Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովը բանաձև կներկայացնի Ներկայացուցիչների պալատ՝ կոչ անելով Ադրբեջանին ազատ արձակել բոլոր հայ գերիներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+37.09 oC

Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովը բանաձև կներկայացնի Ներկայացուցիչների պալատ՝ կոչ անելով Ադրբեջանին ազատ արձակել բոլոր հայ գերիներին

21:29 06.03.2021

Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը ողջունում է նոր օրինագիծը, որը Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի ղեկավարները ներկայացնելու են Ներկայացուցիչների պալատ: Այդ բանաձևով Ադրբեջանին կոչ է արվում անմիջապես ազատ արձակել ավելի քան 200 հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիներին, որոնք որպես պատանդ են պահվում նոյեմբերի 9-ին կնքված հրադադարի համաձայնագրից հետո: Այս մասին գրված է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախմբի կայքում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ երկկուսակցական բանաձևը հեղինակել են կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Գաս Բիլիրաքիսը, Ջեքի Սփիերը, Դևիդ Վալադոն և Ֆրենկ Փալոունը: Բանաձևը  փաստում է, որ ադրբեջանական զինված ուժերը վատ է վերաբերվում հայ գերիներին և նրանց ենթարկում է «ֆիզիկական խոշտանգումների և նվաստացման», այդ թվում՝ գլխատումներ անում և մահապատժի ենթարկում առանց դատավարության:

Հայկական հարցերով հանձնաժողովի առաջնորդները նաև նամակով կոչ են արել իրենց գործընկերներին միանալ իրենց և հավանություն տալ օրինագծին: Այն ներկայացվելու է հաջորդ շաբաթ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող հողամասի նկատմամբ. Գլխավոր դատախազություն

17:50 06.08.2025

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող հողամասի նկատմամբ. Գլխավոր դատախազություն

2025 թվականի օգոստոսի 5-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոցի ձախակողմյան հատվածում գտնվող՝ 735 քմ մակերեսով, «բնակավայրերի» նպատակային նշանակության հողամասի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 18 միլիոն 293 հազար դրամ: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հունիսի 2-ի վճռով բավարարվել […] ...

Մալխաս Ամոյանը ոսկե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում

17:42 06.08.2025

Մալխաս Ամոյանը ոսկե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում

Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը ոսկե մեդալակիր է դարձել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած Memoriał Władysława Pytlasińskiego միջազգային մրցաշարում։ 26-ամյա Ամոյանը եզրափակչում 4-0 հաշվով հաղթել է շվեդ ըմբիշ Ալբին Օլոֆսոնին։ Սլավիկ Գալստյանը (72 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ) արժանացել են բրոնզե մեդալի։ Հայաստանից մրցաշարին մասնակցել են նաև Մանվել Խաչատրյանը (60 […] ...

Որ քաղաքների մթնոլորտային օդում է փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

17:35 06.08.2025

Որ քաղաքների մթնոլորտային օդում է փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ օգոստոսի 2-ին , Հերացի փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 29-ին, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։ ◾️Ալավերդի քաղաքում՝ Սանահին սարահարթ, Գայի փողոցի հարակից տարածք՝ հուլիսի […] ...

Դանակի գործադրմամբ ավազակություն Աբովյանում․ Կոտայքի քրեական ոստիկանների բացահայտումը

17:25 06.08.2025

Դանակի գործադրմամբ ավազակություն Աբովյանում․ Կոտայքի քրեական ոստիկանների բացահայտումը

Օգոստոսի 4-ին՝ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ իրեն ծեծել են, դանակով հարվածներ հասցրել ու կոտրել բջջային հեռախոսը։ Մեկնել էին օպերատիվ խմբեր։ Պարզվել էր, որ Աբովյանի բնակիչ 38-ամյա տղամարդը օգոստոսի 4-ին այցելել էր Աբովյանի Չափիչի 2-րդ հանրակացարանի բնակչին։ Վերջինս կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում հափշտակել էր նրա «Այֆոնը», ձեռքով ու […] ...

«Ռեալը» նոր  «9» համար կունենա

17:17 06.08.2025

«Ռեալը» նոր «9» համար կունենա

Մադրիդի «Ռեալը» որոշել է թիմի «9» համարը հատկացնել հարձակվող Գոնսալո Գարսիային։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ալբերտո Պերեյրոն: 21-ամյա ֆուտբոլիստն աշխարհի ակումբային առաջնությունում տպավորել է գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոյին, և նա որոշել է հարձակվողին դարձնել գլխավոր թիմի ֆուտբոլիստ: Այժմ իսպանացին խաղում է «30» համարի մարզաշապիկով: Կողմերի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Նախորդ մրցաշրջանում […] ...

Ուշակովը խոսել է Պուտինի և Ուիթքոֆի զրույցի մասին

17:09 06.08.2025

Ուշակովը խոսել է Պուտինի և Ուիթքոֆի զրույցի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի միջև չորեքշաբթի օրը Կրեմլում կայացած զրույցը օգտակար և կառուցողական էր, լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆին այսօր առավոտյան ընդունել է մեր նախագահը։ Տեղի է ունեցել շատ օգտակար և կառուցողական զրույց», – ասել է Ուշակովը։ ...

BACK_TO_TOP