Շիրակի մարզում անչափահասների կողմից հանցագործությունների կանխարգելիչ աշխատանքներն ակտիվացնելու հարցով մարզի դատախազը դիմել է պատկան մարմիններին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

Շիրակի մարզում անչափահասների կողմից հանցագործությունների կանխարգելիչ աշխատանքներն ակտիվացնելու հարցով մարզի դատախազը դիմել է պատկան մարմիններին

11:26 01.03.2021

2021թ.-ի հունվարին Գյումրիում արձանագրվել է անչափահասների կողմից կամ մասնակցությամբ հանցագործության կատարման երկու դեպք: Մասնավորապես, ըստ դրանց առթիվ նախպատրաստված նյութերի՝ մի դեպքում Գյումրու Խաղաղության օղակի այգում 15-16 տարեկան մի խումբ դեռահասների միջև ծագած վիճաբանության և փոխադարձ հայհոյանքներ հնչեցրելու արդյունքում 4 դեռահասներ ձեռքերով հարվածներ են հասցրել իրենց տարեկցի մարմնի տարբեր մասերին, նրա գլխին հարվածել փայտով, ինչի հետևանքով դեռահասի առողջությանը հասցվել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով: Մյուս դեպքում, որը տեղի է ունեցել «Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ» ՊՈԱԿ-ում, 9-րդ դասարանի երկու աշակերտի միջև բջջային հեռախոսից օգտվելու հարցի շուրջ ճագած վիճաբանության ընթացքում նրանցից մեկը մյուսի դեմքին՝ աջ աչքի շրջանում, հարվածել է բռունցքով, ինչի հետևանքով տուժած անձը ստացել է գլխուղեղի ցնցում, նրա առողջությանը պատճառվել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:

Հաշվի առնելով, որ իրենց տարեկիցներին ծեծի ենթարկած դեռահասները խոստովանել են արարքը, զղջացել, խնդրել իրենց չենթարկել պատասխանատվության, որոշումներ են կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ առաջին դեպքում հանցակազմի բացակայության և անձանց արարքը կատարելու պահին քրեական պատասխանատվության ենթարկելու օրենքով նախատեսված տարիքին հասած չլինելու հիմքերով, իսկ երկրորդի դեպքում՝ դիմողի բողոքի բացակայության հիմքով:

Շիրակի մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2020թ.-ին մարզի տարածքում փաստացի արձանագրվել է 19 անչափահասի կողմից կատարված հանցագործության 24 դեպք։ 2019թ.-ի համեմատ հանցագործություն կատարած անչափահաս անձանց թիվը նվազել է 2-ով, սակայն դեպքերի քանակն ավելացել է 8-ով:

Ընդ որում, 2020թ.-ի ընթացքում հանցագործություն կատարած անչափահասներից 1-ը, ով 2 անգամ կատարել է հափշտակություններ, հանցանքները կատարելու պահին գտնվել է հաշվառման մեջ: Մտահոգիչ է հատկապես այն հանգամանքը, որ 2020թ.-ին արձանագրվել էր անչափահասի կողմից կատարված առանձնապես ծանր հանցագործություն՝ սպանություն: Այս քրեական գործով կալանավորվել է 17 ամյա անչափահաս, քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Նշված դեպքն առանձնանում է նրանով, որ դրա առաջացմանն էականորեն նպաստել էր ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարված լինելու պայմաններում 2 գյուղերի ֆուտբոլային թիմերի միջև խաղի կազմակերպումը և անցկացումը, որը դուրս է մնացել ոստիկանության համապատասխան աշխատակիցների վերահսկողությունից:

Չնայած անչափահասների կողմից հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ կիրառվել են ներգործության միջոցներ, այդ թվում նաև՝ դատախազական, սակայն հատկապես 2020թ.-ին արձանագրված վիճակի խորապատկերին 2021թ.-ի հունվարին անչափահասների կողմից կատարված հանցագործության միանգամից 2 դեպքերը փաստում են, որ նրանց շրջանում հանցագործությունների նախականխման, խափանման ուղղությամբ ձեռնարկված միջոցները չեն տվել ցանկալի արդյունքները:

Ելնելով պետական և հասարակական մարմինների հետ այդ ուղղությամբ աշխատանքներն ակտիվացնելու, առանց հսկողության թողնված անչափահասների, ինչպես նաև հաշվառման մեջ գտնվող անչափահասների կողմից կատարվող հանցագործությունները կանխելու անհրաժեշտությունից, հաշվի առնելով, որ հանցավոր դեպք է արձանագրվել նաև ուսումնական հաստատության տարածքում՝ ըստ էության, դաստիարակչական գծով աշխատանքներ իրականացնող մանկավարժների հսկողությունից դուրս մնալու հետևանքով՝ ՀՀ Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը միջնորդագրեր է հասցեագրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին և ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետին:

Միջնորդագրերով բարձրացվել է ՀՀ ոստիկանության մարզային վարչության բաժիններում անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի աշխատակիցների կողմից տարվող կանխարգելիչ աշխատանքներն ամբողջ ծավալով իրականացնելու, իրենց աշխատանքում թերացած պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված թերացումները մանրամասն վեր հանելու և գնահատաելու խնդիրը: Նախարարին ուղղված միջնորդագրով անհրաժեշտ է համարվել «Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ» ՊՈԱԿ-ում նմանատիպ դեպքերը բացառելու, անչափահասներին ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելուց զերծ պահելու, դպրոցների տնօրինության և ոստիկանության տարածքային ստորաբաժանման անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման խմբի աշխատակիցների միջև աշխատանքային գործուն կապերի ապահովումը և համատեղ միջոցառումների իրականցումը:

Մարզի դատախազությունն արդեն իսկ պլանավորել է ընթացիկ տարում ուսումնական և այլ սոցիալական հաստատություններ այցելությունների, հանդիպումների միջոցով առավել ինտենսիվ դարձնել անչափահասների հետ պրոֆիլակտիկ աշխատանքների իրականացումը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 6-ից 9-ը

13:31 09.06.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 6-ից 9-ը

Բացահայտվել է 215 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 25 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 21-ական դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և մարմնական վնասվածք պատճառելու, 19 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 18 դեպք՝ հոգեկան ներգործության, 11-ական դեպք՝ խուլիգանության ու անձնական ունեցվածքի գողության,10-ական դեպք՝ խարդախության և […] ...

Գրանցվել է 595 դեպք, որից 195-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

13:24 09.06.2025

Գրանցվել է 595 դեպք, որից 195-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Հունիսի 2-ից 8-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 595 դեպք, որից 195-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 124, փլուզման՝ 4, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, արդյունաբերական կեղտաջրերի մաքրման կայաններում վթարի, քարաթափման, ուժեղ քամու, տեղատարաո անձրևի, երկրաշարժի, դիակի հայտնաբերման՝ 1-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 8, կեղծ ահազանգի՝ 9, ուժեղ կարկուտի, որոնողափրկարարական, թունավորման՝ 3-ական, ջրահեղձման, զինամթերքի հայտնաբերման՝ […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

13:17 09.06.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Հունիսի 9-11-ը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով կգտնվի Ֆրանսիայի Նիցցա քաղաքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի օվկիանոսի հարցերով երրորդ համաժողովին։ Նախագահ Խաչատուրյանը հանդես կգա ելույթով համաժողովի բացման նիստում։ Այցի ընթացքում նախատեսվում են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ՝ համաժողովին ներկա տարբեր պետությունների ղեկավարների և գործընկերների հետ՝ նպատակ ունենալով քննարկել բնապահպանական և միջազգային համագործակցության օրակարգային հարցեր։ ...

Վերականգնվել է պետությանը պատճառված 459 մլն դրամի վնասը. ՔԿ

13:11 09.06.2025

Վերականգնվել է պետությանը պատճառված 459 մլն դրամի վնասը. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ էլեկտրոնիկայի և կահույքի ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող խանութի ցանցերի միջոցով գործունեություն իրականացնող ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չեն վճարվել: Այս մասին հայտնել են քննչական կոմիտեից: Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և […] ...

Իրանը պատրաստ է առաջիկա օրերին պատասխանել ԱՄՆ-ի միջուկային համաձայնագրի առաջարկին

13:00 09.06.2025

Իրանը պատրաստ է առաջիկա օրերին պատասխանել ԱՄՆ-ի միջուկային համաձայնագրի առաջարկին

Իրանը առաջիկա օրերին կպատասխանի Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու ԱՄՆ առաջարկին, հայտարարել է Իսլամական Հանրապետության Ատոմային էներգիայի կազմակերպության մամուլի խոսնակ Բեհրուզ Կամալվանդին։ «Իրանի պատասխանը ԱՄՆ-ի գրավոր առաջարկին գրեթե պատրաստ է և կփոխանցվի առաջիկա օրերին», – նրա խոսքերն է մեջբերում իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։ Իրանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները մայիսի 23-ին Հռոմում անցկացրեցին բանակցությունների […] ...

Օրբանը կարծում է, որ Ուկրաինան ի վիճակի չէ անդամակցել ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին

12:55 09.06.2025

Օրբանը կարծում է, որ Ուկրաինան ի վիճակի չէ անդամակցել ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին

Ուկրաինան ի վիճակի չէ դառնալ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի անդամ, քանի որ այդ երկրի տնտեսական վիճակը անբավարար է։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Ուկրաինան ի վիճակի չէ դառնալ ՆԱՏՕ-ի կամ ԵՄ-ի անդամ։ Ուկրաինան սնանկացած էր նույնիսկ հակամարտությունից առաջ։ 1990-ականներին ուկրաինացիները չկարողացան կառուցել նորմալ գործող տնտեսություն ունեցող պետություն», – ասել […] ...

BACK_TO_TOP