Արցախում քաղաքացիները շարունակում են ապօրինի զենք-զինամթերքի հանձնման գործընթացը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+25.09 oC

Արցախում քաղաքացիները շարունակում են ապօրինի զենք-զինամթերքի հանձնման գործընթացը

13:50 09.03.2021

ԱՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ոստիկանության բաժիններում քաղաքացիները շարունակում ապօրինի զենք-զինամթերքի հանձնման գործընթացը։

«Բնակչության շրջանում իրականացված բացատրական աշխատանքի արդյունքում ՆԳ նախարարության ոստիկանության բաժիններում արձանագրվել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Միայն երեկ՝ մարտի 8-ին արձանագրվել է 5 դեպք:  Մայրաքաղաքի 28-ամյա բնակիչ Հ. Հ.-ն ոստիկանության քաղաքային վարչություն է կամովին հանձնել «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ, 90 փամփուշտ, 3 պահեստատուփ, «F-1» տիպի 3 հատ նռնակ՝ պայթուցիչներով: Ըստ Հ. Հ.-ի, զինամթերքը հայտնաբերել է պատերազմի օրերին՝ Շուշիի շրջանի Քարին տակ գյուղի տարածքից:
Զինամթերքի կամովին հանձնման հաջորդ դեպքը մայրաքաղաքի 41-ամյա բնակիչ Ա. Ա.-ի կողմից է եղել: Վերջինս ոստիկանության քաղաքային վարչություն է հանձնել «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ, «ՌՊԳ-26» տիպի նռնականետ, տարբեր տիպի 11 հատ նռնակ՝ 12 պայթուցիչով, «ՌՊԳ» և ականանետի մեկական արկեր: Ա. Ա.-ն զինամթերքը գտել է Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի տարածքից:
Ոստիկանության կողմից տարվող բացատրական աշխատանքների արդյունքում, մայրաքաղաքի 37-ամյա բնակիչ Ա. Ա.-ն ոստիկանության քաղաքային վարչությանն է հանձնել «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ, 5.45 մմ տրամաչափի 300 փամփուշտ և ինքնաձիգի 6 պահեստատուփ, որն, ըստ նրա, հայտնաբերել էր ռազմական գործողությունների օրերին՝ Հադրութի շրջանի Թութակ կոչվող տեղամասից:
Դեպքերի վերաբերյալ ստուգմամբ զբաղվում է ոստիկանության քաղաքային վարչությունը:

Մարտի 8-ին ոստիկանության շրջանային բաժնի Գետավանի բաժանմունքի ՔՀ բաժնի ծառայողները զեկուցել են, որ Մարտակերտի շրջանի Չափար գյուղի 34-ամյա բնակիչ Ն. Ա.-ն կամովին Գետավանի բաժանմունք է հանձնել «ԱԿ -103» տիպի ինքնաձիգ:  Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:

Արդյունավետ է եղել նաև ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողների աշխատանքը: Երեկ մայրաքաղաքի 30-ամյա բնակիչ Վ. Հ-ն ՔՎ վարչությանը կամովին հանձնել է «Մուխա» տիպի 1 նռնականետ, «Մոն» տիպի 1 ական և ինքնաձիգի 4 պահեստատուփ՝ լիցքավորված 7.62մմ տրամաչափի 120 փամփուշտով: Ըստ Վ. Հ.-ի, ռազմամթերքը գտել է 2020 թվականի նոյեմբերին՝ Շուշի քաղաքի տարածքից: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության ՔՀ վարչությունը:

Հարգելի հայրենակիցներ
ԱՀ ներքին գործերի նախարարությունը հիշեցնում է, որ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։ Ուստի, նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է ապօրինի փոխադրած և պահած զենք-զինամթերքը, պայթուցիկ նյութերը կամ սարքերը ինքնակամ հանձնել իրավապահ մարմիններին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 28.06.2025

SHANTNEWS

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

21:52 28.06.2025

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

Հայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

21:45 28.06.2025

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

21:35 28.06.2025

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...

«Յուվենտուսի» հակառեկորդը

21:25 28.06.2025

«Յուվենտուսի» հակառեկորդը

Թուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

21:15 28.06.2025

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

Հունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP