16:26 02.03.2021
ԱԺ-ն ավարտել է «Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում` կանանց հայրենադարձումը խոչընդոտելու և անհարկի ձգձգելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ» հայտարարության քննարկումը փակ կարգով: Նիստի բաց հատվածում նախագծի համահեղինակ Թագուհի Թովմասյանը հրապարակել է հայտարարության տեքստը։
«ԱԺ-ն արձանագրում է, որ 2020-ի փետրվարի 27-ին Ադրբեջանի կողմից Թուրքիայի ուղղակի աջակցությամբ ու ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ Արցախի դեմ սանձազերծված Ադրբեջանի ագրեսիայից անցել է շուրջ 4 ամիս, սակայն գերության մեջ են զինվորականներ և քաղաքացիական անձինք, այդ թվում և կանայք, որոնց անհապաղ հայրենադարձումը ռազմական գործողությունների ավարտից հետո միջազգային մարդասիրական իրավունքով նախատեսված հրամայական պահանջ է: Այդուհանդերձ, Ադրբեջանը կոպտորեն խախտելով, ոտնահարելով միջազգային հանրության առջև ստանձնած պարտավորությունները, խախտելով ՄԻԵԴ-ի կիրառած միջանկյալ միջոցների պահանջները, թաքցնում է իր վերահսկողության տակ գտնվող հայ ռազմագերիների և ներկալված քաղաքացիական անձանց իրական թիվը և անթույլատրելիորեն ձգձգում նշված անձանց, այդ թվում՝ կանանց անհապաղ հայրենադարձման մարդասիրական գործընթացը՝ փաստացիորեն վերածելով նրանց պատանդների՝ զրկված դատական պաշտպանության միջոցից»,-ներկայացրել է նա:
ԱԺ-ն հայտարարությունում ներառել է նաև միջազգային այն կոնվենցիաները, որոնք դատապարտում են ռազմական գործողությունների դադարից հետո ռազմագերիների ու քաղաքացիական անձանց պատանդառությունը: Դրանք են «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևյան կոնվենցիան», «Բռնությամբ անհետացած անձանց պաշտպանության մասին» 2018-ի միջազգային կոնվենցիան և այլն:
Հայտարարությունում նաև նշվում է, որ գերիների առկայության փաստի ժխտումը կամ անհետացած անձի ճակատագրի կամ գտնվելու վայրի մասին տեղեկությունները թաքցնելը համարվում է միջազգային հանցագործություն: ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահի հայտարարությունում արձանագրված է, որ տեղի է ունենում փոխանակում, հայկական կողմը իրականացրել է իր պարտավորությունները, մինչդեռ Ադրբեջանը հրաժարվում է հայրենադարձել իր մոտ պահվող անձանց:
«ՀՀ ԱԺ-ն դատապարտում է Ադրբեջանում հայատյացության պայմաններում Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող անձանց հայրենադարձումը խոչընդոտելը և արձանագրում, որ գերիներին չվերադարձնելու բացարձակ անթույլատրելի վարքագիծը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի անկյունաքարային դրույթները, կոպտորեն ոտնահարում Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորությունները՝ խաթարելով ժամանակակից միջազգային հարաբերությունների բուն էությունը և վտանգելով Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային և տարածաշրջանային համակարգերի նկատմամբ վերաբերմունքը: Ելնելով նշվածից՝ ՀՀ ԱԺ-ն կոչ է անում միջազգային բոլոր կառույցներին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, միջազգային հանրությանը, միջազգային ու տարածաշրջանային իրավապաշտպան կազմակերպություններին խիստ գնահատել և դատապարտել Ադրբեջանի վարքագիծը»,- ասված է հայտարարության մեջ:
Մանրամասները՝ տեսանյութում․
11:50 09.06.2025
Թրամփը կոչ է արել Կալիֆոռնիայի իշխանություններին ներողություն խնդրել սարսափելի վարքագծի համարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմին և Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասին ներողություն խնդրել իրենց պաշտոններում սարսափելի աշխատանքի համար՝ Լոս Անջելեսում շարունակվող բողոքի ցույցերը համարելով իրենց ձախողումներից մեկը։ Հունիսի 7-ին Լոս Անջելեսի կենտրոնում անօրինական ներգաղթյալների դեմ ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) կողմից անցկացված ռեյդը վերածվեց ցուցարարների հետ բախումների: Նույն […] ...
11:40 09.06.2025
Թենեսիում ուղևորատար ինքնաթիռ է կործանվելԱՄՆ Թենեսի նահանգում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել, հայտնում են տեղական իշխանությունները։ «Թենեսիի մայրուղային պարեկը օգնել է Թուլահոմայի ոստիկանությանը Օլդ Շելբիվիլ ճանապարհին տեղի ունեցած ինքնաթիռի վթարի վայրում», – ասվում է պարեկային ծառայության կողմից սոցիալական ցանցերում տարածված հայտարարության մեջ։ Ինքնաթիռում, ըստ գնահատականների, եղել է 16-20 մարդ։ Վիրավորներից մի քանիսը ուղղաթիռով տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ։ Ինքնաթիռը վթարի է […] ...
11:35 09.06.2025
Ասադի հրաժարականից հետո Սիրիա է վերադարձել ավելի քան 400,000 փախստականԱվելի քան 400,000 փախստական է վերադարձել Սիրիա հարևան երկրներից՝ երկրի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի հրաժարականից հետո, հայտարարել է Սիրիայի ծովային նավահանգիստների և ցամաքային սահմանային անցակետերի վարչության հաղորդակցության տնօրեն Մազեն Ալուշը։ «Նախորդ ռեժիմից ազատագրվելուց հետո երկիր ցամաքային սահմանային անցակետերով վերադարձել է ավելի քան 400,000 սիրիացի», – ասել է Ալուշը «Ալ Իխբարիա» հեռուստաընկերությանը։ Նրա խոսքով՝ մայիսին մոտ […] ...
11:28 09.06.2025
Թրամփը հայտնել է, որ Կալիֆոռնիայի ցուցարարներին վճարում են բողոքի ցույցերին մասնակցելու համարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կալիֆոռնիայում կառավարության ներգաղթային քաղաքականության դեմ բողոքի ցուցարարներին վճարում են ցույցերին մասնակցելու համար։ Հունիսի 7-ին Լոս Անջելեսի կենտրոնում անօրինական ներգաղթյալների դեմ ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) կողմից անցկացված ռեյդը վերածվեց ցուցարարների հետ բախումների: Նույն օրը Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը սպառնաց, որ նահանգը կարող է հրաժարվել դաշնային հարկերի վճարումից՝ […] ...
11:20 09.06.2025
Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի մրցակցային մարմինների համագործակցության ընթացիկ արդյունքներըՄրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Իտալիայի մրցակցային մարմնի նախագահ Ռոբերտո Ռուստիչելիի հրավերով աշխատանքային այց է կատարել Հռոմ։ Այս մասին տեղեկացնում են ՄՊՀ-ից։ «Այցի շրջանակում Գեղամ Գևորգյանը հանդիպում է ունեցել իր իտալացի պաշտոնակցի հետ։ Հանդիպման շրջանակում քննարկվել են երկու երկրների մրցակցային մարմինների համագործակցության ընթացիկ արդյունքները և դրանց զարգացման ուղիները։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել Սպառողների շահերի […] ...