Հրաչյա Ռոստոմյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Արցախ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+23.09 oC

Հրաչյա Ռոստոմյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Արցախ

23:03 30.06.2018

Հունիսի 29-ին ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանի գլխավորած պատվիրակությունն այցելեց Արցախի Հանրապետություն։ Այցի շրջանակներում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունեց ՀՀ ԱԻ նախարարի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը, որին մասնակցում էր նաև Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն գնդապետ Կարեն Սարգսյանը, քննարկվեցին երկու հայկական հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների միջև կապերի խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր: «Արցախի Հանրապետության նախագահի հետ հանդիպման ընթացքում մենք վերահաստատեցինք նախկինում արձանագրված բոլոր պայմանավորվածությունների կատարումը։ Համագործակցության հիմնական ուղղությունները շարունակական են լինելու հակակարկտային պաշտպանության, հիդրոմետ ծառայության արդիականացման, սեյսմիկ անվտանգության ապահովման և այլ բնագավառներում», – նշեց նախարար Հրաչյա Ռոստոմյանը։

Պաշտոնական այցի շրջանակներում նախարարի գլխավորած պատվիրակությունը այցելեց Արցախի Հանրապետության ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն: Պատվիրակության անդամները շրջայց կատարեցին Ծառայության գլխավոր մասնաշենքում, հետևեցին մասնաշենքի հարակից տարածքում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին, ինչպես նաև այցելեցին Ճգնաժամային կառավարման կենտրոն, ծանոթացան ահազանգների վիճակագրությանը և բնույթին, փրկարարների արձագանքման մեթոդներին: ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը պատրաստակամություն հայտնեց հնարավորինս աջակցել Արցախի գործընկերներին՝ մասնավորապես քաղպաշտպանության կադրերի վերապատրաստման, նյութատեխնիկական բազայի կատարելագործման և այլ ուղղություններով: Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության կողմից Ծառայությանն անհատույց օգտագործման տրվեց «Մերսեդես Բենց» մակնիշի հատուկ փրկարար մեքենա։ ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր գեներալ-մայոր Հ. Մաթևոսյանը գործընկերներին հանձնեց մեթոդական ձեռնարկներ՝ նախատեսված նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների հետ աշխատող մասնագետների, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմի, ինչպես նաև Ծառայության մասնագետների համար։ Շեշտվեց, որ ծառայության գործունեության ուղղություններից մեկը դա Արցախի Հանրապետության կառավարման մարմինների և կազմակերպությունների պատրաստումն է, ինչպես նաև բնակչության ուսուցումը։ Վերոնշյալ գրականությունը կարող է նպաստել այս գործընթացին։ ՀՀ ԱԻՆ-ը պատրաստակամություն հայտնեց աջակցել Ծառայության անձնակազմի վերապատրաստման և բնակչության ուսուցման հարցում։

ՀՀ ԱԻՆ պատվիրակությունը ԱԻ նախարարի տեղակալ Արկադի Բալյանի ղեկավարությամբ շրջայց կատարեց ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության Արևելյան ծառայություն /«ՍՊԱրԾ» ՊՈԱԿ/։ Շրջայցի ընթացքում պատվիրակության անդամները ծանոթացան աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքին՝ մասնավորապես բնակչության հետ տարվող աշխատանքների բաժնում ծանոթացան բնակչության հետ տարվող աշխատանքների համար օգտագործվող մեթոդական բազային, և ձեռք բերվեց պայմանավորվածություն ՀՀ ԱԻՆ ՃԿՊԱ-ի մեթոդական բազան օգտագործելու հարցում, ինչպես նաև ՍՊԱրԾ երիտասարդ գիտնականներին հնարավորություն կընձեռվի տպագրվել Ճգնաժամային կառավարում և տեխնոլոգիաներ գիտական հոդվածների ժողովածուում։ Շրջայց կատարվեց նաև շինանյութերի փորձարկման և հիդրոերկրաքիմիական և անալիտիկ լաբորատորիաների, ինչպես նաև «Ստեփանակերտ» համալիր կայանի տարածքներում։ Ծանոթացան վերոնշյալ լաբորատորիաների և կայանների ընթացիկ աշխատանքների առանձնահատկությունների և հիմնական խնդիրների հետ, ինչպես նաև քննարկվեցին հետագա զարգացման մի շարք հարցեր։

Պաշտոնական այցի ավարտին ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը ևս մեկ անգամ հաստատեց երկու գերատեսչությունների միջև համագործակցության շարունակականությունը և հույս հայտնեց, որ ձեռք բերված պայմանավորվածությունները մոտ ապագայում կյանքի կկոչվեն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 28.06.2025

SHANTNEWS

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

21:52 28.06.2025

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

Հայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

21:45 28.06.2025

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

21:35 28.06.2025

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...

«Յուվենտուսի» հակառեկորդը

21:25 28.06.2025

«Յուվենտուսի» հակառեկորդը

Թուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

21:15 28.06.2025

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

Հունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP