Տրվել է «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման» (LEAD) ծրագրի պաշտոնական մեկնարկը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+25.09 oC

Տրվել է «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման» (LEAD) ծրագրի պաշտոնական մեկնարկը

17:52 12.03.2021

Այսօր Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ազդարարեցին Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման» (LEAD) ծրագրի պաշտոնական մեկնարկը։ Ծրագրի իրականացնող գործընկերներն են ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ), ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ), Ավստրիական զարգացման գործակալությունը (ԱԶԳ) և Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը (ՄՔՄՄԿ)։

Возможно, это изображение (3 человека и люди стоят)

Ծրագրի գործընկերները ներկայացրին LEAD ծրագրի հիմնական նպատակները, այն է՝ տեղական ակտիվ դերակատարների համատեղ ջանքերով համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացմամբ նպաստել Հայաստանի հյուսիսային երեք մարզերի զարգացմանը և կյանքի որակի բարելավմանը: Ծրագրի արդյունքները բխում են «ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (CEPA) առաջնահերթություններից:

Возможно, это изображение (6 человек, люди стоят, люди сидят и в помещении)

«Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման ծրագիրը, որի մեկնարկն ազդարարում ենք այսօր, բխում է մարտ ամսից ուժի մեջ մտած ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի առաջնահերթություններից։ Սույն համաձայնագրում հատուկ շեշտադրում է արված նաև տարածքային համաչափ զարգացման և համագործակցության վրա: ՀԸԳՀ-ն ուժի մեջ է մտել Հայաստանի համար դժվար ժամանակներում, սակայն Եվրոպական միությունը պատրաստակամ է շարունակելու իր օժանդակությունը Հայաստանին՝ հաղթահարելու առկա մարտահրավերները և դրական փոփոխություն բերելու մարդկանց կյանքում՝ աջակցելով համակարգային դիմակայնություն ապահովող և սոցիալ-տնտեսական վերականգնմանն ուղղված միջոցառումների իրականացմանը»,- իր խոսքում նշել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

14.6 միլիոն եվրո բյուջե ունեցող 4-ամյա LEAD ծրագիրը բաղկացած է երեք ենթածրագրերից: Ավստրիայի զարգացման համագործակցության կողմից համաֆինանսավորվող և ԱԶԳ-ի կողմից իրականացվող «Տեղական դերակատարների զորեղացում հանուն Շիրակի մարզի զարգացման» (LEAD4Shirak) ծրագիրը, ինչպես նաև ՄԱԶԾ-ի և ՊԳԿ-ի կողմից իրականացվող «Տեղական դերակատարների զորեղացում հանուն Լոռու և Տավուշի մարզերի զարգացման» ծրագիրը (LEAD4Lori and Tavush) կենտրոնանալու են Հայաստանում՝ Եվրոպական միությունում լայնորեն կիրառվող գյուղական զարգացման LEADER մեթոդաբանության տեղայնացման վրա: Այս փորձված մոտեցումը կիրառվում է վերհանելու և աջակցելու համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստող նախաձեռնությունների իրականացմանը՝ մեկտեղելով տեղական իշխանությունների, մասնավոր հատվածի ու քաղհասարակության դերակատարների ջանքերը:

Возможно, это изображение (1 человек, стоит, сидит и в помещении)

«Մեր քաղաքականության կարևոր ուղղություններից է նպաստել գյուղական համայնքների զարգացմանը՝ ստեղծելով զբաղվածության նոր հնարավորություններ: Ակնկալում ենք, որ ծրագրի իրականացման արդյունքում շոշափելի փոփոխություններ կտեսնենք Հայաստանում և պատրաստակամ են այդ փոփոխության մասը կազմել» – նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Երրորդ ենթածրագիրը՝ ՄՔՄՄԿ -ի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման» (EU4IMPACT) ծրագիրն ուղղված է միգրանտների և նրանց ընտանիքի անդամների ներուժի մոբիլիզացմանը՝ նպատակ ունենալով խրախուսել արտերկրից դրամական փոխանցումների թիրախային օգտագործումը և վերադարձող միգրանտների կամ միգրանտների ընտանիքների անդամների ֆինանսավորման միջոցով նոր աշխատատեղերի ստեղծումն ու բիզնեսի զարգացումը:

«Խորհրդանշական է այն հանգամանքը, որ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՀՀ կառավարության հետ համատեղ իրականացվող «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման» (LEAD) ծրագրի մեկնարկը տալիս ենք ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի պաշտոնապես ուժի մեջ մտնելուն զուգահեռ։ Համոզված եմ, որ սա շատ լավ նախադրյալ է, և մեր համատեղ ջանքերը՝ ուղղված այս ծրագրի իրագործմանը, որակապես նոր մակարդակ կտեղափոխեն ՀՀ-ում եվրոպական արժեքների տեղայնացումը։ Հուսով եմ, որ Հայաստանի հյուսիսային երեք մարզերում այս Ծրագրի հաջող իրագործումը նաև ամուր նախադրյալներ կստեղծի մնացած մարզերում ևս LEAD-ի փիլիսոփայության տեղայնացման և, ինչու չէ, այն մեր համատեղ ջանքերով իրականացնելու համար»,- ընդգծել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։

Возможно, это изображение (1 человек, стоит, сидит и в помещении)

Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի առնվազն 250 նոր աշխատատեղ, կֆինանսավորի/աջակցություն կստանա ավելի քան 225 համայնքային զարգացման նախաձեռնություն, 160 գյուղական բիզնես և միգրանտների/նրանց ընտանիքների անդամների կողմից իրականացվող 150 բիզնես նախաձեռնություն, առնվազն 500 շահառու կստանա ուսուցում՝ սեփական գործ սկսելու և բիզնեսի կառավարման վերաբերյալ: Ընդհանուր թվով ավելի քան 9000 շահառու կներգրավի ծրագրի շրջանակներում իրականացվելիք միջոցառումներում:

Ծրագրի մեկնարկը կայացավ առերես և առցանց ձևաչափով՝ պետական կառավարման մարմինների, մարզային և տեղական իշխանությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների և ծրագիրն իրականացնող գործընկեր կազմակերպությունների ավելի քան 150 ներկայացուցիչների մասնակցությամբ։

Возможно, это изображение (1 человек, стоит и в помещении)

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:06 29.06.2025

Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 30-ին, ժամը 10:30-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Մուշավան 6-րդ, Էրեբունի, Վարդաշեն 3-րդ, 6-րդ, Ջրաշեն 1-ին, Նոր Արեշ 11-րդ փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

11:00 29.06.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

Բելգրադի ցուցարարները կոչ են արել ոչնչացնել Սերբիան

10:40 29.06.2025

Բելգրադի ցուցարարները կոչ են արել ոչնչացնել Սերբիան

Բելգրադում ցուցարարները կոչ են արել քաղաքացիական պատերազմով ոչնչացնել Սերբիան, սոցիալական ցանցերում հայտարարել է Սկուպշտինայի (խորհրդարանի խոսնակ) խոսնակ և նախկին վարչապետ Անա Բրնաբիչը։ Բողոքի ցույցի մասնակից ուսանողներն ու ընդդիմության կողմնակիցներն ավելի վաղ հրավառ նյութեր և այլ առարկաներ էին նետել նախագահական վարչակազմի դիմաց գտնվող այգում ոստիկանական պատնեշի վրա։ Զինված ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և մահակներ, հետ […] ...

Հրշեջ-փրկարարները մարել են Ծիծեռնակաբերդի խճուղում բռնկված հրդեհը

10:20 29.06.2025

Հրշեջ-փրկարարները մարել են Ծիծեռնակաբերդի խճուղում բռնկված հրդեհը

Հունիսի 28-ին, ժամը 22:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։35-ին, մարվել՝ 23։00-ին։ Այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ և թփուտներ։ Ծավալված օպերատիվ գործողությունների արդյունքում հրշեջ-փրկարարներին հաջողվել է արագորեն […] ...

Նիդերլանդների Մ19 հավաքականը` Եվրոպայի չեմպիոն

10:08 29.06.2025

Նիդերլանդների Մ19 հավաքականը` Եվրոպայի չեմպիոն

Նիդերլանդները պատմության մեջ առաջին անգամ նվաճել է ֆուտբոլի մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոնական տիտղոսը: Ռումինիայում ավարտված մրցաշարի եզրափակչում վճռորոշ է եղել ինքնագոլը. գնդակը սեփական դարպասն ուղարկել է Իսպանիայի Մ19 հավաքականի և «Վալենսիայի» երկրորդ թիմի դարպասապահ Ռաուլ Խիմենես Լատորեն: ...

Նիկոլ Փաշինյանը խարույկի շուրջ զրուցել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցների հետ

10:00 29.06.2025

Նիկոլ Փաշինյանը խարույկի շուրջ զրուցել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին և խարույկի շուրջ զրուցել նրանց հետ: Չորրորդ անգամ անցկացվող այս մրցաշարի նպատակն է նպաստել դպրոցականների շրջանում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացմանը, ինչպես նաև ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչությանը: Վարչապետը ողջունել է մասնակիցներին և շնորհավորել նրանց եզրափակիչ փուլին […] ...

BACK_TO_TOP