15:34 16.02.2021
Հակակոռուպցիոն մարմնի ստեղծման ժամկետների հետաձգմանը «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Սեդրակ Բարսեղյանը։
«Այդ միջոցառումը որոշ չափով ուշացում ունեցող միջոցառում է։ Մասնավորապես, հակակոռուպցիոն կոմիտեի մասին նախագիծն արդեն շրջանառվում է և ուղարկվել է Ազգային ժողով, որի քննարկումներով ակնկալվում է ստեղծել քննչական առանձին մարմին, որը կզբաղվի միայն կոռուպցիայի գործերով։ Հարկ է նշել, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որը ստեղծվել էր ավելի վաղ, սակայն չէր գործում, 2019 թվականի ավարտին սկսեց գործել»,-նշել է նա։
Եվրոպական միության հետ համաձայնագրում տնտեսության հետ կապված ծրագրերի մասին խոսելով՝ նա ասել է, որ մենք ունենք մի մեծ հատված, որն առևտրին է վերաբերում, և առևտրի մասով կան մի շարք միջոցառումներ, որոնք պետք է իրականացվեն։ Առևտրի հատվածն առանձին ենթահանձնաժողովների շրջանակներում է իրականացվում, սակայն մեր ճանապարհային քարտեզում ունենք տրանսպորտի ոլորտի փոփոխություններ, էներգետիկայի ոլորտում կան մի շարք փոփոխություններ, որոնց արդյունքում մեր կենցաղային տեխնիկան պետք է ունենա էներգախնայողության և էներգաարդյունաբերության եվրոպական չափանիշներ, և դա չի ենթադրում միայն օրենսդրական փոփոխություն, այլ նաև համապատասխան ենթակառուցվածքի, լաբորատորիայի հիմնում, համապատասխան մասնագետների, այսինքն՝ մարդկային ռեսուրսների ներգրավում։
Բարսեղյանը նշել է, որ ճանապարհային քարտեզը հասանելի է, և քննարկումների փուլում ևս հասանելի է եղել հանրության համար։
Մանրամասները՝ տեսանյութում։
11:48 22.07.2025
Ա Սերիայի ռմբարկուն կարիերան կշարունակի Սաուդյան ԱրաբիայումԻտալիայի հավաքականի հարձակվող Մատեո Ռետեգին Բերգամոյի «Ատալանտայից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Քադիսիա»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Արաբական ակումբը 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է շուրջ 68 միլիոն եվրո: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Ռետեգին 2024/2025 մրցաշրջանում 25 գոլով դարձել էր Իտալիայի Ա Սերիայի ռմբարկու: ...
11:42 22.07.2025
Քննարկվել են Սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքներըԱրդարադատության նախարարի տեղակալներ Օկսաննա Աբրահամյանը և Տիգրան Դադունցն ընդունել են Ասիական զարգացման բանկի կողմից իրականացվող բյուջետային աջակցության վարկային ծրագրի 3-րդ ենթածրագրի իրականացման նպատակով ԱԶԲ հերթական առաքելության պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սնանկության ոլորտում բարեփոխումներին և ՀՀ Սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքներին, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ «Կարևորվել է ԱԶԲ-ի […] ...
11:36 22.07.2025
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի տնօրենը պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով վնասՔննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2018 թվականին նախաձեռնված Հայանտառ ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի տնօրենի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը, տեղեկացնում է ՀՀՔԿ-ն։ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ անտառտնտեսության տնօրենը 2017-2018 թվականների ընթացքում տեղյակ լինելով տարբեր անձանց կողմից մասնաճյուղի […] ...
11:30 22.07.2025
Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 23-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արգավանդ, Գեղանիստ, Գետափնյա, Ղուկասավան, Արբաթ, Ազատաշեն, Խաչփար, Հայանիստ, Հովտաշատ, Սիփանիկ, Սիս, Տափերական, Փոքր Վեդի բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ, տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։ ...
11:25 22.07.2025
Նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականինՆախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականին: Առողջ ապրելակերպի ամրապնդումը սկսվում է վաղ մանկական տարիքից` իր մեջ ներառելով առողջ և անվտանգ սննդի օգտագործումը, ֆիզիկական ակտիվությունը, օրվա ռեժիմը, բավարար քունը, անվտանգ վարքագծի պահպանումը և այլն, ինչը կուտակային ազդեցություն է ունենում հետագա կյանքի վրա: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ «Ապացուցողական […] ...