17:30 01.03.2021
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հաշվետվություն է ներկայացրել նախարարի պաշտոնում 100 օրվա գործունեության ընթացքում իրականացված աշխատանքների վերաբերյալ։
Ներկայացվել են արցախահայության աջակցության ծրագրերը.
Արցախի չափահաս և անչափահաս քաղաքացիներին՝ 68,000 դրամ միանվագ աջակցություն, անշարժ գույք չունենալու դեպքում՝ հավելյալ 15,000 դրամ․
Աջակցություն է ստացել շուրջ 100,000 քաղաքացի, տրամադրվել է շուրջ 7 մլրդ դրամ աջակցություն։
Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված չափահաս և անչափահաս քաղաքացիներին՝ 300,000 դրամ աջակցության տրամադրում․
Աջակցություն է ստացել շուրջ 30,000 քաղաքացի, տրամադրվել է 9 մլրդ դրամ աջակցություն։
Պատերազմական ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով բնակության համար ոչ պիտանի դարձած բնակելի անշարժ գույք ունեցող արցախցիներին միանվագ՝ 250 հազար դրամ աջակցության տրամադրում.
Աջակցություն ստացել է 3,000 քաղաքացի, տրամադրվել է շուրջ 700 մլն դրամ աջակցություն։
Սեփականության իրավունքով իրենց պատկանող տանը Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված արցախցիներին հյուրընկալող քաղաքացիներին՝ վեցամսյա աջակցության տրամադրում․ Հայաստանում ապրող հյուրընկալին յուրաքանչյուր չափահաս արցախցու համար՝ ամսական 30,000 դրամ, իսկ Արցախում ապրող հյուրընկալին՝ 45,000 դրամ.
Աջակցություն է ստացել շուրջ 1,800 քաղաքացի, տրամադրվել է շուրջ 125 մլն դրամ աջակցություն (դեկտեմբեր)։
Աջակցություն է ստացել շուրջ 900 քաղաքացի, տրամադրվել է շուրջ 76 մլն դրամ աջակցություն (հունվար)։
Սեփականության իրավունքով իրենց պատկանող տանը Արցախի վերահսկողության ներքո գտնվող համայնքների բնակելի անշարժ գույքը ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած արցախցիներին հյուրընկալող քաղաքացիներին՝ եռամսյա աջակցության տրամադրում․ Հայաստանում ապրող հյուրընկալին յուրաքանչյուր չափահաս արցախցու համար՝ ամսական 30,000 դրամ, Արցախում ապրող հյուրընկալին՝ 45,000 դրամ.
Աջակցություն է ստացել շուրջ 200 քաղաքացի, տրամադրվել է շուրջ 12,5 մլն դրամ աջակցություն (դեկտեմբեր)։
Աջակցություն է ստացել շուրջ 120 քաղաքացի, տրամադրվել է շուրջ 8,5 մլն դրամ աջակցություն (հունվար)։
Արցախի գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ապահովում։ Համայնքներում իրականացվող վարձատրվող հասարակական աշխատանքներում ընդգրկվող (մինչև 3 ամիս ժամկետով) արցախցիներին մեկ աշխատանքային օրվա համար՝ 8,000 դրամ՝ ներառյալ եկամտային հարկը և պարտադիր վճարները.
Պոտենցիալ շահառուներ՝ 160 քաղաքացի, բյուջե՝ 52 մլն դրամ․
Աշխատանքային փորձ ձեռք բերելու նպատակով արցախցիների համար վճարովի պրակտիկայի ծրագրի իրականացում. ծրագրում ներգրավված Արցախի գործազուրկ քաղաքացիներին՝ ամսական 100,000 դրամ զուտ աշխատավարձ՝ 3 ամիս ժամկետով. գործատուի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպող մասնագետին՝ ամսական 34,000 դրամ վարձատրում.
Աջակցություն ստացած՝ շուրջ 125 քաղաքացի, պետբյուջե՝ 28 մլն դրամ։
Արցախցի մինչև 5 տարեկան երեխաներին՝ միանվագ 20,000 դրամ աջակցության տրամադրում.
Աջակցություն է ստացել շուրջ 14,700 երեխա, տրամադրվել է շուրջ 293 մլն դրամ աջակցություն։
2020 թվականի սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին Արցախի բնակչության սպառած գազի և էլեկտրաէներգիայի ծախսերի փոխհատուցում.
Տրամադրված աջակցություն՝ 1 մլրդ դրամ։
Արցախցի կենսաթոշակառուների և նպաստառուների 2020 թվականի դեկտեմբեր ամսվա կենսաթոշակի և նպաստի վճարում.
Տրամադրված գումար՝ 940 մլն դրամ։
Արցախի քաղաքացիների աջակցության միջոցառումների շրջանակում Արցախում կատարվող վճարումների գործընթացում ներգրավված «Արցախփոստ» ՓԲԸ-ի անձնակազմին աշխատավարձի և դրան հավասարեցված այլ եկամտի վճարում.
Տրամադրված գումար՝ 25 մլն դրամ։
Արցախում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին աջակցության տրամադրում՝ ամսական 68 հազար դրամ՝ 4 ամիս ժամկետով.
Պոտենցիալ շահառուներ՝ շուրջ 108,000 արցախցի, բյուջե՝ 30 մլրդ դրամ։
Հայաստանում ժամանակավոր բնակվող արցախցիներին նախարարության կողմից կացարանների տրամադրում.
Շահառուներ՝ շուրջ 1,500 քաղաքացի։
Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության հետ համատեղ արցախցիների սոցիալական կարիքների սպասարկման նպատակով սոցիալական շտապօգնության արագ արձագանքման՝ www.soc911.am հարթակի ստեղծում. կարիքներ ունեցողների և օգնություն տրամադրել ցանկացողների տվյալների հավաքագրում և համադրում.
Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության հետ համատեղ Արցախում գրանցված և գործունեություն ծավալող իրավաբանական անձանց՝ փաստացի վճարած եկամտային հարկի չափով փոխհատուցման վեցամսյա ծրագրի իրականացում:
13:44 09.06.2025
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ Երևանում հունիսի 9-ի և 12-14-ի երեկոյան, 10-ի գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 11-ին, 12-13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հունիսի 9-ի, 11-13-ի կեսօրից հետո, 10-ի և 14-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում […] ...
13:37 09.06.2025
Արարատի մարզի մի շարք բնակավայրերում ջուր չի լինի«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 10-ին՝ ժամը 10:00-ից մինչև հունիսի 11-ը ժամը 10:00-ը, կդադարեցվի Արարատի մարզի` Արտաշատ, Արարատ և Վեդի քաղաքների, Աբովյան, Արևշատ, Նշավան, Բյուրավան, Մխչյան, Մրգավետ, Դիմիտրով, Արաքսավան, Մասիս, Բուրաստան, Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Դալար, Մրգավան, Գետազատ, Այգեստան, Մրգանուշ, Վարդաշեն, Դեղձուտ, Կանաչուտ, Վերին Դվին, Դվին, […] ...
13:31 09.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 6-ից 9-ըԲացահայտվել է 215 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 25 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 21-ական դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և մարմնական վնասվածք պատճառելու, 19 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 18 դեպք՝ հոգեկան ներգործության, 11-ական դեպք՝ խուլիգանության ու անձնական ունեցվածքի գողության,10-ական դեպք՝ խարդախության և […] ...
13:24 09.06.2025
Գրանցվել է 595 դեպք, որից 195-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըՀունիսի 2-ից 8-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 595 դեպք, որից 195-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 124, փլուզման՝ 4, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, արդյունաբերական կեղտաջրերի մաքրման կայաններում վթարի, քարաթափման, ուժեղ քամու, տեղատարաո անձրևի, երկրաշարժի, դիակի հայտնաբերման՝ 1-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 8, կեղծ ահազանգի՝ 9, ուժեղ կարկուտի, որոնողափրկարարական, թունավորման՝ 3-ական, ջրահեղձման, զինամթերքի հայտնաբերման՝ […] ...
13:17 09.06.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է ՖրանսիաՀունիսի 9-11-ը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով կգտնվի Ֆրանսիայի Նիցցա քաղաքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի օվկիանոսի հարցերով երրորդ համաժողովին։ Նախագահ Խաչատուրյանը հանդես կգա ելույթով համաժողովի բացման նիստում։ Այցի ընթացքում նախատեսվում են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ՝ համաժողովին ներկա տարբեր պետությունների ղեկավարների և գործընկերների հետ՝ նպատակ ունենալով քննարկել բնապահպանական և միջազգային համագործակցության օրակարգային հարցեր։ ...
13:11 09.06.2025
Վերականգնվել է պետությանը պատճառված 459 մլն դրամի վնասը. ՔԿՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ էլեկտրոնիկայի և կահույքի ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող խանութի ցանցերի միջոցով գործունեություն իրականացնող ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չեն վճարվել: Այս մասին հայտնել են քննչական կոմիտեից: Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և […] ...