17:44 16.02.2021
Փետրվարի 16-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինի հետ:
Փոխվարչապետն իր գոհունակությունն է հայտնել համատեղ աշխատանքի կապակցությամբ՝ նշելով, որ նախորդ տարիներին ՄԱԶԾ-ի հետ ՀՀ կառավարությունը արդյունավետորեն համագործակցել է բազմաթիվ ծրագրերով: Նկատի ունենալով Դմիտրի Մարիյասինի անձնական ներդրումը այդ ձեռքբերումներում՝ Տիգրան Ավինյանը նրան հաջողություններ է մաղթել նոր աշխատանքում:
Դմիտրի Մարիյասինը ներկայացրել է նախորդ տարիներին իրականացված ծրագրերի ընթացիկ վիճակն ու արդյունքները: Նա նշել է, որ ցավով է հրաժեշտ տալիս Հայաստանին՝ միաժամանակ հույս հայտնելով, որ Հայաստանի հետ իր կապը պահպանվելու է, իսկ համատեղ աշխատանքը տարբեր ոլորտներում հնարավոր է լինելու շարունակել:
Կողմերը քննարկել են ՀՀ կառավարության և ՄԱԶԾ-ի համագործակցության շրջանակներում իրականացվող նախագծերի ընթացքն ու հեռանկարները: Անդրադարձ է կատարվել Հայաստանի համայնքներում իրականացվող ծրագրերին՝ ելակետում ունենալով համայնքների տեղական կարիքները հաշվի առնելու ու տարածքային համաչափ զարգացման սկզբունքները: Նկատի ունենալով համայնքներում քաղաքային միջավայրի զարգացման անհրաժեշտությունը՝ քննարկվել է նաև զբաղմունքի ու ժամանցի համայնքային կենտրոնների ստեղծման հարցը, որի հայեցակարգային մշակումը կառավարության տնտեսական արձագանքման ծրագրի կարևոր բաղադրիչներից է: Օրակարգում են եղել նաև կլիմայի, շրջակա միջավայրի, գյուղատնտեսության ոլորտներում առկա հարցերն և դրանց լուծմանը միտված ծրագրերը:
Տիգրան Ավինյանը ներկայացրել է փետրվարի 4-ին ՀՀ կառավարության նիստում հաստատված տնտեսական արձագանքման ծրագիրը՝ որպես դրա հիմնական նպատակ նշելով տնտեսության վերականգնումը: Փոխվարչապետը մատնանշել է այն ուղղությունները, որոնք պետք է վերափոխվեն առկա պահանջներին համապատասխան, ինչպես նաև առանձնացրել այն ոլորտները, որոնք նոր են և կարող են հետաքրքիր լինել ներդրողների համար՝ նպաստելով բիզնես միջավայրի ընդլայնմանը: Նա անդրադարձել է նաև այս բնագավառում կառավարության քաղաքականությանը, այդ թվում՝ բիզնեսին վերաբերող աջակցության ծրագրերին:
Կողմերը նախանշել են հետագա համագործակցության հնարավորությունները՝ քննարկելով հարցերի լայն շրջանակ՝ տեխնոլոգիական զարգացում, ռեսուրսների արդյունավետ կառավարում և օգտագործում, համայնքներում քաղաքային միջավայրի ձևավորում, հակակոռուպցիոն քաղաքականություն և հանրային կառավարման ոլորտի բարեփոխումներ: Փոխվարչապետը արտահայտել է Հայաստանի կառավարության պատրաստակամությունը վերոնշյալ ոլորտներում տարվող քաղաքականությանը նոր թափ հաղորդելու հարցում՝ նկատի ունենալով, որ այն դրական ուղերձ է պարունակում առ միջազգային գործընկերներ, ինչպես նաև կարևոր պայման է ամուր պետություն կառուցելու համար:
12:12 22.07.2025
Հիմնանորոգվում է Վերին Սասունիկ-Լեռնարոտ ճանապարհը11:48 22.07.2025
Ա Սերիայի ռմբարկուն կարիերան կշարունակի Սաուդյան ԱրաբիայումԻտալիայի հավաքականի հարձակվող Մատեո Ռետեգին Բերգամոյի «Ատալանտայից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Քադիսիա»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Արաբական ակումբը 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է շուրջ 68 միլիոն եվրո: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Ռետեգին 2024/2025 մրցաշրջանում 25 գոլով դարձել էր Իտալիայի Ա Սերիայի ռմբարկու: ...
11:42 22.07.2025
Քննարկվել են Սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքներըԱրդարադատության նախարարի տեղակալներ Օկսաննա Աբրահամյանը և Տիգրան Դադունցն ընդունել են Ասիական զարգացման բանկի կողմից իրականացվող բյուջետային աջակցության վարկային ծրագրի 3-րդ ենթածրագրի իրականացման նպատակով ԱԶԲ հերթական առաքելության պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սնանկության ոլորտում բարեփոխումներին և ՀՀ Սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքներին, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ «Կարևորվել է ԱԶԲ-ի […] ...
11:36 22.07.2025
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի տնօրենը պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով վնասՔննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2018 թվականին նախաձեռնված Հայանտառ ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի տնօրենի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը, տեղեկացնում է ՀՀՔԿ-ն։ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ անտառտնտեսության տնօրենը 2017-2018 թվականների ընթացքում տեղյակ լինելով տարբեր անձանց կողմից մասնաճյուղի […] ...
11:30 22.07.2025
Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 23-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արգավանդ, Գեղանիստ, Գետափնյա, Ղուկասավան, Արբաթ, Ազատաշեն, Խաչփար, Հայանիստ, Հովտաշատ, Սիփանիկ, Սիս, Տափերական, Փոքր Վեդի բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ, տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։ ...
11:25 22.07.2025
Նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականինՆախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականին: Առողջ ապրելակերպի ամրապնդումը սկսվում է վաղ մանկական տարիքից` իր մեջ ներառելով առողջ և անվտանգ սննդի օգտագործումը, ֆիզիկական ակտիվությունը, օրվա ռեժիմը, բավարար քունը, անվտանգ վարքագծի պահպանումը և այլն, ինչը կուտակային ազդեցություն է ունենում հետագա կյանքի վրա: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ «Ապացուցողական […] ...