Սննդի ոլորտի միլիոնատեր ամուսինները․ դրամական միջոցները՝ 75 մլն դրամ, 330 հազար դոլար և 18 հազար եվրո. «Ժողովուրդ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+25.09 oC

Սննդի ոլորտի միլիոնատեր ամուսինները․ դրամական միջոցները՝ 75 մլն դրամ, 330 հազար դոլար և 18 հազար եվրո. «Ժողովուրդ»

10:32 03.07.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակազմի ղեկավար Արմեն Միրզոյանը, ով երկար տարիներ պետական պաշտոններ է զբաղեցրել, հասցրել է այդ ընթացքում բավականին լուրջ ունեցվածք կուտակել:

«Ժողովուրդ» օրաթերթը նրա ներկայացրած պաշտոնական  հայտարարագրից տեղեկացավ, որ նրա դրամական միջոցները կազմում են 75 մլն դրամ, 330 հազար դոլար և 18 հազար եվրո: Իսկ որպես եկամուտ նա հայտարարագրել է իր աշխատավարձը, որն անցած տարում ամսական կազմել է մոտ 508 հազար դրամ:

Նշենք, որ պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նշված է, որ Միրզոյանն ունի մեկ բնակարան: Նրա տիկնոջ` Հասմիկ Բադալյանի դրամական միջոցներն ավելին են` 15 մլն դրամ, 9 մլն դոլար, 7000 եվրո և 250 հազար ռուսական ռուբլի: Որպես եկամուտ պաշտոնյայի կինը հայտարարագրել է տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսը` 2 հազար դոլարի չափով, և ամսական 16 հազար դրամ կենսաթոշակը:

Թե ինչպես է հաջողացրել Արմեն Միրզոյանն այսքան դրամական միջոց կուտակել, բնականաբար, պաշտոնական հայտարարագրում ոչինչ չկա նշված: Բայց Արմեն Միրզոյանի կենսագրական տվյալներին ծանոթանալիս պարզ է դառնում, որ նա, դեռևս 2003 թվականից սկսած, պետական պաշտոն է զբաղեցրել, եւ այդ պաշտոններն էլ հավանաբար օգնել են հարստանալու:

Նա այդ տարում  սկսել է ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության վերահսկողության վարչության տեսչական բաժնի գլխավոր հարկային տեսուչից, 2006-2007 թվականներին եղել է Չարենցավանի, իսկ 2007-2009-ին` Դավիթաշենի տարածքային հարկային տեսչության պետը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 28.06.2025

SHANTNEWS

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

21:52 28.06.2025

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

Հայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

21:45 28.06.2025

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

21:35 28.06.2025

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...

«Յուվենտուսի» հակառեկորդը

21:25 28.06.2025

«Յուվենտուսի» հակառեկորդը

Թուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

21:15 28.06.2025

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

Հունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP