18:15 23.02.2021
Սուր շնչառական վիրուսների ակտիվ շրջանում ախտահարվելու ակտիվ գոտում են հայտնվել խոցելի խմբերը, այդ թվում՝ թույլ իմունիտետ ունեցող անձինք։ Եղանակային անոմալ բնույթի տատանումները ևս մեծացնում են գրիպով, բրոնխիտով կամ թոքաբորբերով հիվանդանալու տեմպերը։ «Գյումրի» բժշկական կենտրոնի և Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի բաժանմունքներում ազատ մահճակալներ գրեթե չկան։
«Գյումրի» բժշկական կենտրոնի Covid բաժանմունքը դեկտեմբերի 20-ից փակվել է, կորոնավիրուսից բուժվող հիվանդներ չունեն։ Նմուշառումների թիվն էլ է նվազել, թեստավորում են միայն հոսպիտալացման ենթակա անձանց։
«Եթե նախկինում մենք մինչև 24-28 նմուշառում էինք անում, այժմ նմուշառումների քանակը կազմում է 3-4, երբեմն՝ 5-7։ Եզակի դեպքերում գալիս են դրական հիվանդներ, որոնք տեղափոխվում են մասնագիտացված հիվանդանոցներում բուժման, բնականաբար, քաղաք Երևանում»,- Shantnews.am-ի հետ զրույցում նշել է «Գյումրի» ԲԿ-ի թերապևտիկ բաժանմունքի վարիչ Լիլիթ Սարգսյանը։
Բժշկական կենտրոնում բարձր ռիսկային գոտին շարունակում է մնալ տրիաժ բաժանմունքը, կասկածելի ախտանշաններով հիվանդները, մինչ թեստի պատասխանի հայտնի դառնալը, մեկուսացվում են։ Վերջին մեկ ամսվա ընթացքում ավելացել է բացասական թեստավորմամբ թոքաբորբով հիվանդների թիվը, դրանք կազմում են թերապևտիկ բաժանմունքում բուժվող հիվանդների 50%-ը։
«Առավոտյան հիվանդների քանակը բաժանմունքում եղել է 40, մոտ երեսուն տոկոսը նյարդաբանական պրոֆիլով հիվանդներն են,մնացածը՝ թերապևտիկ հիվանդներն են և թոքաբորբերը։ Բոլոր տարիքային խմբերում են հանդիպում թոքաբորբերը, տարեցների մոտ ավելի հաճախ են արձանագրվում՝ հաշվի առնելով նրանց մոտ առկա ուղեկցող հիվանդությունները՝ թոքաբորբերի ընթացքը ավելի ծանր է ընթանում»,- նշում է Լիլիթ Սարգսյանը։
Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի մանկական բաժանմունքում բուժում ստացողների մեծ մասը մինչև երկու տարեկան երեխաներն են։ Մանկաբույժները բացատրում են, որ դա կախված է փոքրիկների իմունային համակարգի անկայունությամբ, ինչն էլ գրիպներով ու սուր շնչառական վիրուսներով հիվանդանալու հիմնական պատճառ է դառնում։
«Մեր բաժանմունքում ունենք 30 մահճակալ, այս պահին զբաղված են 28-ը, այսինքն՝ մոտ 98 տոկոս ծանրաբեռնվածությամբ ենք աշխատում։ Այս շրջանում ակտիվացել են նաև ալերգիաներով հիվանդները, որոնք հիմնականում սննդային բնույթ ունեն»,- ասում է Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի մանկական բաժանմունքի վարիչ Սուսաննա Տոնոյանը։
Մանկական հիվանդանոց նվազել է 14-18 տարեկանների դիմելիությունը, այս տարիքային խմբերը բուժսպասարկում ստանում են հիմնականում պոլիկլինիկաներում։ Բաժանմունքում թոքաբորբով բուժվող երեխաներ չկան, վերջին մեկ ամսվա ընթացքում ծանր թոքաբորբերի ախտորոշման դեպքերը նվազել են։
«Այս տարի համեմատաբար քիչ են թոքաբորբերով հիվանդները։ Նախորդ տարվա հետ համեմատած՝ միշտ ունեցել ենք ամսական կտրվածքով մոտ 7-8 թոքաբորբով երեխա, իսկ այս տարի բավականին քիչ են, ունեցել ենք մեկ ամսվա ընթացքում 1-2 ախտորոշված դեպք»,- նշել է մանկական բաժանմունքի վարիչ Սուսաննա Տոնոյանը։
Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում հունվար-փետրվար ամիսներին Covid ախտորոշմամբ երեխաներ չեն ունեցել։ Մեկուսարանում կասկածելի ախտանշաններով մեկ երեխա կար, սպասում էին թեստի պատասխանին, որից հետո կորոշվի, թե որտեղ է կազմակերպվելու հինգ տարեկան երեխայի հետագա բուժումը:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
13:00 29.06.2025
Հրդեհի ահազանգ Մայակովսկի գյուղումՀունիսի 28-ին, ժամը 14։35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:18-ին, մարվել՝ 15:32-ին: Այրվել են տանիքի (մոտ 180 քմ) փայտե […] ...
12:40 29.06.2025
«Պալմեյրասը» բրազիլական դիմակայությունում հաղթել է «Բոտաֆոգոյին»․ ԱԱԱԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակչի բրազիլական դիմակայությունում «Պալմեյրասը» 1-0 հաշվով հաղթել է «Բոտաֆոգոյին»: Խաղի ելքը վճռվել է լրացուցիչ ժամանակում. 100-րդ րոպեին գեղեցիկ անցումից հետո գոլ է խփել Պաուլինյոն: 116-րդ րոպեից «Պալմեյրասը» մնացել է 10 ֆուտբոլիստով, կարմիր քարտ է ստացել թիմի ավագ Գուստավո Գոմեսը: «Պալմեյրասը» կիսաեզրափակչի ուղեգիրը կվիճարկի «Չելսիի» հետ, որը հաղթել էր «Բենֆիկային»: […] ...
12:30 29.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
12:15 29.06.2025
Կանանց գումարտակի շարքերը համալրեց շարքային Անահիտ Բաբայանը․ ՊՆԿանանց գումարտակի շարքերը համալրեց շարքային Անահիտ Բաբայանը՝ անցնելով կամավոր հիմունքներով 6-ամսյա պարտադիր ժամկետային զինվորական ծառայության: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ը։ ...
12:05 29.06.2025
«Չելսին» քառորդ եզրափակչում է․ ԱԱԱՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի հաղթող «Չելսին» ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակչում է: Էնցո Մարեսկայի թիմը 1/8 եզրափակչում լրացուցիչ ժամանակը ներառյալ 4-1 հաշվով հաղթել է Լիսաբոնի «Բենֆիկային»: 64-րդ րոպեին հեռվից տուգանային հարվածով հաշիվը բացել է «Չելսիի» ավագ Ռիս Ջեյմսը: Հանդիպումն 86-րդ րոպեին ընդհատվեց՝ Շառլոթում ամպրոպի ու կայծակի վտանգով պայմանավորված: Երկար ընդմիջումից հետո թիմերը վերադարձել են […] ...
12:00 29.06.2025
Հրդեհ չբնակեցված վագոն տնակներումՀունիսի 28-ին, ժամը 22:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցի վերջնամասում այրվում է չբնակեցված վագոն-տնակ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է երկու վագոն-տնակ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:51-ին, մարվել՝ հունիսի 29-ին ժամը 00:22-ին: […] ...