ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները հանդիպել են ապառազմականացված գոտում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+35.09 oC

ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները հանդիպել են ապառազմականացված գոտում

08:09 02.07.2018

Մի խումբ ամերիկացի պաշտոնյաներ Հյուսիսային և Հարավային Կորեաների սահմանի ապառազմականացված գոտում հանդիպել են հյուսիսկորեացի գործընկերների հետ։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Պետդեպի բարձրաստիճան աղբյուրին։

Հանդիպումն անցել է Փհանմունջոմ գյուղում, հուլիսի 1-ին։ Ամերիկյան պատվիրակությունը գլխավորել է Ֆիլիպիններում ԱՄՆ դեսպան Սոն Կիմը։

Երկու երկրների ներկայացուցիչները քննարկել են պայմանավորվածությունների իրագործումը, որոնք ձեռք էին բերվել հունիսի 12-ին` Սինգապուրում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հանդիպման ժամանակ։

Նշվում է, որ Սինգապուրի գագաթնաժողովի ավարտից ի վեր, դա երկու կողմերի առաջին բանակցությունն է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեյմարը «Սանթոսի» երկրպագուներից բռնության սպառնալիքներ է ստացել

17:20 21.08.2025

Նեյմարը «Սանթոսի» երկրպագուներից բռնության սպառնալիքներ է ստացել

Բրազիլիայի Ա Սերիայի 20-րդ տուրում «Վասկո դա Գամայից» կրած 0-6 հաշվով պարտությունից հետո «Սանթոսի» զայրացած երկրպագուներն եկել են ակումբի մարզաբազա` ֆուտբոլիստներից բացատրություն ստանալու համար, հաղորդում է Goal-ը։ Նրանց հետ զրուցել է «Սանթոսի» ավագ Նեյմարը։ Երկրպագուները զրույցի ժամանակ սկսել են բռնության սպառնալիքներ ուղղել 33-ամյա ֆուտբոլիստին։ Հիշեցնենք, որ «Սանթոսն» այդ խաղում ակումբի պատմության մեջ ամենախոշոր հաշվով պարտություններից […] ...

Օդանավակայանում կտավ գողացած օտարերկրացի տղամարդը ձերբակալվեց

17:11 21.08.2025

Օդանավակայանում կտավ գողացած օտարերկրացի տղամարդը ձերբակալվեց

Օգոստոսի 18-ին 46-ամյա մի կին հաղորդում էր ներկայացրել, որ վաճառքի նպատակով «Զվարթնոց» օդանավակայանի սրահում ներկայացված իր կտավներից մեկը գողացել են։ Օգոստոսի 19-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է 35-ամյա մի օտարերկրացի։ Կարճ ժամանակում նա հայտնաբերվել, ձերբակալվել ու տարվել է բաժին, որտեղ խոստովանել է արարքը։ Գողոնը հայտնաբերվել […] ...

2025թ. 2-րդ եռամսյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 603 անձնագիր

17:00 21.08.2025

2025թ. 2-րդ եռամսյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 603 անձնագիր

Գործադիրն ընդունել է որոշում՝ առանց պետտուրք գանձելու օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու անձնագրեր տրամադրելու վերաբերյալ: Ըստ հիմնավորման՝ օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատվում են ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները կամ ՀՀ քաղաքացիները, որոնց մշտական բնակության վայրում (օտարերկրյա պետությունում) ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին […] ...

Կառավարությունը լրացուցիչ 3,5 մլրդ դրամ է տրամադրել բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման ծրագրին

16:51 21.08.2025

Կառավարությունը լրացուցիչ 3,5 մլրդ դրամ է տրամադրել բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման ծրագրին

Պետական աջակցություն բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների իրականացման բնականոն ընթացքի ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում։ Ըստ այդմ՝ առաջարկվում է միջոցառման ընթացքի ապահովման նպատակով հատկացնել 3.5 մլրդ դրամ գումար: Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, ընդհանուր թիվն այս տրամադրմամբ կկազմի արդեն 6,5 մլրդ դրամ: Ծրագրից օգտվում է 30 հազար շահառու: […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Արգավանդի դամբարան

16:40 21.08.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Արգավանդի դամբարան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդեասյանի և Հայաստանում Թուրքմենստանի դեսպան Մահմեդգելդի Այազովի ուղեկցությամբ այցելել է Փարաքար խոշորացված համայնքի Արգավանդ բնակավայրում գտնվող թուրքմենական դամբարան: Հայ վարպետների ձեռքով կառուցված հուշարձան-դամբարանը միջնադարյան հայ և իսլամական ճարտարապետական տարրերի սինթեզ է։ Տուֆակերտ, երեք հավասար մասերի բաժանված, աշտարականման, գմբեթաձև շինություն է, որի գմբեթը կառուցված […] ...

Արմավիրի համայնքային ոստիկանները տղամարդու խուզարկությամբ թմրամիջոց են հայտնաբերել

16:29 21.08.2025

Արմավիրի համայնքային ոստիկանները տղամարդու խուզարկությամբ թմրամիջոց են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիրի 55-ամյա բնակիչը պահակատանը թմրամիջոց է պահում։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեղեկությունը հաստատվել է։ Տղամարդը ձերբակալվել ու տեղափոխվել է Արմավիրի բաժին, որտեղ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է զգալի չափերի մարիխուանայի նմանվող զանգվածներով 3 փաթեթ։ 55-ամյա արմավիրցին ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ ...

BACK_TO_TOP