Լավրովը ԵԱՀԿ գործող նախագահի հետ կքննարկի ԼՂ հակամարտության կարգավորման հարցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+33.09 oC

Լավրովը ԵԱՀԿ գործող նախագահի հետ կքննարկի ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

19:35 01.02.2021

Փետրվարի 2-ին Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ կվարի Շվեդիայի արտգործնախարար Էն Լինդեի հետ, որն աշխատանքային այցով Ռուսաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահի պաշտոնում: Այս մասին հայտնում է ՌԴ արտգործնախարարությունը։

«Լավրովը և Լինդեն կքննարկեն ԵԱՀԿ օրակարգի հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև Բալթիկ ծովի տարածաշրջանում և Հյուսիսային Եվրոպայում անվտանգության իրավիճակը, Արկտիկայում համագործակցությունը և ռուս-շվեդական երկկողմ հարաբերությունների արդիական հարցեր»:

Գերատեսչությունը նաև հավելում է, որ բանակցությունների ընթացքում կողմերը կքննարկեն ԵԱՀԿ-ի արդիական հիմնախնդիրները երեք ուղղություններում՝ ռազմաքաղաքական, տնտեսական-բնապահպանական և հումանիտար, ինչպես նաև ԵԱՀԿ-ի աշխատանքի ծրագրերը 2021-ին։

«Նախատեսվում է դիտարկել հարցեր, որոնք առնչվում են ԵԱՀԿ-ի աջակցությամբ հակամարտությունների կարգավորմանը Ուկրաինայի արևելքում, Լեռնային Ղարաբաղում և Մերձդնեստրում»,- նշված է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրությունում։

Կողմերը կքննարկեն նաև ԵԱՀԿ-ի միջնորդությունը Ժնևյան քննարկումներում՝ Անդրկովկասում անվտանգության և կայունության, Բալկաններում և Կենտրոնական Ասիայում կազմակերպության գործունեության շուրջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լուկաս Սելարայանը երկրորդ խաղն անընդմեջ գոլ է խփել

15:43 11.08.2025

Լուկաս Սելարայանը երկրորդ խաղն անընդմեջ գոլ է խփել

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանն արգենտինական «Բելգրանոյի» կազմում երկրորդ խաղն անընդմեջ գոլ է խփել: Արգենտինայի Սուպերլիգայի «Բանֆիլդի» դեմ չորրորդ տուրի տնային խաղի 48-րդ րոպեին Սելարայանը հաշիվը դարձրել է 2-0: Խաղը ավարտվել է 2-1 հաշվով: 33-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է ամբողջ հանդիպմանն ու ճանաչվել լավագույն ֆուտբոլիստ: «Բանֆիլդի» պահեստային խաղացողների կազմում է եղել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան […] ...

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հեռախոսազրույցը

15:38 11.08.2025

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հեռախոսազրույցը

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Վարչապետը Ֆրանսիայի նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես` «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, […] ...

ՔՏՀԱ տեսչական մարմինը Կոտայքի մարզում կապարակնքել է գազի շարժական լցակայան

15:29 11.08.2025

ՔՏՀԱ տեսչական մարմինը Կոտայքի մարզում կապարակնքել է գազի շարժական լցակայան

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից ստուգումներ են իրականացվել Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Գեղաշեն բնակավայրի սկզբնամասում «Արման Եղիազարյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շահագործվող «ԶԻԼ 130» մակնիշի 37 BP 331 հաշվառման համարանիշով՝ շարժական լցակայան հանդիսացող տրանսպորտային միջոցի նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է ՔՏՀԱ տեսչական մարմինը: Տեսչական […] ...

ՊՆ N զորամասի զինծառայող է հանկարծամահ եղել

15:19 11.08.2025

ՊՆ N զորամասի զինծառայող է հանկարծամահ եղել

Օգոստոսի 11-ին հանկարծամահ է եղել ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Գրիգորի Զաքարյանը։ Համալիր փորձաքննությունների և քննության արդյունքում կպարզվեն մահվան պատճառները: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։ ...

Ուրուգվայի հավաքականի հարձակվողը  «Լիվերպուլից» տեղափոխվել է «Ալ Հիլալ»

15:11 11.08.2025

Ուրուգվայի հավաքականի հարձակվողը «Լիվերպուլից» տեղափոխվել է «Ալ Հիլալ»

Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Դարվին Նունյեսն Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար Ռիադի ակումբը վճարել է 53 միլիոն եվրո: Կողմերը ստորագրել են 3 տարվա պայմանագիր: «Լիվերպուլը» երեք տարի առաջ Նունյեսի տրանսֆերի համար «Բենֆիկային» վճարել էր 85 միլիոն եվրո: ...

SHANTNEWS

15:00 11.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP