12:08 26.02.2021
Եվրոպական միությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանն աջակցելու նպատակով Հայաստանի կառավարությանը 9 միլիոն եվրո դրամաշնորհ էր հատկացրել։ Այս գումարը մասն է 30 մլն եվրոյի չափով բյուջետային աջակցության, որի վերաբերյալ գրանտային համաձայնագիրը Եվրոպական միության հետ կնքվեց 2020 թվականի սեպտեմբերին։
9 միլիոն եվրո դրամաշնորհի ծախսման ուղղությունները փետրվարի 25-ին հաստատվեց ՀՀ կառավարության նիստում։
Ի՞նչ ուղղություններով են ծախսվելու այս գումարները և ինչպիսի՞ ազդեցություն է ունենալու մարդկանց կյանքի վրա։
Գումարի մի մասն ուղղվելու է քննչական նոր մարմնի՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման համար անհրաժեշտ պայմանների (շենք, սարքավորումներ, աշխատավարձ և այլն) ապահովմանը։ Այս մարմինը, բարեվարքության ստուգում անցած կադրերի ու նեղ մասնագիտացման շնորհիվ առավել արդյունավետ է դարձնելու կոռուպցիոն հանցագործությունների քննությունը։
Հայտարարվել է Հակակոռուպցիոն դատարանի ստեղծման մասին, որի դատավորները, մասնագիտական պատրաստում են անցնելու Արդարադատության ակադեմիայում և որոնց բարեվարքությունը ստուգվելու է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից, իսկ հոգեբանական կայունությունը՝ ժամանակակից գործիքակազմով։ Հատկացված այս աջակցության միջոցով նոր մասնագիտացված դատարանի դատավորների համար կապահովվի ավելի բարձր աշխատավարձ՝ լավագույն կադրերին համակարգ ներգրավելու նպատակով, ինչպես նաև գումարներ կուղղվեն նոր դատարանի շենքային պայմանների ապահովմանը։
Կավելացվեն դատավորների հաստիքները՝ այսպիսով լուծելով և՛ դատարանների ծանրաբեռնվածության, և՛ դատական համակարգում նոր ու բարեվարք մասնագետների՝ դատավորների ներգրավման հարցը։ Սրանով էականորեն կբարձրացվի նաև նախաքննության փուլին առնչվող գործերով (հատկապես մեծ թիվ կազմող՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու, կալանքի ժամկետը երկարաձգելու, կալանքը վերահաստատելու և այլն) դատարանի կողմից որոշումների կայացման արդյունավետությունն ու նման որոշումների նկատմամբ վստահությունը, ինչպես նաև կապահովվի այդ գործերով դատավորների մասնագիտացումը։
Կներդրվի էլեկտրոնային արդարադատության համակարգ, որը լուրջ ազդեցություն կունենա դատարանում գործերի քննության ժամկետները կրճատելու հարցում։ Նախատեսված գործիքների ներդրման միջոցով ընդհանուր կուտակված գործերի քանակը թե՛ առաջին ատյանի քաղաքացիական և թե՛ վարչական դատարաններում 10 տոկոսով կնվազի 2021 թվականին և 20%-ով կնվազի 2022 թվականին։ Բացի այդ, նշված գործիքների ներդրման արդյունքում 2021 թվականից նոր ներկայացված դատական գործերի 10 տոկոսին, իսկ 2022 թվականից՝ 50%-ին ընթացք կտրվի էլեկտրոնային եղանակով։ Սա նշանակում է, որ քաղաքացիական ու վարչական գործերով տարիներով դատարանի որոշումներին սպասողների թիվը կկրճատվի նշված չափերով։
Համաձայնագրով հատկացվող գումարները կուղղվեն նաև արբիտրաժի ինստիտուցիոնալ կառույցի ստեղծմանն ու ԱՆ «Փորձագիտական կենտրոն»-ի տեխնիկական վերազինմանը։ Արբիտրաժի ինստիտուտի խրախուսման, որակյալ կադրերի ներգրավման ու նպաստավոր իրավական հիմքեր ձևավորելու արդյունքում բիզնես կառույցները, ներդրողները վեճերի դեպքում հնարավորություն և ցանկություն կունենան դիմելու պրոֆեսիոնալ, ոչ ժամանակատար և կողմերի շահերից բխող լուծման՝ դատարան դիմելու փոխարեն։ Իսկ «Փորձագիտական կենտրոն»-ը, ոլորտում ունենալով ամենամեծ ծանրաբեռնվածությունը, հաճախ տեխնիկական հագեցվածության բացակայության պատճառով չի կարողանում ապահովել անհրաժեշտ փորձաքննության կատարումը, ինչը հանգեցնում է դատավարության ժամկետների ձգձգման։ Ուստի, դատավարական նման ձգձգումները բացառելու համար նշված գումարները նախատեսվում է նաև ուղղել
«Փորձագիտական կենտրոն»-ի անհրաժեշտ տեխնիկական հագեցվածության ապահովմանը։
19:26 09.06.2025
Ձերբակալվածի տան խուզարկությամբ հայտնաբերվել է հրազեն ու ափիոնԵրևանի Արմենակ Արմենակյան և Սարալանջի փողոցների խաչմերուկի մոտակայքում ծառայություն իրականացնող պարեկները հունիսի 2-ի առավոտյան` ժամը 7:25-ին, ձերբակալել ու Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել Նորքի Այգիների բնակիչ 48-ամյա տղամարդու: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է երկու փաթեթ՝ լցված մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգավածով։ Ձերբակալվածն արդեն իսկ գտնվում էր Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ […] ...
19:14 09.06.2025
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի հետՀունիսի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը, ճգնաժամային իրավիճակներում մշակութային ժառանգության պաշտպանության և տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդում իր անդամակցության այս ժամանակահատվածում, չնայած տարբեր զարգացումներին և դժվարություններին, Հայաստանը շարունակում է […] ...
19:08 09.06.2025
Մարտունու նորակառույց բժշկական կենտրոնը վերազինված և տեխնիկապես հագեցած է. վարչապետՄարտունու նորակառույց բժշկական կենտրոնը վերազինված և տեխնիկապես հագեցած է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...
18:58 09.06.2025
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթինՕրենսդրական փաթեթի նպատակը ԵԱՏՄ «Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության մասին» արձանագրությամբ նախատեսված ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքում կաբոտաժային փոխադրումների իրականացման 2016-2026 թվականների փուլային ազատականացման ծրագրի ապահովումն է: Այդ մասին ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ասել է ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 9-ի նիստում: Փոխնախարարը քննարկման է ներկայացել ««Ավտոմոբիլային […] ...
18:49 09.06.2025
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնումԲնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն: Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են գրանցվել Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնում: ՊՊԳՎ Սևանի պահպանության բաժնի Մարտունու դասակի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Ներքին Գետաշեն գյուղի 59-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել կարճեցված փողով որսորդական հրացան, առանց պայթուցիչի «Ֆ-1» տեսակի նռնակ և ինքնաձիգի […] ...
18:41 09.06.2025
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցումԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցում տեղի կունենա երթևեկության կազմակերպման փոփոխություն: «Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հունիսի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում: Մասնավորապես՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի – Արգիշտիի փողոցների խաչմերուկում՝ Արշակունյաց պողոտա – Սուրբ Գրիգոր Լուսավորչի – Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկից եկող ուղղությամբ դեպի Արգիշտիի փողոց […] ...