18:22 24.01.2018
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ամբիոնի մոտ ելույթից հետո նրան հարց տվեց Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեյիդովը՝ խոսելով Խոջալուի դեպքերի մասին՝ դրանք որակելով որպես ցեղասպանություն:
Սերժ Սարգսյանը ադրբեջանցի պատվիրակին պատասխանում նշեց. «Բանակցային գործընթացում դուք առավելագույնն եք ուզում, դուք անհնարինն եք ուզում, դուք ուզում եք Ղարաբաղը վերադարձնել Ադրբեջանի կազմ»:
Նախագահ Սարգսյանը Սեյիդովին հորդորեց հանդարտվել և իր խոսքերը չխեղաթյուրել:
«Ես այս ամբիոնից չհայտարարեցի, որ ես եղել եմ Արցախյան պատերազմի առաջնորդ, ես այդպիսի պատիվ չեմ ունեցել, ես մասնակից եմ եղել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի արդար պայքարին: Թե ինչո՞ւ չհիշատակեցի Խոջալուի դեպքերը, որը դուք ցեղասպանություն եք համարում, շատ պարզ պատճառով, որովհետև այդ ցավալի իրադարձություններից հետո Այազ Մութալիբովը շատ տեղեկացված ձևով շարադրել է փաստեր, ցույց տվել, թե ովքեր են եղել այդ ջարդի կազմակերպիչները: Ցեղասպանությունը լավ բան չէ, ցեղասպանություն տանելը պատիվ չէ: Գիտե՞ք, մի միտում կա Ադրբեջանում՝ անպայման ունենալ այն, ինչ ունեն հայերը: Ձեզ ինչո՞ւ է պետք մի բան անվանել ցեղասպանություն, որը չի եղել»,- նշեց Սարգսյանը:
«Դուք փորձեցիք հիշատակել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը: Ես ձեզ խորհուրդ եմ տալիս՝ երբ ընկղմվում եք մի թեմայի մեջ, ընկղմվեք ու ուսումնասիրեք: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երբեք չի անդրադարձել ԼՂ խնդրին. 1993 թվականին ընդունել է 4 բանաձև ռազմական գործողությունների դադարեցման մասին, և ամեն բանաձևից հետո Ադրբեջանը հստակ հայտարարել է, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները: Այդ 4 բանաձևում ՀՀ-ի միակ հանձնառությունը եղել է օգտագործել իր ազդեցությունը ռազմական գործողությունները դադարեցնելու համար, և, ի պատիվ ՀՀ-ի այն ժամանակվա իշխանությունների, մենք կատարել ենք այդ պարտավորությունը: Այսօր բանակցային գործընթացում դուք առավելագույնն եք ուզում, դուք անհնարինն եք ուզում, դուք ուզում եք Ղարաբաղը վերադարձնել Ադրբեջանի կազմ»,- նշեց ՀՀ նախագահը:
09:10 14.08.2025
Կուբան կշարունակի առողջապահական ծառայություններ մատուցել այլ երկրներին՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներինԿուբան կշարունակի բժշկական ծառայություններ մատուցել այլ երկրներին՝ չնայած ԱՄՆ նոր պատժամիջոցներին, հայտարարել է Կարիբյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պարիլյան։ «ԱՄՆ պետքարտուղարը սպառնում է վիզային սահմանափակումներ կիրառել այն կառավարությունների նկատմամբ, որոնք Կուբայի հետ ունեն բժշկական համագործակցության օրինական ծրագրեր։ Սա ցույց է տալիս, որ պարտադրանքը և ուժի կիրառմամբ ագրեսիան այս կառավարության նոր արտաքին քաղաքականության դոկտրինն […] ...
09:00 14.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:55 14.08.2025
210 սմ հասակով 13-ամյա բասկետբոլիստը կխաղա «Բարսելոնայի» հիմնական կազմում«Բարսելոնան» որոշել է 13-ամյա բասկետբոլիստ Մոհամեդ Դաբոնեին տեղափոխել գլխավոր թիմ, հայտնում է Sport.es-ը: Բուրկինա Ֆասոն ներկայացնող բասկետբոլիստը կատալոնական ակումբի սան է: Նա թիմին է միացել 11 տարեկանում: Այժմ Դաբոնեի հասակը 210 սմ է: 13-ամյա բասկետբոլիստն իրեն հիանալի է դրսևորել Եվրալիգայի երիտասարդական առաջնությունում, դրանից հետո ակումբը որոշել է նրան տեղափոխել գլխավոր թիմ: Աբու Դաբիում կայացած մրցաշարում […] ...
08:50 14.08.2025
Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը պնդել է, որ Փհենյանը սահմանից բարձրախոսները չի հեռացրելԿորեայի «Աշխատավորական կուսակցության» Կենտրոնական կոմիտեի բաժնի վարիչի տեղակալ Կիմ Յո Չժոնը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն չի հեռացրել բարձրախոսները Կորեայի Հանրապետության հետ սահմանից և նման ծրագրեր չունի։ Նրա հայտարարությունը տարածել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։ «Ես ուզում եմ պարզաբանել, որ Կորեայի Հանրապետությունը մոլորեցնում է հասարակական կարծիքը՝ ասելով, որ մենք ապամոնտաժել ենք հարավային սահմանին գտնվող բարձրախոսները։ Մենք […] ...
08:40 14.08.2025
Economist. Թրամփը և Պուտինը կարող են քննարկել պատժամիջոցների վերացումը ԱլյասկայումՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը կարող են քննարկել հարաբերությունների կարգավորման և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացման հարցերը Ալյասկայի Անքորիջ քաղաքում օգոստոսի 15-ին կայանալիք բանակցությունների ժամանակ։ Այս մասին հայտնում է The Economist ամսագիրը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց խոսքով, չնայած հանդիպման հիմնական թեման կլինի Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, ամերիկացի և ռուս առաջնորդները կարող են ուշադրություն […] ...
08:30 14.08.2025
Սևիկյանը կրկին բացակայել է «Ֆերենցվարոշի» կազմիցՉեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Ֆերենցվարոշը» սեփական դաշտում 3-0 հաշվով հաղթել է «Լուդոգորեցին»։ «Ֆերենցվարոշում» հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը, որը բաց է թողել հանդիպումը։ 24-ամյա հարձակվողը բացակայում էր նաև առաջին խաղում։ «Լուդոգորեցն» էլ մարզում է Հայաստանի չեմպիոն «Նոայի» նախկին գլխավոր մարզիչ Ռուի Մոտան։ Բուդապեշտը ներկայացնող ակումբը Չեմպիոնների լիգայի որակավորման […] ...