Մեկնարկում է «Սպորտային սերունդ – 2021» ծրագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+29.09 oC

Մեկնարկում է «Սպորտային սերունդ – 2021» ծրագիրը

15:20 13.02.2021

«Կայուն զարգացման հայկական հիմնադրամը» (ԿԶՀՀ) ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ և ՈւԵՖԱ-ի «Երեխաների համար» հիմնադրամի համաֆինանսավորմամբ այս տարի ևս իրականացնելու է «Սպորտային սերունդ» ծրագիրը:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է 25 հանրակրթական դպրոց համալրել 1 մլն-ական դրամ արժողությամբ սպորտային գույքով, կազմակերպել միջոցառումներ՝ իրազեկելով առողջ ապրելակերպի կարևորության մասին, խթանելով հաշմանդամություն ունեցող երեխաների ներգրավումը սպորտային միջոցառումներում:

Ուսումնական հաստատությունները մարզագույքով համալրելու մրցույթին կարող են մասնակցել Երևանում և հանրապետության մարզերում գործող բոլոր հանրակրթական դպրոցները` մինչև 2021 թ.-ի մարտի 15-ը սպորտի կարևորության, դպրոցական կյանքի, աշակերտների սպորտային հաջողությունների, նրանց՝ համայնքում և շրջակա միջավայրի պահպանման գործում ներգրավվածության մասին պատմող և 10 րոպեն չգերազանցող տեսանյութեր ուղարկելով  [email protected] էլ. հասցեին: Այն դպրոցները, որոնք 2020 թ.-ին մասնակցել են մրցույթին, սակայն չեն ընտրվել հանձնաժողովի կողմից, կարող են կրկին մասնակցել՝ ներկայացնելով նոր տեսանյութ, իսկ անցյալ տարվա նույնանուն մրցույթում հաղթող ճանաչված դպրոցները չեն կարող դիմել:

Մրցույթի մասնակցության պայմանները

ցանկալի է ներկայացնել աշակերտների նկարահանած սիրողական տեսանյութեր,
հոլովակում աղջիկների և տղաների հավասար մասնակցությունը պարտադիր է, դպրոցի անձնակազմը ևս կարող է մասնակցել նկարահանումներին՝ տեսահոլովակում աշակերտներին աջակցելու համար,
անհրաժեշտ է ցույց տալ դպրոցի սպորտային պայմանները (դահլիճ, մարզագույք), առկայության դեպքում նշել սպորտի ոլորտում աշակերտների նվաճումները և ներկայացնել սպորտի դերն աշակերտների կյանքում,
հստակ ներկայացնել մարզագույքի կարիքը դպրոցում:
Առանձնակի ուշադրության կարժանանան այն տեսահոլովակները, որտեղ կմասնակցեն կրթական հատուկ կարիքներ, հաշմանդամություն ունեցող և փախստական (Սիրիա, Իրաք), ինչպես նաև Արցախից տեղահանված աշակերտները:

Ընտրության կարգը

«Կայուն զարգացման հայկական հիմնադրամը» կընտրի վերոնշյալ պայմաններին համապատասխանող տեսանյութեր, որոնք կներկայացվեն մրցութային հանձնաժողովի քննարկմանը: ԿԶՀՀ-ի հոգաբարձուների խորհրդի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողովը կկազմի լավագույն տեսանյութերն ուղարկած դպրոցների համառոտ ցանկ, որից հետո հիմնադրամի ներկայացուցիչները կիրականացնեն այցելություններ այդ դպրոցներ՝ պայմաններին տեղում ծանոթանալու նպատակով: Տեսանյութերի և այցելությունների հաշվետվությունների հիման վրա մրցութային հանձնաժողովը կհայտարարի հաղթող 25 դպրոցների անունները:

Տեսանյութը պետք է ուղարկել դպրոցի կողմից էլեկտրոնային նամակով՝ որպես նամակի նպատակ նշելով «Սպորտային սերունդ»-ՄՐՑՈւՅԹ 2021: Նամակի մեջ անհրաժեշտ է նշել դպրոցի մասին հետևյալ տեղեկատվությունը՝

