15:11 04.03.2021
Կառավարության շենքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո Մարուքյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ԶՈՒ Գլխավոր շտաբի շուրջ ստեղծված իրավիճակի և այդ ֆոնին արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցի քննարկման ժամանակ ինքը ներկայացրել է իր այն դիրքորոշումը, որ զինված ուժերը չպետք է քաղաքականացվեն։
«Ես ի՞նչ էի ասում. ասում էի՝ եկեք զինված ուժերը թողնենք իր տեղում, գնանք ընտրությունների։ Ընտրություններից հետո ամեն ինչ կորոշվի։ Այստեղ ընտրություններն ամենահիմնարար խնդիր լուծող հարցն է, որովհետև եթե երկրում արտահերթ ընտրություններ տեղի չեն ունենում, իսկ մենք ուզում ենք, որ դա օր առաջ լինի, մենք չենք կարող այս ճգնաժամից դուրս գալ։ Ես որևէ ձևով այլևս ճանապարհ չեմ տեսնում»։
Նա նշեց, որ կամք ունի շարունակելու բանակցությունները. «Վարչապետն էլ ունի, ԲՀԿ-ի կամքը կտեսնենք. իրենց կամքն էլ կերևա, որից հետո նորից կշարունակենք խոսել»։
Մարուքյանն ասաց, որ վարչապետի հետ պայմանավորվել են այլ ուժերի դիրքորոշումներն էլ հասկանալ։
«Մեկը ես՝ չեմ պատկերացնում առանց ԳՇ խնդիրը լուծելու արտահերթ ընտրություններ, բայց ուզում եմ օր առաջ արտահերթ ընտրություն լինի: Դրա համար առաջարկում ենք՝ եկեք կոնսենսուսի գանք, դադար տանք, թողնենք էս մասը ընտրություններից հետո»,- մանրամասնեց Մարուքյանը:
Ըստ նրա՝ վարչապետը, ի տարբերություն իրեն, երկու խնդիրն իրար չի կապում:
Մարուքյանի փոխանցմամբ՝ ԲՀԿ-ի դիրքորոշման պարզ լինելուց հետո կարող է հուշագիր ստորագրվել՝ վարչապետի հրաժարականի դեպքում նոր թեկնածու չառաջադրելու մասին:
«Որովհետև խորհրդարանը չենք կարող ցրել միայն մի ուժի դիրքորոշումով: Եթե, օրինակ, ես հրաժարվում եմ վարչապետի թափուր պաշտոնի դեպքում առաջադրվելուց, բայց ԲՀԿ-ն չի հրաժարվում, էդ քննարկումը անիմաստ է դառնում: Հետևաբար, կոնսենսուս պետք է լինի»,- ասաց Մարուքյանը:
«Ես հույս ունեմ, որ բոլորը կունենան իմաստնություն՝ թե՛ իշխանությունում, թե՛ զինված ուժերում, թե՛ փողոցում քայլող մարդիկ, որ էդ բանակցությունների 2-րդ փուլում ինչ-որ արհավիրք չլինի, նոր գանք, խոսենք: Ես հույս ունեմ՝ ինչ-որ ձևով ինչ-որ ճանապարհ գտնելու ենք, հիմա էդ ճանապարհը ոնց կգտնենք, չգիտեմ»,- հավելեց նա:
Նա ասաց նաև, որ ինքը հաշվարկել է՝ եթե վարչապետը մարտի 8-ին հրաժարական տա՝ ապրիլի 25-ին կամ մայիսի 2-ին կլինի արտահերթ ընտրություն:
23:59 08.06.2025
Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչըՖրանսիայի բաց առաջնության եզրափակիչը իսպանացի Կառլոս Ալկարասի և իտալացի Յաննիկ Սինների միջև դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաերկարը։ Եզրափակչում Ալկարասը հաղթեց Սիններին 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 7:6 (10:2) հաշվով։ Խաղը տևեց 5 ժամ 29 րոպե։ Մրցաշարի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1982 թվականին, երբ շվեդ Մաթս Վիլանդերի և արգենտինացի Գիլյերմո Վիլասի միջև եզրափակիչ խաղը տևեց […] ...
23:51 08.06.2025
Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել Գրենլանդիայի սառցադաշտային ակոսների և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառության մասին: Ատլանտյան օվկիանոսի ջրի շրջանառության շնորհիվ տաք ջրերը տեղափոխվում են դեպի Հյուսիսային բևեռային շրջաններ, իսկ սառը և խիտ ջրերը՝ դեպի արևադարձային լայնություններ: Գրենլանդիայի ափամերձ տարածքները կարևորագույն վայրեր են, որոնք ազդում են ջրի և սննդանյութերի շրջանառության վրա: Գրենլանդիայի ափի մայրցամաքային […] ...
23:40 08.06.2025
Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի ԷջմիածինՀեծանվի համաշխարհային օրվա շրջանակում հեծանվի սիրահարներն այսօր Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նպատակն էր խթանել առողջ կենսակերպի տարածումը, ինչպես նաև ընդգծել հեծանվի՝ որպես էկոլոգիապես մաքուր և ժամանակակից փոխադրամիջոցի դերը։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վաղարշապատի համայնքապետարանի, ինչպես նաև Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի […] ...
23:27 08.06.2025
Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավորՀունիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, հիվանդանոց են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները, […] ...
23:13 08.06.2025
Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոնԻսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում («Ռոլան Գարոս»): Մրցաշարն անցկացվել է Փարիզում։ Եզրափակիչ խաղում նա հաղթել աշխարհի առաջին ռակետ Յաննիկ Սիններին, որը ներկայացնում է Իտալիան: Խաղն ավարտվել է 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 6:7 (10:2) հաշվով: Ալկարասը արդեն հինգ Մեծ սաղավարտի մրցաշարերի հաղթող է: Իսպանացին նախկինում հաղթել է ԱՄՆ բաց առաջնությունում […] ...
22:59 08.06.2025
Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառովԲարնաուլում ուժեղ անձրևների պատճառով մի քանի մայրուղիներ հեղեղվել են, իսկ մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է։ Այս մասին հաղորդվել է քաղաքապետարանի պաշտոնական Telegram ալիքում։ Նշվում է, որ ուժեղ անձրևը ուղեկցվել է մեծ թվով կայծակներով և որոտներով։ Քաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակում, որոնցում երևում է, թե ինչպես են մեքենաներն անցնում ջրի միջով: Ջուրը […] ...