Կայացել է հանդիպում Հայաստանի պետական հատվածի և գործարար համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+32.09 oC

Կայացել է հանդիպում Հայաստանի պետական հատվածի և գործարար համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ

18:06 19.02.2021

Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների խորհրդի աշխատանքի շրջանակում փետրվարի 18-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Հայաստանում ԱՄՆ առևտրի պալատի նախաձեռնությամբ կազմակերպվել էր հանդիպում Հայաստանի պետական հատվածի և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ` ԱՄՆ արտահանման-ներմուծման խոչընդոտների բացահայտման և քննարկման նպատակով։

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնյաներ և գործարարներ։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Վարոս Սիմոնյանը տեղեկացրել է, որ Հայաստանի և ԱՄՆ միջև գործում է Առևտ­րի և ներդ­րում­նե­րի շր­ջա­նա­կային համաձայ­նագ­իրը (ԱՆՇՀ-TIFA), որի շրջանակներում ստեղծվել է համատեղ խորհուրդ առևտրատնտեսական համագործակցությունը խթանելու համար։ Նա նաև ավելացրել է, որ այս քննարկումը կազմակերպվել է առկա համագործակցությունն ու երկու երկրների գործարարների միջև կապերն ակտիվացնելու նպատակով՝ առաջիկա հայ-ամերիկյան գործարար միջոցառմանն ընդառաջ։

«Մեր այսօրվա հանդիպման հիմնական նպատակն է՝ հասկանալ, թե ինչ խոչընդոտների է հանդիպում բիզնեսը ԱՄՆ շուկա մտնելիս և ինչպես կարող է պետությունն աջակցել բիզնեսին մուտք գործելու մյուս երկրների շուկաներ, ավելի լավ ներկայացնելու մեր գործարարներին ԱՄՆ գործարարներին և ձևավորել թիրախային օրակարգ առաջիկա գործարար կլոր սեղանի ընթացքում մեր գործընկերներին ներկայացնելու և քննարկելու, ինչպես նաև խնդիրներին պետական մակարդակով լուծում տալու համար»,- նշել է նախարարի տեղակալը։

Վարոս Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել գործարար համայնքի ներկայացուցիչներին մասնակցության համար՝ նշելով, որ ակնկալում է անկեղծ քննարկում։

Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանը ևս շնորհակալություն է հայտնել պետական-մասնավոր հատված հրաշալի համագործակցության համար, նշել, որ, համավարակով պայմանավորված, միջոցառումների անցկացման հնարավորությունները սահմանափակ էին, իսկ օնլայն տարբերակով միջոցառումների անցկացումն այնքան էլ արդյունավետ չէ։ Նա նաև տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսում են ֆրենչայզինգի համաժողով անցկացնել, փորձելու են ավելի ակտիվացնել գործակցությունը ԱՆՇՀ-TIFA-ի շրջանակում, կազմակերպել միջոցառումներ հայ-ամերիկյան գործարար կապերի ակտիվացման համար։

Գործարարները հիմնականում առանձնացրել են տեխնիկական, փաստաթղթային, լոգիստիկ խնդիրները` մասնավորապես կապված մսամթերքի արտահանման, բեռնափոխադրումների իրականացման, բեռնափոխադրումների գների բարձրացման, ծանրոցների և փոստային առաքումների մասով, գինու արտահանման դեպքում REF կոնտեյներների բացակայություն, աշխարհագրական տեղանունների մակնշման, սերտիֆիկատների, որակի հավաստագրեր ստանալու գործընթացում լաբորատոր փորձաքննության անհասանելիության և մեծ ծախսերի հետ կապված, էլեկտրոնային հարթակներից գնումների իրականացման, մտավոր սեփականության պաշտպանության հետ կապված խնդիրները, ԱՄՆ ներմուծման ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվության պակասը, մի շարք այլ հարցեր։

Ծավալված բովանդակալից և արդյունավետ քննարկման ժամանակ գործարար համայնքի ներկայացուցիչները մանրամասն ներկայացրել են իրենց գործունեության ընթացքում հանդիպող խնդիրներն ու խոչընդոտները, փորձել համատեղ գտնել դրանց վերացման ուղիները, առաջարկել հնարավոր լուծումներ:

Արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել նման հանդիպումները դարձնել պարբերական, անհրաժեշտության դեպքում ստեղծել աշխատանքային խմբեր, կազմակերպել առանձին ոլորտային հանդիպումներ նախարարությունների, Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչների մասնակցությամբ:

2015թ. մայիսի 7-ին Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև ստորագրվել է առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը` հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության ամրապնդման և հետագա խորացման, կողմերի միջև ապրանքների և ծառայությունների առևտրի ընդլայնման ու դիվերսիֆիկացման, գործարար նախաձեռնությունների ակտիվացման նպատակով: Համաձայնագրով հիմնվել է Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների հարցերով խորհուրդ, որը նախագահում են հայկական կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ամերիկյան կողմից` ԱՄՆ Առևտրի ներկայացուցչի գրասենյակը: Համատեղ խորհրդի նպատակներն են` երկու կողմերի առևտրային և ներդրումային հնարավորությունների ընդլայնումը և հնարավոր խոչընդոտների բացահայտումն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մտավոր սեփականությունը, գործարար միջավայրը, աշխատողների իրավունքները, հարցեր, որոնք ներառված չեն երկրների միջև կնքված ներդրումային համաձայնագրում և այլն:

Возможно, это изображение (3 человека, люди сидят и люди стоят)
Խորհրդի անդրանիկ նիստը կայացել է 2015 թ. նոյեմբերի 17-ին Երևանում, երկրորդ նիստը 2018թ. մարտի 19-ին` Վաշինգտոնում: 2020-ի սեպտեմբերի 15-ին կայացել է Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների համատեղ խորհրդի երրորդ առցանց նիստը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ և ԱՄՆ միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացվող հարցեր աշխատանքի, առևտրի տեխնիկական խոչընդոտների, ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող Արտոնությունների ընդհանրացված համակարգ (GSP) ծրագրի, ԱՄՆ ներմուծման սանիտարական և բուսասանիտարական պահանջների, ԱՀԿ շրջանակներում ընթացող բանակցությունների, առևտրային դիվանագիտության ոլորտում համագործակցության, ինչպես նաև COVID-19-ի առնչությամբ ոլորտային համագործակցության հնարավոր ուղղությունների և այլնի վերաբերյալ։ 2021թ. մարտին նախատեսվում է անցկացնել Հայաստան-ԱՄՆ գործարար կլոր սեղան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աննա Վարդապետյանը «Արի գյուղ, գյուղում կյանք կա» նախաձեռնության շրջանակում հանդիպել է Արարատի մարզի չորս բնակավայրերի աշակերտներին

12:31 21.07.2025

Աննա Վարդապետյանը «Արի գյուղ, գյուղում կյանք կա» նախաձեռնության շրջանակում հանդիպել է Արարատի մարզի չորս բնակավայրերի աշակերտներին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի հուլիսի 19-ին, «Արի գյուղ, գյուղում կյանք կա» նախաձեռնության ղեկավար Անահիտ Գևորգյանի հրավերով, այցելել է Արարատի մարզի Արևշատ բնակավայր և հանդիպել տեղի, ինչպես նաև հարևան բնակավայրերի՝ Դեղձուտի, Աբովյանի և Կանաչուտի դպրոցների 9-12-րդ դասարանների չորս տասնյակը գերազանցող աշակերտներին: Հանրապետության գլխավոր դատախազի՝ աշակերտներին հանդիպելու նպատակը բարեվարքության և հակակոռուպցիոն մտածողության ու […] ...

Սանահին-Սարահարթ տանող ճանապարհին զենք-զինամթերք է հայտնաբերվել

12:23 21.07.2025

Սանահին-Սարահարթ տանող ճանապարհին զենք-զինամթերք է հայտնաբերվել

Բնակչության շրջանում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքների արդյունքում հուլիսի 11-ին Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Սանահին-Սարահարթ տանող ճանապարհին՝ հուշաղբյուրի մոտ, ռազմամթերք կա։ Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են 4,5 մմ տրամաչափի թմբուկավոր ատրճանակ՝ 10 փամփուշտով, «Ֆ1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, տարբեր տրամաչափի և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել […] ...

Ռոմանոս Պետրոսյանն առաջին անգամ ներկայացել է ՀԷՑ՝ աշխատանքի

12:17 21.07.2025

Ռոմանոս Պետրոսյանն առաջին անգամ ներկայացել է ՀԷՑ՝ աշխատանքի

Այսօր ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն առաջին անգամ ներկայացել է աշխատանքի։ Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ, որպես ՀԷՑ ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ, իր լիազորություններն իրականացնելու է իրեն օրենքով վերապահված լիազորությունների ու իրավասությունների շրջանակներում։ Հարցին, թե ինչպես է մուտք գործելու մի ընկերություն, որը սեփական է, նա ասել է. «Ամենայն հարգանքով խոշոր գործարարների, սեփականատերերի նկատմամբ, ում […] ...

ՀՀ-ն երբևէ որևէ մեկի հետ չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու Ադրբեջանի նախագահի նշած անվանաբանությունը և դրանից բխող տրամաբանությունը. Վարչապետի խոսնակ

12:11 21.07.2025

ՀՀ-ն երբևէ որևէ մեկի հետ չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու Ադրբեջանի նախագահի նշած անվանաբանությունը և դրանից բխող տրամաբանությունը. Վարչապետի խոսնակ

Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները։ -Տիկին Բաղդասարյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միջազգային մեդիաֆորումի ընթացքում, զարգացնելով «Զանգեզուրի միջանցքի» խոսույթը, հայտարարել է, թե «ադրբեջանական բեռները և Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հանդիպեն հայկական սահմանապահ ծառայությանը կամ որևէ այլ մեկին», ու հաղորդակցության այդ ուղին ադրբեջանական կողմը դիտարկում է որպես անարգել և […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 21-ին

12:07 21.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 21-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 442 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 450 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ: ...

SHANTNEWS

12:00 21.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP