գայիչը, ինչպես նաև տարբեր երկրների ներկայացուցիչներ և բնապահպանական ոլորտի փորձագետներ, հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ […] ...

Ջրահեղձության վտանգն ամենուր է. ինչ պետք է անել վտանգներից խուսափելու համար

10:55 10.06.2025

Ջրահեղձության վտանգն ամենուր է. ինչ պետք է անել վտանգներից խուսափելու համար

Ջրահեղձության վտանգն ամենուր է` ոչ միայն ջրավազաններում, լճակներում ու ծովերում, այլև լոգարանում, նույնիսկ քիչ քանակությամբ ջրի մեջ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Վտանգներից խուսափելու համար. Հնարավորինս վաղ տարիքում երեխային սովորեցրե՛ք լողալու տարրական հմտություններ: Համոզվե՛ք, որ ջրային տարածքում երեխաները հսկողության տակ են և կրում են փրկօղակ կամ փրկարարական բաճկոն, նույնիսկ եթե նրանք լողալ գիտեն: […] ...

ՃՏՊ Երևան-Աբովյան ավտոճանապարհին․ կա տուժած

10:48 10.06.2025

ՃՏՊ Երևան-Աբովյան ավտոճանապարհին․ կա տուժած

Հունիսի 10-ին, ժամը 00:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Աբովյան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորակում. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Infiniti» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կամրջից ընկել […] ...

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի իրացման փորձ կատարած անձինք կալանավորվել են

10:43 10.06.2025

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի իրացման փորձ կատարած անձինք կալանավորվել են

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթով նախաքննության ընթացքում իրականացված լայնածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ օտարերկրյա 2 քաղաքացի մաքսանենգությամբ ապօրինի ՀՀ է տեղափոխել առանձնապես խոշոր չափերով՝ 1.8 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, տեղեկացնում […] ...

Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում Արարատ Միրզոյանը համաձայնագիր է ստորագրել

10:38 10.06.2025

Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում Արարատ Միրզոյանը համաձայնագիր է ստորագրել

Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը ՀՀ անունից ստորագրեց «Ծովային իրավունքի ՄԱԿ կոնվենցիայի ներքո ազգային իրավազորության սահմաններից դուրս տարածքներում ծովային կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն օգտագործման մասին» համաձայնագիրը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Սա առաջին միջազգային համաձայնագիրն է, որը կարգավորում է ծովային կենսաբազմազանության պաշտպանության հարցերը՝ ազգային սահմաններից անդին՝ որպես կայուն […] ...

BACK_TO_TOP