Ներկայիս հրամայականն է, որ կրկնապատկված եռանդով շարունակենք ձևավորված գործարար ավանդույթները․ Արսեն Ղազարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+16.09 oC

Ներկայիս հրամայականն է, որ կրկնապատկված եռանդով շարունակենք ձևավորված գործարար ավանդույթները․ Արսեն Ղազարյան

09:55 03.03.2021

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն ուղերձ է հղել Գործարարի օրվա առիթով․

«Հարգելի՛ գործընկերներ, շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Գործարարի օրվա առթիվ։ Մարտի 3-ը պատահական չէ ընտրված՝ այն հայ մեծանուն ձեռներեց ու բարերար Ալեքսանդր Մանթաշյացի ծննդյան օրն է, և սկսած 2017 թվականից պաշտոնապես նշվում է նաև որպես գործարար համայնքի գնահատանքի օր։

Հենց Մանթաշյանցի նախաձեռնող, ազգանվեր կերպարով ու գործունեությամբ է ոգեշնչվել և առաջնորվել հայ գործարարը, երբ նորանկախ Հայաստանում հիմք դրեց ու զարգացրեց հայրենական տնտեսության առաջընթացի մերօրյա ավանդույթները։

Անցած ճանապարհը հեշտ չի եղել․ հաստատված նոր՝ ազատական տնտեսությունը, խաղի իր կանոններն էր բերել, շատ բան հարկ է եղել ստեղծել նորովի և ինքնուրույն, կարճ ժամանակում յուրացվել են շուկայական տնտեսահարաբերութունների առանձնահատկությունները, հաղթահարվել բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ մարտահրավերներ։ Եվ այսօր հպարտությամբ ենք արձանագրում, որ Հայաստանում ունենք կայացած գործարար խավ՝ արդեն ձևավորված ավանդույթներով, ժամանակի փորձությունն անցած մասնագիտական կարողություններով, իր ճկուն գործելաոճով ու նորարարական մտքով՝ որպես հայրենական տնտեսության կայուն հենասյուն։

Այսօր դժվար ժամանակներ ենք ապրում․ քայքայիչ համավարակի ու պարտադրված պատերազմի հետևանքով լրջագույն խնդիրներ ուենք ոչ միայն տնտեսության բնագավառում, այլև երկրում հաստատված հասարակական-քաղաքական մթնոլորտի, Հայաստանի ու Արցախի առջև ծառացած թե՛ արտաքին, թե՛ ներքին մարտահրավերների առումով։ Ունենք մի իրողություն, երբ, առավել քան երբևէ, յուրաքանչյուրից
պահանջվում է հանդուրժողականություն, իմաստնություն, միասնականություն, նախաձեռնողականություն ու տքնաջան աշխատանք։ Այս ողջ ընթացքում հայ գործարարներն ապացուցեցին, որ ունակ են արդյունավետ գործելու ծայրագույն պայմաններում՝ իրենց նվիրումով թույլ չտալով տնտեսության բնականոն գործունեության խափանում, բարդագույն պայմաններում ձեռնպահ մնալով աշխատատեղերի
զանգվածային կրճատումներից, հանդես գալով բազմաթիվ սոցիալական նախաձեռնություններով, նյութական ու բազմաբնույթ աջակցություն ցուցաբերելով հերոսական հայ ժողովրդին ու Հայկական բանակին։

Հարգելի՛ գործընկերներ, Գործարարի օրվա խորհուրդն առավել քան պարտավորեցնող է։ Ներկայիս հրամայականն է, որ կրկնապատկված եռանդով շարունակենք գործարար այն ավանդույթները, որ ձևավորված են, բազմապատկենք մեր ջանքերը հայրենական տնտեսության վերականգնման ու հետագա առաջընթացի ուղղությամբ, հանդես բերենք հանրային պատասխանատվության քաջ գիտակցում ու նվիրում՝
հանուն Հայոց աշխարհի խաղաղ ու կայուն կյանքի, հայ ոգու ամրապնդման, վաղվա հզոր Հայաստանի»։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչը

23:59 08.06.2025

Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչը

Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչը իսպանացի Կառլոս Ալկարասի և իտալացի Յաննիկ Սինների միջև դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաերկարը։ Եզրափակչում Ալկարասը հաղթեց Սիններին 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 7:6 (10:2) հաշվով։ Խաղը տևեց 5 ժամ 29 րոպե։ Մրցաշարի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1982 թվականին, երբ շվեդ Մաթս Վիլանդերի և արգենտինացի Գիլյերմո Վիլասի միջև եզրափակիչ խաղը տևեց […] ...

Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը

23:51 08.06.2025

Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել Գրենլանդիայի սառցադաշտային ակոսների և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառության մասին: Ատլանտյան օվկիանոսի ջրի շրջանառության շնորհիվ տաք ջրերը տեղափոխվում են դեպի Հյուսիսային բևեռային շրջաններ, իսկ սառը և խիտ ջրերը՝ դեպի արևադարձային լայնություններ: Գրենլանդիայի ափամերձ տարածքները կարևորագույն վայրեր են, որոնք ազդում են ջրի և սննդանյութերի շրջանառության վրա: Գրենլանդիայի ափի մայրցամաքային […] ...

Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին

23:40 08.06.2025

Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին

Հեծանվի համաշխարհային օրվա շրջանակում հեծանվի սիրահարներն այսօր Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նպատակն էր խթանել առողջ կենսակերպի տարածումը, ինչպես նաև ընդգծել հեծանվի՝ որպես էկոլոգիապես մաքուր և ժամանակակից փոխադրամիջոցի դերը։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վաղարշապատի համայնքապետարանի, ինչպես նաև Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի […] ...

Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավոր

23:27 08.06.2025

Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավոր

Հունիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն  վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, հիվանդանոց են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները, […] ...

Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

23:13 08.06.2025

Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

Իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում («Ռոլան Գարոս»): Մրցաշարն անցկացվել է Փարիզում։ Եզրափակիչ խաղում նա հաղթել աշխարհի առաջին ռակետ Յաննիկ Սիններին, որը ներկայացնում է Իտալիան: Խաղն ավարտվել է 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 6:7 (10:2) հաշվով: Ալկարասը արդեն հինգ Մեծ սաղավարտի մրցաշարերի հաղթող է: Իսպանացին նախկինում հաղթել է ԱՄՆ բաց առաջնությունում […] ...

Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառով

22:59 08.06.2025

Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառով

Բարնաուլում ուժեղ անձրևների պատճառով մի քանի մայրուղիներ հեղեղվել են, իսկ մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է։ Այս մասին հաղորդվել է քաղաքապետարանի պաշտոնական Telegram ալիքում։ Նշվում է, որ ուժեղ անձրևը ուղեկցվել է մեծ թվով կայծակներով և որոտներով։ Քաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակում, որոնցում երևում է, թե ինչպես են մեքենաներն անցնում ջրի միջով: Ջուրը […] ...

BACK_TO_TOP