ՏՄՊՊՀ-ում քննարկվել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+32.09 oC

ՏՄՊՊՀ-ում քննարկվել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը

19:25 12.02.2021

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի նախաձեռնությամբ այսօր կազմակերպվել էր հանդիպում խոշոր առևտրի ցանցերի ներկայացուցիչների հետ ԱԺ առաջին ընթերցումն անցած «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը և այլ հարցեր քննարկելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են ՏՄՊՊՀ-ից:

Հարկ է նշել, որ սա առևտրային խոշոր ցանցերի հետ տվյալ թեմայի շրջանակում կազմակերպված արդեն երկրորդ հանդիպումն է: Հանդիպմանը մասնակցել են «Էվրիկա», «Ծիրան», «Կրպակ», «ՍԱՍ», «Երևան Սիթի», «Քարֆուր» առևտրի ցանցերի ներկայացուցիչներ, հանձնաժողովի անդամ Հայկ Կարապետյանը, պաշտոնատար այլ անձինք: ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը, շնորհակալություն հայտնելով ներկաներին հրավերին արձագանքելու համար, նշել է, որ տնտեսական մրցակցության պաշտպանության վերաբերյալ տարիների ընթացքում արձանագրված խնդիրներին փորձել են լուծումներ տալ նոր օրենքի նախագծով:

«Մեր հիմնական նպատակն ու գաղափարախոսությունն է հավասար խաղի կանոններ սահմանել բոլորի համար, որոնք իրենց հերթին գլխավորապես ուղղված են հավասար պայմաններ սահմանելուն»,- մասնավորապես շեշտել է Գեղամ Գևորգյանը:

Հանձնաժողովի նախագահը հորդորել է ներկաներին բաց և անկեղծ քննարկում ծավալել, ներկայացնել բոլոր մտահոգություններն ու գործնականում առաջացող հնարավոր խնդիրները, որպեսզի հանձնաժողովը կարողանա դրանց համարժեք լուծումներ տալ:
Այնուհետև տնտեսավարողներն ու հանձնաժողովի պատասխանատուները մասնագիտական քննարկում են ունեցել, որի շրջանակում մանրամասն անդրադարձ են կատարել նախագծով առաջարկվող առանձին կարգավորումների վերաբերյալ բարձրացված հարցերին ու դիտարկումներին: Բացի այդ, տեղում ներկայացվել են մի շարք առաջարկներ, որոնք դրական արձագանքի են արժանացել պատասխանատուների կողմից, և օրենքի նախագծում կկատարվեն համապատասխան փոփոխություններ:

Возможно, это изображение (1 человек, сидит и в помещении)

Возможно, это изображение (1 человек, стоит, сидит и в помещении)

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ կառավարության պատասխանը՝ Սամվել Կարապետյանի վերաբերյալ արբիտրաժային վճռի մասին մամուլում տեղ գտած հրապարակումներին

12:40 23.07.2025

ՀՀ կառավարության պատասխանը՝ Սամվել Կարապետյանի վերաբերյալ արբիտրաժային վճռի մասին մամուլում տեղ գտած հրապարակումներին

Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի 22.07.2025թ. թիվ EA 2025/121 վճռի վերաբերյալ հայտնում ենք, որ հրատապ գործով քննված հարցերի (վեճի) շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների շրջանակը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։ «Մասնավորապես, ժամանակավոր կառավարչի նշանակմամբ հետապնդվող նպատակն է, ի թիվս այլնի, · միտումնավոր եղանակով էներգետիկ ճգնաժամի […] ...

Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը միջազգային դատարանում

12:30 23.07.2025

Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը միջազգային դատարանում

Սամվել Կարապետյանը և իր ընտանիքը հաղթել են Հայաստանի Հանրապետության կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։ Արբիտրաժային գործի քննությունը Կարապետյանների ընտանիքը նախաձեռնել է Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտում (SCC)` Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև 1995թ․ հունվարի 18-ին կնքված Ներդրումների խրախուսման և պաշտպանության համաձայնագրով սահմանված կարգով։ Գործի քննությանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության […] ...

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին են ներկայացվել քրիստոնյաների հալածանքները, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից ԼՂ հայերի նկատմամբ էթնիկ զտումները դատապարտող բանաձևեր

12:27 23.07.2025

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին են ներկայացվել քրիստոնյաների հալածանքները, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից ԼՂ հայերի նկատմամբ էթնիկ զտումները դատապարտող բանաձևեր

Միացյալ Նահանգների սենատոր Ջոշ Հոուլին Սենատին, իսկ ներկայացուցիչ Ռայլի Մուրը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել քրիստոնյաների հալածանքներն, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ իրականացված էթնիկ զտումները դատապարտող բանաձևեր: Այս մասին նշված է Ամերիկայի հայ դատի գրասենյակի (ANCA) տարածած հաղորդագրության մեջ։ «Այս երկկուսակցական բանաձևերն արտացոլում և ամրապնդում են Կոնգրեսի կողմից հայ քրիստոնյաների առջև ծառացած […] ...

Հայաստանն ուշադիր հետևում և աջակցում է Միջին Արևելքում և Աֆրիկայում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված Եգիպտոսի միջնորդական ջանքերին․ Փաշինյան

12:17 23.07.2025

Հայաստանն ուշադիր հետևում և աջակցում է Միջին Արևելքում և Աֆրիկայում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված Եգիպտոսի միջնորդական ջանքերին․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Ֆաթթահ Ալ-Սիսիին ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Եգիպտոսի ժողովրդին Եգիպտոսի Արաբական Հանրապետության ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ։ Գոհունակությամբ եմ արձանագրում, որ վերջին տարիներին կայացած բարձրաստիճան պաշտոնական փոխայցելությունները նոր լիցք են հաղորդել միջպետական երկխոսության ակտիվացմանը: Լիահույս […] ...

Աշխատանքային այցի ընթացքում ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը  Վրաստանի ՆԳՆ ենթակա ծառայություններում հանդիպումներ է ունեցել

12:05 23.07.2025

Աշխատանքային այցի ընթացքում ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի ՆԳՆ ենթակա ծառայություններում հանդիպումներ է ունեցել

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ երկօրյա աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Հայաստանի ՆԳ նախարարության պատվիրակությունը հուլիսի 21-ին այցելել է Վրաստանի ՆԳՆ «112» հանրային անվտանգության կառավարման կենտրոն։ Վրաստանի ՆԳ փոխնախարարներ Գիորգի Բութխուզիի և Ալեքսանդրե Դարախվելիձեի ուղեկցությամբ Արփինե Սարգսյանն ու ՆԳ նախարարության պատվիրակության անդամները շրջել են կենտրոնում։ Կենտրոնի տնօրեն Գիորգի Արսոշվիլին մանրամասն ծանոթացրել է կենտրոնի հիմնական […] ...

SHANTNEWS

12:00 23.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP