12:07 05.03.2021
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն (այսուհետ՝ Հանձնաժողով) ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին իրականացրել է պաշտոնատար անձանց ներկայացվող անհամատեղելիության պահանջների պահպանման ուսումնասիրություն։ Հանձնաժողովը մասնավորապես՝
– ուսումնասիրել է առևտրային կազմակերպություններում անձի մասնակցությունը, ինչպես նաև տվյալ կազմակերպության կառավարման մարմիններում հնարավոր ներկայացվածությունը,
– պաշտոնատար անձանցից պահանջել է մասնաբաժնի հավատարմագրային կառավարման պայմանագրերը,
– ստուգել է նշված պաշտոնատար անձանց հնարավոր մասնակցությունն այլ առևտրային կազմակերպություններում, ինչպես նաև ներկայացվածությունը դրանց կառավարման մարմիններում,
– ստուգել է ինչպես հայտարարագրված, այնպես էլ՝ չհայտարարագրված առևտրային կազմակերպությունների՝ Հանձնաժողովին հասանելի դարձած փաստաթղթերը,
– ուսումնասիրել է Հանձնաժողով ներկայացրած հավատարմագրային կառավարման պայմանագրերի այն դրույթները, որոնք վերաբերում են պայմանագրի գործողության ժամկետին և պայմանագրով սահմանված պաշտոնատար անձի և հավատագրմային կառավարիչների լիազորությունների շրջանակներին։
Ստուգման արդյունքները․
✅Հանձնաժողովն առանձնացրել է 116 առևտրային կազմակերպություն, որոնցում պաշտոնատար անձինք հայտարարագրել են մասնակցություն,
✅ այս ցանկի վերլուծության արդյունքում դուրս է բերել թվով 36 կազմակերպություն և դրանց առնչությամբ պահանջել է ներկայացնել բաժնեմասի հավատարմագրային կառավարման պայմանագրերը,
✅ պաշտոնատար անձանց կողմից ստացված 36 հավատարմագրային կառավարման պայմանագրերի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերել է օրենքի առերևույթ խախտման 9 դեպք։ Մասնավորապես՝ թվով 8 պայմանագիր կնքվել է օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ, 1 պայմանագրի գործողության ժամկետն ավարտվել է և չի երկարաձգվել,
✅հայտնաբերել է 3 դեպք, երբ պաշտոնատար անձն ունի ներկայացվածություն կազմակերպության կառավարման մարմնում։
‼‼‼ Հայտարաբերված առերևույթ խախտումների առնչությամբ Հանձնաժողովը կհարուցի վարույթներ։
Ստուգումների հաջորդ փուլերում Հանձնաժողովը նախատեսում է իրականացնել պետական գնումների գործընթացին վերոնշյալ առևտրային կազմակերպությունների մասնակցության, ինչպես նաև պաշտոնատար անձանց և վերջիններիս կողմից նշանակված հավատարմագրային կառավարիչների փոխկապակցվածության ստուգում։
Հանձնաժողովը հետևողական է անհամատեղելիության պահանջների պահպանումը վերահսկելու գործընթացում և հորդորում է հանրային ծառայողներին խստորեն պահպանել Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի դրույթները, իսկ հարցերի և պարզաբանումների համար դիմել Հանձնաժողով։
22:18 08.06.2025
Այսօր Օվկիանոսների համաշխարհային օրն է22:18 08.06.2025
Այսօր Օվկիանոսների համաշխարհային օրն էՕվկիանոսների համաշխարհային օրը նշվում է ամեն տարի՝ հունիսի 8-ին, ընդգծելու համար օվկիանոսի կենսական դերը մարդկության կյանքում և այն պահպանելու անհրաժեշտության վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Այս տարվա թեման է՝ «Հրաշք. պահպանելով այն ինչ ծահպանում է մեզ», որը շեշտում է օվկիանոսի հիացմունքի արժանի բնույթն ու նրա կարևոր նշանակությունը Երկրի […] ...
22:02 08.06.2025
Արմավիր համայնքի Խանջյան գյուղը 35 տարվա դադարից հետո մանկապարտեզ կունենա. ՏԿԵ նախարարՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Արմավիր համայնքի Խանջյան գյուղը 35 տարվա դադարից հետո մանկապարտեզ կունենա»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:49 08.06.2025
ՀՀ ՆԳՆ-ն հրապարակել է Ավշարի ավտովթարի տեսանյութը և մանրամասներ հայտնելՆԳՆ-ն հրապարակել է ՊԾ կարգախմբի մասնակցությամբ Արարատի մարզում տեղի ունեցած վթարի տեսանյութը: «Տեսանյութում հստակ երևում է, որ ՊԾ կարգախումբը, վարելիս բջջային հեռախոսից օգտվելու համար, կանգնեցնում է «Նիսան» մակնիշի ավտոմեքենան՝ վարչարարություն իրականացնելու նպատակով, ինչից հետո «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ստեղծում է վթարային իրավիճակ, ինչի հետևանքով նույն ճանապարհով ընթացող «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չկարողանալով կառավարել այն, բախվում […] ...
21:35 08.06.2025
Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականը նվաճեց Ազգերի լիգայի բրոնզե մեդալըՖրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Գերմանիայի հավաքականին Ազգերի լիգայի երրորդ տեղի համար խաղում։ Խաղը տեղի ունեցավ Շտուտգարտում։ Ֆրանսիայի հավաքականի ավագ Կիլիան Մբապեն բացեց խաղի հաշիվը 45-րդ րոպեին։ Իսպանական «Ռեալի» հարձակվողի համար այս գոլը 50-րդն էր Ֆրանսիայի հավաքականում։ Նա դարձավ երրորդ խաղացողը, որը հասավ այս ցուցանիշին՝ Օլիվիե Ժիրուից (57) և Թիերի Անրիից (51) հետո: […] ...
21:16 08.06.2025
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը հեղեղվել է. հետաձգվել է դեպի Երևան չվերթըՎնուկովո օդանավակայանի տանիքը վնասվել է ուժեղ անձրևի, կարկուտի և փոթորկի պատճառով, հայտնել է օդանավակայանի մամուլի ծառայությունը։ «Տանիքը վնասվել է, ինչը հանգեցրել է տերմինալի ներսում ջրհեղեղի», – նշվում է հայտարարության մեջ։ Փոփոխվել է որոշ չվերթների ժամանակացույցը, այդ թվում նաև դեպի Երևան չվերթը։ Մամուլի ծառայությունը նշել է, որ բոլոր ռեսուրսներն օգտագործվել են վատ եղանակի հետևանքները վերացնելու և […] ...
21:06 08.06.2025
Քննարկվել են էներգետիկ ոլորտում ՀՀ-ԻԻՀ համագործակցությանը վերաբերող հարցերՀունիսի 7-ին դեսպան Գ․ Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել էներգետիկ ոլորտում ՀՀ-ԻԻՀ համագործակցությանը վերաբերող հարցերին։ Այս մասին հայտնել են Իրանում ՀՀ դեսպանությունից: Երկուստեք կարևորվել է համատեղ ծրագրերի իրականացումը, մասնավորապես ընգծվել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորս գծի շինարարությունն ընթացիկ տարվա ընթացքում ավարտին հասցնելու անհրաժեշտությունը։ ...