Անձնական վիրավորանքները, վրեժխնդրությունն Ադրբեջանի պետական քաղաքականության հիմքն են. Լապշին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+27.09 oC

Անձնական վիրավորանքները, վրեժխնդրությունն Ադրբեջանի պետական քաղաքականության հիմքն են. Լապշին

15:52 25.02.2021

«Հեռանկարի» տաղավարում ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը խոսել է այն մասին, թե արդյոք այս չորս տարիների ընթացքում, բոլոր պատմություններից՝ ձերբակալումից, ադրբեջանական բանտից ազատումից հետո ունեցել է պաշտոնական կամ ոչ պաշտոնական շփում ադրբեջանցիների հետ։

«Ադրբեջանցի քաղաքական վտարանդիների և լրագրողների հետ, իհարկե, ունեցել եմ: Կան որոշակի քանակի ծանոթներ, որոնց հետ ես պարբերաբար շփվում եմ, բայց նրանք բոլորն ապրում են կամ ԱՄՆ-ում, կամ Եվրոպայում, կամ Ռուսաստանում, և բոլորը Ալիևի իշխանության համար հանդիսանում են ընդդիմություն: Իսկ Ադրբեջանի իշխանությունների հետ ոչ մի շփում չի եղել, եթե հաշվի չառնենք մեր հայցերը Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Ադրբեջանի՝ դեռ 2016-ին անօրինական ձերբակալության և սպանության փորձի համար՝ Բաքվի քննչական մեկուսարանում: Իհարկե, դատարանում այս ամենը նրանք հերքում են՝ ասելով թե հորինվածք է: Իսկ իսրայելական, նիդերլանդական և ռուսական բժշկական փորձաքննությունների համար ասում են հայերն են վճարել: Հենց այսպես բառացի նրանք գրել են փաստաթղթերում»,- ասել է Լապշինը՝ հայտնելով, որ դատարանը դեռ որոշում չի ընդունել:

«Վճիռները տարիներով են այնտեղ ձգձգվում: Ես կարծում եմ 1-2 տարվա ընթացքում վճիռ կընդունվի»,- ասել է նա:

Խոսելով Ադրբեջանի հետ կապված նոր դեպքի մասին Լապշինն ասել է հետևյալը.

«Կոնֆլիկտն Ադրբեջանի հետ չի ավարտվել երբեք: Նրանք ինձ ձերբակալել են, նրանք ինձ պահել են, նրանք էլ ազատել են, բայց ոչ սեփական կամքով, այլ Ռուսաստանի, Իսրայելի և մի շարք իրավապաշտպան կառույցների ճնշումների ներքո: Այն փաստը, որ ինձ վրա հարձակում է տեղի ունեցել հենց իմ ազատ արձակման օրը, ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում:

Նրանք կարող էին իրենց հաղթող ներկայացնել այս պատմությունում, որ մարդն այցելել է Արցախ, մենք նրան մեր օրենքներով ձերբակալել ենք, պահել ենք բանտում, հետո ազատ ենք արձակել: Դրա փոխարեն իրենք նոր գլխացավանք ստեղծեցին իրենց համար և հայտնվեցին Ստրասբուրգի դատարանում՝ մեղադրյալի աթոռին: Բնական է, որ այս ամենը նրանց դուր չի գալիս, դուր չի գալիս, որ ես չեմ լռում իմ աշխատանքի մասին և պատմում եմ այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում իրականում:

Ես նրանց քննադատում եմ նույնիսկ ավելի շատ քան նախկինում: Դա, իհարկե, նրանց դուր չի գալիս: Առաջին խնդիրները ծագեցին ինձ ազատելուց արդեն մի քանի ամիս հետո, երբ Ադրբեջանը դիմեց Ինտերպոլին, ինձ ձերբակալելու համար: Ինտերպոլը նրանց մերժեց: Այս մասին ես տեղեկացա Իսրայելի ոստիկանությունից, որը ուղղակի զգուշացնում էր իր քաղաքացուն լինել զգուշավոր: Ինձ համար դա տհաճ անակնկալ էր:

Մեղադրանքները հետևյալն էին: Վիրավորանքներ համացանցում Իլհամ Ալիևի հասցեին և պետական հեղաշրջման փորձ Ադրբեջանում: Սա արդեն անեկդոտի նման է հնչում: Ինչպես ես՝ իսրայելցի հրեան, կարող եմ դառնալ Ադրբեջանի նախագահ: Անհասկանալի է: Բայց պարզ էր, որ այս ամենի հետևում Ադրբեջանի բարձր պաշտոնյաների և հնարավոր է ամենաբարձր դեմքի՝ Իլհամ Հեյդարովիչի զայրույթն էր: Ես այս ամենին լուրջ չվերաբերվեցի, բայց հետո նորից զգուշացումներ եղան, սկզբում Իսրայելում, մեր այսպես ասած ներքին հակահետախուզությունից: Նրանք ասացին, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները հետևում են ինձ և պետք է զգույշ լինել որոշ երկրներ այցելելիս: Այդ երկրների ցանկը նրանք ինձ տվեցին:

Դրանից հետո, 2019 թվականի դեկտեմբերին ինձ առևանգելու փորձ եղավ Ռիգայում՝ տուրիստական ֆորումի ժամանակ: Բարեբախտաբար, տեղի ոստիկանությունը ինձ այդ մասին նախապես զգուշացրեց, նաև զգուշացրեց, որ ինչ-որ տեղ մեկնելուց առաջ պետք չէ ոչ մեկին ասել այդ մասին: Նրանք ինձ ամեն ինչ պատմեցին, ասացին որ դա Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության ղեկավար, գեներալ Ալի Նագիևի պատվերն էր, որը հիմա հանդիպումներ է անցկացնում Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի հետ: Իմ կարծիով՝ նա ոչ թե պրոֆեսիոնալ է, այլ հանցագործ, որը գործում է քրեական մեթոդներով:

Նա պայմանավորվել էր Ռիգայի ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ, որի անունը հիմա չեմ ուզում նշել, թեև նրա մասին բոլորը գիտեն: Նա ներգրավել էր երեք մարդու, որոնք կատարողներն էին: Նրանք հերթապահում էին հյուրանոցի մոտ, որտեղ ես պետք է ապրեի, բայց ես այնտեղ չգնացի, քանի որ ոստիկանությունը ինձ արդեն նախազգուշացրել էր: Տեսախցիկները նկարահանել են այդ մարդկանց: Հետագայում լատվիական ոստիկանությունը ինձ տեղափոխեց օդանավակայան, որտեղ էլ ինքնաթիռ նստեցի և հեռացա երկրից: Ի դեպ, Հայաստանի արտգործնախարությունը այս ամենի մասին շատ լավ տեղյակ էր, ես կարծում եմ, որ այդ տեղեկությունը հայտնել է Իսրայելի արտգործնախարարությունը:

Եվ հիմա նոր դրվագի  մասին պատմեմ: Եկատերինբուրգում, որտեղ ես ծնվել եմ դեռ մի քանի ազգականներ ունեմ: Ադրբեջանցիները հավանաբար մտածել են, որ եթե ես այնտեղ ազգականներ ունեմ, ապա  անպայման կվերադառնամ Եկատերինբուրգ:

Նրանք սկսեցին Եկատերինբուրգում ինչ-որ կապեր փնտրել, ինչ-որ մարդկանց փնտրել, որոնց միջոցով հնարավոր կլինի ինձ ծուղակը գցել: Այդ կերպ նրանք կապվեցին ինձ գրեթե անծանոթ մի լրագրողի հետ, որի հետ ես ընդամենը մեկ հանդիպում և հարցազրույց եմ ունեցել երկու տարի առաջ: Դրանից հետո ոչ մի շփում չի եղել: Նա ինձ ասաց, որ ՌԴ-ի ազգային անվտանգության ծառայությունը մտահոգված է իմ անվտանգության հարցով: Չգիտես ինչու հենց Եկատերինբուրգում են շատ մտահոգված, թեև ես այնտեղ չեմ եղել արդեն երկու տարի: Նա ասաց թե նրանք ուզում են, որ ես գնամ Եկատերինբուրգ և հանդիպեմ անվտանգության ծառայության տարածքային ղեկավարի հետ, որը գեներալ լեյտենանտ է, նրա անունը նույնպես չեմ ասի: Ասաց, որ գեներալը իմ հետ ուզում է քննարկել Հայաստանում տիրող իրավիճակը, քանի որ ես այստեղ հաճախակի եմ լինում ու էլի բազմաթիվ այլ հարցեր քննարկել: Սա ինձ բացարձակ անհեթեթություն թվաց: Իմ պատկերացումներով հատուկ ծառայությունները այդպես չեն աշխատում: Հետագայում ես երկու անգամ Viber-ով և WhatsApp-ով զրույց ունեցա մի մարդու հետ, որը ներկայացավ որպես դաշնային անվտանգության ծառայության Սվերդլովսկի տարածաշրջանի մամուլի քարտուղար Վլադիմիր Վախմյանին: Նա այդպես  ներկայացավ, ես վստահ չեմ, որ նա հենց այդ անուն ազգանունով մարդն է: Նա ինձ ասաց, որ օպերատիվ աշխատանք է տարվում, որ ինձ կարող են չարտերային չվերթով տեղափոխեն Եկատերինբուրգ: Դա ինձ անհեթեթություն թվաց:

Այս տեղեկությունը ես քննարկեցի հայկական կողմի հետ, նաև ռուսական համապատասխան ծառայությունների ներկայացուցիչների հետ: Երկու տեղից էլ ինձ ասացին, որ դա աբսուրդ է, ոչ մի գեներալ քեզ ոչ մի տեղ չի հրավիրում, և ոչ մի հատուկ օպերատիվ աշխատանք չի կատարվում: Սա հավանաբար քեզ ծուղակը գցելու և հաշվեհարդար տեսնելու փորձ է: Դրանից հետո ռուսական հատուկ ծառայությունները ինձ փոխանցեցին, որ գեներալ Ալի Նագիևը կապ է հաստատել Ռիգայի ադրբեջանական համայնքի ղեկավարների հետ, նաև որ մեծ գումարներ է խոստացել Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության որոշ աշխատակիցների ինձ Եկատերինբուրգ մեկնել համոզելու համար,- ասել է նա և շարունակել,- Տեսեք, ես դա պատմեցի այն ժամանակ, երբ թույլտվություն ստացա պատմելու: Մեկ ամիս տարվում էին այդ խոսակցությունները: Ինձ օգնել էին հատուկ ծրագրերի միջոցով ֆիքսել այդ խոսակցությունները: Հետո այդ ամբողջ նյութը ուղարկվեց Մոսկվա, սկսեցին զբաղվել համապատասխան կառույցները, և որոշ ժամանակ անց ինձ թույլ տրվեց այս ամեն ինչի մասին խոսել և գրել»:

Բլոգերը նաև կարծիք է հայտնել, որ ադրբեջանցիները չեն դադարել իրենով հետաքրքրվել:

«Նրանք հասկացել են, որ իմ հետ կապված ամբողջ պատմությունը ամոթալի էր Իլհամ Ալիևի համար: Հարիր չէր երկրի ղեկավարին պատերազմել մի բլոգերի հետ: Իսրայելի հատուկ ծառայությունների մի աշխատակից այսպես համեմատեց: Երեք տարեկան երեխան խփում է բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի ոտքին, իսկ չեմպիոնը միանգամից մարտական դիրք է ընդունում և հուժկու հարվածով տապալում է փոքրիկին, սպասելով, որ ամբողջ աշխարհը ծափահարելու է իրեն: Բայց ամբողջ աշխարհը միայն մատը գլխի համապատասխան տեղում կպտտացնի: Սա այն իրավիճակն է որում հայտնվել է Իլհամ Ալիևը: Այսինքն՝ իմ գոյությունը նրա համար արդեն ամոթ է, նրա համար շատ կարևոր է որ ես գոնե լռեմ, իսկ լռել ստիպելու  ամենալավ ճանապարհը վերացնելն է: Իմ պատկերացումներով Ադրբեջանը դա ինչ-որ ամբողջություն չէ, դա մի քանի իշխող կլաններ են, որոնք պայքարում են նավթային ռեսուրսների և փողերի համար: Այնտեղ չկա միասնական իշխանություն, միասնական կարծիք: Ալիևը մի քանի կլանների ներկայացուցիչն է, բայց մյուս կլանները թշնամական են նրա համար: Օրինակ՝ ինձանով կարող է զբաղվել կլաններից մեկը, որպեսզի վարկաբեկի Իլհամին, կամ կարող է զբաղվել հենց Իլհամը, իսկ մյուսները դեմ լինեն: Ես շատ լավ գիտեմ ադրբեջանցի քաղաքական վտարանդիներին և նրանցից եմ իմացել, որ իմ ձերբակալության ժամանակ Ադրբեջանում մեծ քննադատություն կար նրանց հասցեին, ովքեր կազմակերպել էին այդ ամենը: Ադրբեջանում կան խելացի, լավ, գրագետ մարդիկ: Նրանք ասում էին, որ այս ամենը մեզ պետք չէ, սա հիմարություն է: Հենց այդպես էլ եղավ: Հենց հիմա էլ Ադրբեջանում այդպես մտածող մարդիկ կան: Բայց անձնական վիրավորանքները, վրեժխնդրությունն Ադրբեջանի պետական քաղաքականության հիմքն են»,- նշել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վագոն-տնակում թմրանյութ է հայտնաբերվել. երիտասարդը ձերբակալվել է

17:43 09.06.2025

Վագոն-տնակում թմրանյութ է հայտնաբերվել. երիտասարդը ձերբակալվել է

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ուջան գյուղի 24-ամյա բնակիչը կանեփի թփեր է աճեցնում, պահում և օգտագործում է մարիխուանա: Հունիսի 5-ին նա հենց Ուջանում ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ վագոն-տնակում հայտնաբերվել է մոտ 16 գրամ մարիխուանա, իսկ այգում՝ կանեփի բույսեր։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: […] ...

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Գերմանիայի շրջակա միջավայրի դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղարի հետ

17:34 09.06.2025

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Գերմանիայի շրջակա միջավայրի դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղարի հետ

Հունիսի 9-ին Նիսում անցկացվող Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Գերմանիայի շրջակա միջավայրի, բնության պահպանության և միջուկային անվտանգության դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղար Ռիտա Շվարցելյուր-Զուտտերի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, COP-17-ի կազմկոմիտեի նախագահ Համբարձում Մաթևոսյանը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել 2026թ. Հայաստանում կայանալիք ՄԱԿ Կենսաբանական […] ...

Որպես անհետ կորած որոնվող 52-ամյա տղամարդը հայտնաբերվել է

17:27 09.06.2025

Որպես անհետ կորած որոնվող 52-ամյա տղամարդը հայտնաբերվել է

Հունիսի 3-ին հաղորդվել էր 1973 թվականին ծնված, Գյումրու բնակիչ Արմեն Հ․-ի անհետ կորելու մասին։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ: Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում տղամարդը հունիսի 8-ին Էջմիածնի Զվարթնոց թաղամասում հայտնաբերվել և ներկայացվել է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […] ...

Երևանի քաղաքապետարանն առաջարկում է վերանայել «Վեոլիա ջրի» հետ պայմանագրային հարաբերությունները

17:20 09.06.2025

Երևանի քաղաքապետարանն առաջարկում է վերանայել «Վեոլիա ջրի» հետ պայմանագրային հարաբերությունները

Երևանի քաղաքապետարանը նամակ է ուղարկել կառավարությանը և Ջրային կոմիտեին՝ առաջարկելով վերանայել «Վեոլիա ջրի» հետ պայմանագրային հարաբերությունները: Այս և այլ թեմաների մասին զեկուցել են այսօրվա գործակարգավարականի ընթացքում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Կապանի համայնքային ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել

17:14 09.06.2025

Կապանի համայնքային ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 5-ին՝ ժամը 8-ին, Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել Կապան քաղաքի բնակիչ 55-ամյա տղամարդը, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասի՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոց վարելու […] ...

Զինապարտության օրենք, կաշառքի օրինականացո՞ւմ, թե՞ կոռուպցիայի դեմ պայքար. Հեռանկար բանավեճ

17:08 09.06.2025

Զինապարտության օրենք, կաշառքի օրինականացո՞ւմ, թե՞ կոռուպցիայի դեմ պայքար. Հեռանկար բանավեճ

Զինվորական ծառայության մասին օրենքում առաջարկվող վիճելի փոփոխությունները շարունակում են հանրային ուշադրության կենտրոնում լինել: Կաշառքի օրինականացո՞ւմ, թե՞ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ միջոց: Բանակը հարստացնելու շա՞նս, թե՞ զինված ուժերը վարկաբեկելու գործիք: Այս թեմայով իրենց կարծիքն են հայտնել «Անվտանգային քաղաքականության» հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը և «Հայաքվե» միավորման խորհրդի անդամ, ռազմաարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP