Քննարկվել է ռուսաստանյան շուկայում հայկական սննդամթերքի արտահանումների ընդլայնման հնարավորությունը. էկոնոմիկայի նախարարություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+32.09 oC

Քննարկվել է ռուսաստանյան շուկայում հայկական սննդամթերքի արտահանումների ընդլայնման հնարավորությունը. էկոնոմիկայի նախարարություն

19:16 19.02.2021

Փետրվարի 19-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի նախաձեռնությամբ Ներդրումների աջակցման կենտրոնի հետ համատեղ կազմակերպվել է առցանց հանդիպում դեպի ռուսաստանյան շուկա հայկական սննդամթերքի արտահանումների ընդլայնման և սննդամթերքի մանրածախ X5 Retail Group ռուսաստանյան ընկերությունում հայկական արտադրանքի ներկայացվածության ավելացման հնարավորությունը քննարկելու նպատակով։ Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն, ավելի քան 40 հայկական ընկերությունների ներկայացուցիչներ։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Արման Խոջոյանը նշել է․

«Լոգիստիկ ենթակառուցվածքների սահմանափակ լինելու կամ բացակայության պայմաններում Հայաստանի ֆերմերային տնտեսությունների փոքր ծավալները խոչընդոտ են հանդիսանում նրանց արտադրանքի իրացման, այդ թվում՝ արտահանումների համար։ Վստահ եմ, որ անհրաժեշտ ենթակառուցվածքների առկայության և արտահանումների ճիշտ կազմակերպման դեպքում ոչ միայն տեղական ֆերմերներին, այլև արտահանող և ներմուծող ընկերություններին հնարավորություն կընձեռվի ավելի արդյունավետ գործունեություն իրականացնել և հասնել շոշափելի արդյունքների»:

Իր խոսքում փոխնախարարն ընդգծել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ կառավարության պատրաստակամությունը օժանդակություն ցուցաբերել շահագրգիռ կողմերին համագործակցության բոլոր փուլերում:

Այնուհետև ռուսաստանյան ընկերությանը հակիրճ ներկայացվել են ՀՀ գյուղատնտեսության և ագրոարդյունաբերական համալիրի առաջնահերթություններն ու զարգացման հիմնական միտումները, ինչպես նաև Հայաստանում տնտեսվարողներին տրամադրվող պետական օժանդակության գործիքակազմը և ՀՀ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող աջակցության ծրագրերը։

Իրենց հերթին X5 Retail Group ընկերության ներկայացուցիչները նշել են, որ ռուսաստանյան շուկայում առկա է բավական մեծ հետաքրքրվածություն հայկական արտադրության սննդամթերքի նկատմամբ։ Նրանց տեղեկացմամբ՝ ընկերության առաջնային նպատակն է երկարաժամկետ համագործակցություն ծավալել անմիջապես հայ արտադրողների հետ՝ հայկական արտադրանքի ներկայացվածությունն իրենց առևտրային ցանցերում ընդլայնելու նպատակով։

Ընկերությունը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել հատկապես հայկական թարմ միրգ-բանջարեղենի, պահածոյացված արտադրանքի, գինիների ու չրերի նկատմամբ։

Այնուհետև կողմերը քննարկել են ռուսաստանյան շուկայի առանձնահատկություններին, գործող մրցակցային պայմաններին ու հայկական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման համար առավել նպատակահարմար ուղղություններին վերաբերող հարցեր։

Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխշահավետ համագործակցությանն ուղղված մի շարք հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հավաքագրել և ուսումնասիրել բոլոր բարձրացված հարցերը՝ առաջիկայում գործնական քայլեր ձեռնարկելու նպատակով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աննա Վարդապետյանը «Արի գյուղ, գյուղում կյանք կա» նախաձեռնության շրջանակում հանդիպել է Արարատի մարզի չորս բնակավայրերի աշակերտներին

12:31 21.07.2025

Աննա Վարդապետյանը «Արի գյուղ, գյուղում կյանք կա» նախաձեռնության շրջանակում հանդիպել է Արարատի մարզի չորս բնակավայրերի աշակերտներին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի հուլիսի 19-ին, «Արի գյուղ, գյուղում կյանք կա» նախաձեռնության ղեկավար Անահիտ Գևորգյանի հրավերով, այցելել է Արարատի մարզի Արևշատ բնակավայր և հանդիպել տեղի, ինչպես նաև հարևան բնակավայրերի՝ Դեղձուտի, Աբովյանի և Կանաչուտի դպրոցների 9-12-րդ դասարանների չորս տասնյակը գերազանցող աշակերտներին: Հանրապետության գլխավոր դատախազի՝ աշակերտներին հանդիպելու նպատակը բարեվարքության և հակակոռուպցիոն մտածողության ու […] ...

Սանահին-Սարահարթ տանող ճանապարհին զենք-զինամթերք է հայտնաբերվել

12:23 21.07.2025

Սանահին-Սարահարթ տանող ճանապարհին զենք-զինամթերք է հայտնաբերվել

Բնակչության շրջանում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքների արդյունքում հուլիսի 11-ին Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Սանահին-Սարահարթ տանող ճանապարհին՝ հուշաղբյուրի մոտ, ռազմամթերք կա։ Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են 4,5 մմ տրամաչափի թմբուկավոր ատրճանակ՝ 10 փամփուշտով, «Ֆ1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, տարբեր տրամաչափի և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել […] ...

Ռոմանոս Պետրոսյանն առաջին անգամ ներկայացել է ՀԷՑ՝ աշխատանքի

12:17 21.07.2025

Ռոմանոս Պետրոսյանն առաջին անգամ ներկայացել է ՀԷՑ՝ աշխատանքի

Այսօր ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն առաջին անգամ ներկայացել է աշխատանքի։ Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ, որպես ՀԷՑ ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ, իր լիազորություններն իրականացնելու է իրեն օրենքով վերապահված լիազորությունների ու իրավասությունների շրջանակներում։ Հարցին, թե ինչպես է մուտք գործելու մի ընկերություն, որը սեփական է, նա ասել է. «Ամենայն հարգանքով խոշոր գործարարների, սեփականատերերի նկատմամբ, ում […] ...

ՀՀ-ն երբևէ որևէ մեկի հետ չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու Ադրբեջանի նախագահի նշած անվանաբանությունը և դրանից բխող տրամաբանությունը. Վարչապետի խոսնակ

12:11 21.07.2025

ՀՀ-ն երբևէ որևէ մեկի հետ չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու Ադրբեջանի նախագահի նշած անվանաբանությունը և դրանից բխող տրամաբանությունը. Վարչապետի խոսնակ

Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները։ -Տիկին Բաղդասարյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միջազգային մեդիաֆորումի ընթացքում, զարգացնելով «Զանգեզուրի միջանցքի» խոսույթը, հայտարարել է, թե «ադրբեջանական բեռները և Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հանդիպեն հայկական սահմանապահ ծառայությանը կամ որևէ այլ մեկին», ու հաղորդակցության այդ ուղին ադրբեջանական կողմը դիտարկում է որպես անարգել և […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 21-ին

12:07 21.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 21-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 442 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 450 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ: ...

SHANTNEWS

12:00 21.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP