«Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետությունն» արդեն պատրաստ են միավորվել մեկ ուժի մեջ, բայց այժմ թելադրողը «ՔՊ»-ն է․ «Հրապարակ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+25.09 oC

«Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետությունն» արդեն պատրաստ են միավորվել մեկ ուժի մեջ, բայց այժմ թելադրողը «ՔՊ»-ն է․ «Հրապարակ»

10:34 03.07.2018

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Ընտրություններից առաջ «Ելք» դաշինքի 3 ուժերը՝ «Քաղաքացիակաև պայմանագիրը», «Լուսավոր Հայաստանը» և «Հանրապետությունը», նախընտրական պլատֆորմում գրել էին մեկ ուժ դառնա­լու մասին: Սակայն քիչ անց պարզվեց, որ նրանք բազում տարաձայնություններ ունեն, և մեկ ուժի գաղափարն անիրականանալի է: Հատկապես 2018-ի ապրի­լից առաջ տարաձայնությունները սրվե­ցին: «ՔՊ»-ն դուրս եկավ քայլարշավի, իսկ մյուս երկուսը նրան մենակ թողեցին՝ մերժելով այդ պայքարը և համարելով, որ կա «երրորդ ճանապարհ»: Մեկ տարի շարունակ լրագրողները «Ելք»-ին տվել են այդ հարցը՝ երբ եք մեկ կուսակցություն դառնա­լու: «Ելք»-ականներն այդ հարցից նեղվում էին, խուսանավում: Այժմ, երբ «Ելքը» եկել է իշխանության, իսկ իրականում իշխանու­թյան է եկել «ՔՊ»-ն, մյուս 2 ուժերը, «իրենց կամքից անկախ», հայտնվել են իշխանու­թյան մեջ և վերանայել իրենց դիրքորո­շումը:

Մեր տեղեկություններով՝ «Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետությունն» արդեն պատրաստ են միավորվել մեկ ուժի մեջ, բայց այժմ թելադրողը «ՔՊ»-ն է, որը չի մոռացել գործընկերների ապրիլյան պահվածքը: Հեղափոխությունից հետո նախ քննարկվում էր 30/70 հարաբերակ­ցությունը. նախընտրական ցուցակում 30 տոկոս՝ «ԼՀ» և «Հանրապետություն», 70 տոկոս՝ «ՔՊ», ինչին երկու ուժը դեմ են եղել: Հիմա էլ, մեր տեղեկություններով, «ՔՊ»-ականները 30-ին համաձայն չեն: Հատկապես «ՔՊ» ներքևի էշելոնը կտրա­կանապես դեմ է դաշինքով ընտրություն­ների գնալուն՝ իրենք հաղթել են և ուզում են հաղթանակը միայնակ վայելել: Այնպես որ, նոր դաշինքի ձևավորումն ավելի շատ բարոյական, հոգեբանական հարթության մեջ է, քան ընտրություններում հաղթելու տրամաբանության»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 28.06.2025

SHANTNEWS

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

21:45 28.06.2025

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

21:35 28.06.2025

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...

«Յուվենտուսի» հակառեկորդը

21:25 28.06.2025

«Յուվենտուսի» հակառեկորդը

Թուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

21:15 28.06.2025

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

Հունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

Հոգևորականների ձերբակալություններից մինչև վարչապետի իմպիչմենտ. զրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ

21:00 28.06.2025

Հոգևորականների ձերբակալություններից մինչև վարչապետի իմպիչմենտ. զրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ

Այս շաբաթ տեղի ունեցած աղմկահարույց իրադարձություններին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը: Նա խոսել է հոգևորականների ձերբակալությունների, իշխանությունների մոտեցումների և վարչապետին իմպիչմենտ հայտնելու նախաձեռնությունների մասին: ...

BACK_TO_TOP