դպրոցի անվանումը և հասցեն,
տնօրենի անուն/ազգանունը,
մրցույթի պատասխանատուի կոնտակտային տվյալները,
աշակերտների թիվը (աղջիկներ/տղաներ),
կրթական հատուկ կարիքներով աշակերտների թիվը,
հաշմանդամություն ունեցող աշակերտների թիվը,
փախստական (Սիրիա, Իրաք) աշակերտների թիվը,
դպրոցի կամ սպորտային դահլիճի վերջին անգամ արված կամ նախատեսված վերանորոգման տարեթիվը,
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից կամ այլ կազմակերպություններից սպորտային գույք ստանալու տարեթիվը,
առկա սպորտային գույքի վերաբերյալ տեղեկությունը:
Յուրաքանչյուր դպրոց կարող է ներկայացնել միայն մեկ տեսանյութ: Հավելենք, որ մրցույթի շրջանակում չեն իրականացվում վերանորոգման աշխատանքներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խաղողագործությունից մինչև սպառողական ներգրավման տեխնոլոգիաներ. էկոնոմիկայի փոխնախարարը մասնակցել է WineTech Innovation Summit 2025-ին

20:18 25.07.2025

Խաղողագործությունից մինչև սպառողական ներգրավման տեխնոլոգիաներ. էկոնոմիկայի փոխնախարարը մասնակցել է WineTech Innovation Summit 2025-ին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մասնակցել է WineTech Innovation Summit 2025 միջազգային համաժողովին, որն անցկացվել է Sevan Startup Summit 2025-ի շրջանակում։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Միջոցառման նպատակն էր քննարկել նորարարության, կայունության և մշակութային ժառանգության փոխկապակցվածությունն ինչպես տեղական, այնպես էլ համաշխարհային գինու և կոնյակի ոլորտներում։ Արման Խոջոյանն իր ելույթում անդրադարձել է խաղողագործությունից մինչև […] ...

SHANTNEWS

20:00 25.07.2025

SHANTNEWS

Հայ ֆուտբոլիստները եվրոգավաթային մրցաշարերում

19:54 25.07.2025

Հայ ֆուտբոլիստները եվրոգավաթային մրցաշարերում

Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Լեհաստանի գավաթակիր «Լեգիան» մրցակցի դաշտում 2-2 հաշիվն է գրանցել չեխական «Բանիկի» հետ։ Հյուրերի կազմում հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը` փոխարինման դուրս գալով 74-րդ րոպեին։ Տիրասպոլի «Շերիֆն» էլ տանը 1-3 հաշվով պարտվել է նիդերլանդական «Ուտրեխտին»։ Մոլդովական ակումբի մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արթուր Սերոբյանը, […] ...

Օշականցի երիտասարդի դանակահարությունը Արագածոտնի քրեական ոստիկանները բացահայտել են

19:32 25.07.2025

Օշականցի երիտասարդի դանակահարությունը Արագածոտնի քրեական ոստիկանները բացահայտել են

Հուլիսի 18-ին ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Աշտարակ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ որովայնի առաջնային պատի ծակած-կտրած վնասվածքով բուժօգնության է դիմել Օշական գյուղի բնակիչ 25-ամյա մի երիտասարդ: Հիվանդանոց մեկնած ոստիկաններին երիտասարդը հայտնել է, որ վնասվածքը ստացել է ավտոտնակում երկաթյա իրերի վրա ընկնելու հետևանքով։ Նախաձեռնվել է քրեական վարույթ: Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության […] ...

Վրաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի Agile Spirit 2025 բազմազգ զորավարժությունները

19:16 25.07.2025

Վրաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի Agile Spirit 2025 բազմազգ զորավարժությունները

Վրաստանի Կրծանիսի ռազմաբազայում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի Agile Spirit 2025 բազմազգ զորավարժությունների բացման արարողությունը: Զորավարժությունները կտևեն մինչև օգոստոսի 6-ը, հաղորդում է երկրի պաշտպանության նախարարությունը: Գերատեսչության տվյալներով՝ Agile Spirit 2025 զորավարժություններն անցկացվում են տարածաշրջանի երկու երկրում՝ Վրաստանում և Թուրքիայում, ինչը «նպաստում է տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը»: Թուրքիայում զորավարժությունները սկսվել են հուլիսի 21-ին: Մասնակցում են Վրաստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, […] ...

Մրգավետ գյուղի բնակիչը կամավոր հանձնել է հանգուցյալ պապի հրացանը

19:07 25.07.2025

Մրգավետ գյուղի բնակիչը կամավոր հանձնել է հանգուցյալ պապի հրացանը

Շարունակվում են ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների միջոցառումներն ու բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 23-ին Մրգավետ գյուղի 40-ամյա բնակիչը կամավոր հանձնել է ապօրինի պահվող հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ պապին: Քրեական պատասխանատվությունից խուսափելու համար Ոստիկանությունից հորդորում […] ...

BACK_TO_TOP