Սերբիայի վարչապետը հայտարարել է պետական հեղաշրջման փորձի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+25.09 oC

Սերբիայի վարչապետը հայտարարել է պետական հեղաշրջման փորձի մասին

14:00 08.03.2021

Սերբիայի վարչապետ Անա Բրնաբիչը նախագահ Ալեքսանդր Վուչիչի ապօրինի գաղտնալսումը որակել է որպես հեղաշրջման փորձ։ Նրա խոսքերով՝ դրանում ներգրավված են իշխող կուսակցության գործիչները և ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնյաները:

Սերբիայի ՆԳ նախարար Ալեքսանդր Վուլինը կիրակի գիշերը Անվտանգության խորհրդի նիստից հետո ասել է, որ ըստ իրավապահ մարմինների՝ պետության ղեկավարին և նրա ընտանիքի անդամներին ապօրինաբար 1 572 անգամ գաղտնալսել են։ Նախարարը պարզաբանել է, որ դրանում ներգրավված են ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնյաները, և որ գործն ու հավաքված նյութերը փոխանցվել են դատախազության վարչություն՝ կազմակերպված հանցավորության հատկանիշներով:

«Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի գաղտնալսումը հեղաշրջման փորձ է»,- ասել է կառավարության ղեկավարը TV Pink-ի եթերում:

Ըստ նրա` հետաքննությունը պետք է բացահայտի ամբողջ մեխանիզմը մինչև «վերջին պտուտակը»:

«Կարծում եմ, որ սա մարդկանց միություն է անվտանգության ծառայություններում, առաջին հերթին ՆԳՆ-ում, ինչպես նաև իշխող Սերբական առաջադիմական կուսակցությունում, որին ես պատկանում եմ: Սերբիայում կազմակերպությունները, մաֆիան և ԶԼՄ-ների մի մասն այդ միության մեջ են, ինչպես և արդարադատության համակարգի մի մասը, և, անկասկած, տեղի է ունենում օտարերկրյա ծառայությունների միջամտություն: Նպատակը եղել է ապակայունացնել Սերբիան` Վուչիչին ֆիզիկապես կամ այլ կերպ հեռացնելով»,- ասել է Բրնաբիչը:

Իշխող կուսակցության փոխնախագահ, Նովի Սադի քաղաքապետ Միլոշ Վուչևիչը էլ ավելի հեռու է գնացել իր ենթադրություններով և լրագրողներին ասել, որ նախագահի դեմ դավադրությանը մասնակցողների մեջ «կան նաև նախարարներ, տնօրեններ և այլ կուսակցական գործիչներ»: Միևնույն ժամանակ, կասկածյալ պաշտոնյաների կոնկրետ անունները չեն բացահայտվել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 28.06.2025

SHANTNEWS

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

21:52 28.06.2025

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

Հայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

21:45 28.06.2025

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

21:35 28.06.2025

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...

«Յուվենտուսի» հակառեկորդը

21:25 28.06.2025

«Յուվենտուսի» հակառեկորդը

Թուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

21:15 28.06.2025

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

Հունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP