12:41 02.03.2021
Շատ հավանական է` հաջորդ շաբաթվա ընթացքում արդեն իսկ «Սպուտնիկ V»-ի առաջին խմբաքանակը հասնի երկիր։ Կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը, որը կգնի Հայաստանը, «Սպուտնիկ V» -ն է լինելու։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Գայանե Սահակյանը։
«Այս պահին ռուսական կողմի հետ պայմանագրի ստորագրման փուլում ենք։ Շատ հավանական է, որ պատվաստանյութը մյուս շաբաթվա մեջ Հայաստան ներկրվի։ Մենք 15 000 դեղաչափ ենք ձեռք բերում, և քանի որ անհրաժեշտ է երկու դեղաչափ, նախատեսում ենք այս փուլում 7500 մարդու պատվաստել»,–ասաց Սահակյանը։
Նրա խոսքով` կորոնավիրուսի դեմ պատվաստումներն արդեն սկսվել են. ՌԴ առողջապահության նախարարության կողմից Հայաստանը նվեր էր ստացել պատվաստանյութ նախ 30, հետո` 1000 մարդու համար (2060 դեղաչափ)։ Այժմ կորոնավիրուսով հիվանդների և բուժաշխատողների շրջանում են սկսել պատվաստումները։
Պատվաստանյութերի նոր խմբաքանակով, ըստ Սահակյանի, մարտի կեսերին կշարունակեն պատվաստումներն ինչպես բուժաշխատողների շրջանում, այնպես էլ խոցելի խմբերում` 65-ից բարձր տարիք և խրոնիկ հիվանդություններ ունեցողների շրջանում։
Բժշկական հաստատություններում հաշվառված անձանց տվյալների հիման վրա կարող են ասել, որ Հայաստանում մոտ 600 000 անձ խոցելի խմբերում են։ Եվ եթե կարողանան հասնել այն բանին, որ նրանց 50 տոկոսը պատվաստվի, դա, ըստ Սահակյանի, լուրջ ձեռքբերում կլինի։
Գայանե Սահակյանը վստահեցնում է`իրենք այժմ զուգահեռ բանակցություններ են վարում, որպեսզի պետությունն այլ պատվաստանյութ էլ գնի, սակայն որը կլինի հաջորդը և ինչ խմբաքանակով` դեռ պարզ չէ։
Հարցին, թե ի՞նչ են անելու այն մարդիկ, որոնք ուզում են պատվաստվել, սակայն խոցելի խմբերից որևէ մեկում ընդգրկված չեն` Սահակյանը պատասխանեց, որ առողջապահության նախարարությունը պետպատվերի շրջանակներում միայն խոցելի խմբերում ընդգրկվածներին է պատվաստելու։
«Նախարարությունը չի կարող ազդել մասնավոր սեկտորի վրա, որ պատվաստանյութ ձեռք բերեն։ Սակայն մենք հեշտացնող ուղեցույց ենք մշակում, որը հնարավորություն կտա, որ մասնավոր սեկտորը նույնպես ընդգրկված լինի պատվաստանյութերի ձեռքբերման գործընթացում, ինչպես, օրինակ, ՊՇՌ թեստերի դեպքում էր։ Սակայն այս դեպքում վճարովի կլինի պատվաստումը»,–ասաց Սահակյանը։
10:20 09.06.2025
ՀՀ ՊՆ-ը հայտարարություն է տարածել10:15 09.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են10:10 09.06.2025
Մեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացըԱյսօր մեկնարկում է ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը, որը կիրականացվի 3 փուլով, հայտնում են ՀԳՄՍՆ-ից։ «Առաջին փուլ Հունիսի 9-ից հայտագրումը hayt.emis.am կայքում բաց կլինի որոշակի արտոնություններ ունեցող անձանց համար և կտևի մինչև հունիսի 22-ը ներառյալ։ Արտոնություններից կարող են օգտվել ինչպես հայերենով, այնպես էլ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում հայտագրել ցանկացող ծնողները։ Առաջնահերթություն և արտոնություն […] ...
10:05 09.06.2025
ՃՏՊ Նոր Արմավիր գյուղի սկզբնամասում․ կան տուժածներՀունիսի 9-ին, ժամը 00:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նոր Արմավիր գյուղի սկզբնամասում բախվել են «Opel Astra» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև […] ...
10:00 09.06.2025
Հրդեհ Ախուրյան գյուղումՀունիսի 8-ին, ժամը 22:20-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախուրյան գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Մհեր Մկրտչյան փողոցում գտնվող տներից մեկի տանիքում (մոտ 300 […] ...
23:59 08.06.2025
Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչըՖրանսիայի բաց առաջնության եզրափակիչը իսպանացի Կառլոս Ալկարասի և իտալացի Յաննիկ Սինների միջև դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաերկարը։ Եզրափակչում Ալկարասը հաղթեց Սիններին 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 7:6 (10:2) հաշվով։ Խաղը տևեց 5 ժամ 29 րոպե։ Մրցաշարի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1982 թվականին, երբ շվեդ Մաթս Վիլանդերի և արգենտինացի Գիլյերմո Վիլասի միջև եզրափակիչ խաղը տևեց […] ...
23:51 08.06.2025
Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել Գրենլանդիայի սառցադաշտային ակոսների և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառության մասին: Ատլանտյան օվկիանոսի ջրի շրջանառության շնորհիվ տաք ջրերը տեղափոխվում են դեպի Հյուսիսային բևեռային շրջաններ, իսկ սառը և խիտ ջրերը՝ դեպի արևադարձային լայնություններ: Գրենլանդիայի ափամերձ տարածքները կարևորագույն վայրեր են, որոնք ազդում են ջրի և սննդանյութերի շրջանառության վրա: Գրենլանդիայի ափի մայրցամաքային […] ...
23:40 08.06.2025
Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի ԷջմիածինՀեծանվի համաշխարհային օրվա շրջանակում հեծանվի սիրահարներն այսօր Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նպատակն էր խթանել առողջ կենսակերպի տարածումը, ինչպես նաև ընդգծել հեծանվի՝ որպես էկոլոգիապես մաքուր և ժամանակակից փոխադրամիջոցի դերը։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վաղարշապատի համայնքապետարանի, ինչպես նաև Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի […] ...