18:42 19.02.2021
Փետրվարի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՊՆ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարին են ներկայացվել ռազմական ավիացիոն համալսարանի կառուցվածքը, ուսումնանյութական բազան, ընթացիկ և հեռակա ծրագրերը: Վաղարշակ Հարությունյանը շրջել է համալսարանի տարածքում, ծանոթացել կրթօջախի ուսումնական, լսարանային և զորանոցային պայմաններին:
Վաղարշակ Հարությունյանը զրուցել է նաև համալսարանի կուրսանտական կազմի հետ, հետաքրքրվել ուսումնական գործընթացով, պատասխանել կուրսանտների հարցերին:
Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է նաև ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտների հետ, ներկայացրել զինված ուժերի առջև ծառացած մարտահրավերները, պատասխանել կուրսանտներին հետաքրքրող հարցերին:
Ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների հետ հանդիպումների ընթացքում, կարևորելով ռազմական կրթության դերը զինված ուժերի հմուտ և բանիմաց սպայի կայացման գործում, պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ նմանաբնույթ հանդիպումներն այսուհետ կկրեն շարունակական բնույթ:
16:39 29.07.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 28-29-ը16:33 29.07.2025
Հավատքով եմ անցել ամեն դժվարություն․ Արսեն ՀարությունյանԱզատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։ «Դրոշը ուսիս է, խաչը՝ սրտիս մեջ։ Հավատքով եմ անցել ամեն դժվարություն։ Հաղթանակը միայն ուժի հարց չէ, այլև արժեքի, նվիրումի ու աղոթքի»,- գրել է հայազգի ըմբիշը: Հիշեցնենք, որ օրեր առաջ Հարությունյանի ընտանիքում լույս աշխարհ է եկել երկրորդ զավակը՝ Կարենը: ...
16:28 29.07.2025
Ապամոնտաժվել են Տիգրան Մեծի պողոտա 31Ա հասցեում ապօրինի տեղակայված սննդի կետերըԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Ապամոնտաժվել են Տիգրան Մեծի պողոտա 31Ա հասցեում ապօրինի տեղակայված սննդի կետերը։ ...
16:22 29.07.2025
Կոտայքի մարզում «Opel Astra»-ն մխրճվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշների մեջԱյսօր՝ հուլիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Մարատ Ս.-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 48 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշների մեջ: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել […] ...
16:16 29.07.2025
Առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել ու ներկայացվել է նախաքննական մարմինՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնում ստացվել էր օպերատիվ տվյալ, որն իրացվեց հուլիսի 25-ին: Առավոտյան ժամը 5:00-ին մայրաքաղաքի Զաքյան փողոցում հայտնաբերվեց հուլիսի 21-ից զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվող: Առանց հաշվառման հասցեի 27-ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց էր ընտրված […] ...
16:10 29.07.2025
Հիմնանորոգվում է Արմավիրի մարզի Զարթոնք բնակավայրի մոտ գտնվող կամուրջը«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ հիմնանորոգվում է Տ-3-18, Ակնալիճ (Տ-3-6)-Զարթոնք-Արևիկ (Տ-3-50) ճանապարհի ՊԿ30+94-ում (Արմավիրի մարզի Զարթոնք բնակավայրի մոտ) գտնվող կամուրջը։ 12 մետրանոց թռիչք ունեցող կամուրջը գտնվում էր անմխիթար վիճակում։ Ամբողջովին քայքայված էին կամրջի երթևեկելի մասը, թռիչքային կառուցվածքի կոնստրուկտիվ էլեմենտները։ Տվյալ կամուրջը կոնստրուկտիվ էլեմենտների նորոգմամբ հնարավոր չէր վերականգնել։ Այդ իսկ պատճառով հիմնանորոգման լուծումները փոխվել են։ […] ...
16:05 29.07.2025
Ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ՝ Դիլիջան քաղաքում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ խմելու ջրի ջրընդունիչ ավազանների հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներով պայմանավորված, սույն թվականի հուլիս և օգոստոս ամիսների ընթացքում Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...