22:30 28.03.2021
Բժշկական գիտությունների թեկնածու Իրինա Դոբրեցովան «Զվեզդա» հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է մարդկանց ինքնազգացողության վրա քնի ու հանգստի ռեժիմի խանգարման վնասակար ազդեցության մասին:
Մասնավորապես, նրա կարծիքով, հանգստյան օրերին ժամանակացույցի անտեսումը հանգեցնում է օրգանիզմում ցիրկադային ռիթմերի խախտմանը (կենսաբանական պրոցեսներ, որոնք կապված են օրվա և գիշերվա հերթափոխի հետ):
«Նույնիսկ եթե հանգստյան օր է, վեր ես կենում, բացում աչքերդ և ազդանշան տալիս ուղեղիդ, որ արթնացել ես միևնույն ժամին, ինչ աշխատանքային օրերին: Բայց եթե քնում ես մինչև լճաշ, ապա ոչ մի արդյունք չի լինի», – ասել է նա։
Բժիշկը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ մարդիկ հաճախ անտեսում են քնի ամենաարդյունավետ ժամանակամիջոցը:
«Գիշերը արտադրվում են որոշակի հորմոններ, ինչպես մելատոնինը, որոնք օգնում են օրգանիզմին պայքարելու ցերեկային ժամերին կուտակված բոլոր սթրեսների դեմ: Դրանք արտադրվում են ոչ թե առավոտյան 03.00 – 04.00, այլ 23.00: Շատ կարևոր է պառկել ժամը 22.30-ին», – ընդգծել է Դոբրեցովան:
Ըստ նրա՝ քնի ռեժիմի պահպանումն առաջին հերթին ազդում է այն բանի վրա, թե որքան հանգստացած է զգում մարդը։
21:00 28.06.2025
Հոգևորականների ձերբակալություններից մինչև վարչապետի իմպիչմենտ. զրույց Հովսեփ Խուրշուդյանի հետԱյս շաբաթ տեղի ունեցած աղմկահարույց իրադարձություններին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը: Նա խոսել է հոգևորականների ձերբակալությունների, իշխանությունների մոտեցումների և վարչապետին իմպիչմենտ հայտնելու նախաձեռնությունների մասին: ...
20:52 28.06.2025
Ինգա Մանուչարյանը հանդես կգա Հունաստանի ուժեղագույն լիգայումԲասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականի առաջատար Ինգա Մանուչարյանը տեղափոխվել է Հունաստանի բարձրագույն լիգայում հանդես եկող «ՊԱՍ Գիանինա WBC» ակումբ: Նախորդ մրցաշրջանում Մանուչարյանը տպավորիչ ելույթներ էր ունեցել Հունաստանի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Օլիմպիակոս Վոլու» թիմի կազմում։ 20 խաղում նա վաստակել էր 437 միավոր և առաջնության ամենաշատ միավոր վաստակած խաղացողն էր: Մանուչարյանը նախկինում հանդես էր եկել նաև Լատվիայի […] ...
20:45 28.06.2025
Գերմանիայի խորհրդարանը կոչ է արել Գերմանիային հասանելիություն տրամադրել Մեծ Բրիտանիայի միջուկային զենքինԱմերիկյան միջուկային զենքը բավարար չէ Գերմանիային պաշտպանելու համար, ուստի, Բեռլինը պետք է հասանելիություն ստանա Մեծ Բրիտանիայի կամ Ֆրանսիայի զինանոցներին, հայտարարել է Բունդեսթագում Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնեա-սոցիալական միություն խմբակցության ղեկավար Յենս Շպանը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Մենք պետք է քննարկենք Գերմանիայի կամ Եվրոպայի մասնակցությունը Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջուկային զենքի զինանոցին հասանելիության հարցում, և, հնարավոր է, մեր […] ...
20:30 28.06.2025
ԱՄԷ-ն հայտնել է, որ Իրանը խաթարել է Պարսից ծոցի վստահությունը՝ Կատարի վրա հարձակվելովԻրանը խաթարել է Պարսից ծոցի երկրների վստահությունը՝ հարձակվելով Կատարի վրա, որտեղ գտնվում է ԱՄՆ «Ալ Ուդեյդ» ռազմաբազան, հայտարարել է ԱՄԷ նախագահի դիվանագիտական խորհրդական Անվար Գարգաշը։ Նրա խոսքով՝ արաբական միապետությունները «հաստատուն, ուժեղ և միանշանակ դիրքորոշում են ընդունել Իսրայելի և Իրանի միջև պատերազմի դեմ»։ Չնայած դրան՝ Իսլամական Հանրապետությունը խախտել է Կատարի ինքնիշխանությունը՝ հարձակվելով նրա տարածքի վրա։ Ինչպես […] ...
20:20 28.06.2025
Ես դեռ «Կրասնոդարում» եմ․ Սպերցյանը` իր տրանսֆերի վերաբերյալ լուրերի մասինՌուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը անդրադարձել է իր տրանսֆերի վերաբերյալ լուրերին, հաղորդում է «РИА Новости»-ն: «Ես դեռ «Կրասնոդարում» եմ։ Բոլորը գիտեն իմ՝ Եվրոպայում կարիերաս շարունակելու ցանկության մասին։ Տեսնենք, ինչ կստացվի։ Լիգաների առումով նախապատվություններ չկան»,- ասել է Սպերցյանը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի ազգային հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», «Բրենթֆորդը», […] ...
20:11 28.06.2025
Իրանը Գրոսիին արգելել է մուտք գործել միջուկային օբյեկտներԻրանի իշխանությունները այլևս թույլ չեն տա Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին այցելել Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտներ և այնտեղ տեսախցիկներ տեղադրել, քանի որ Թեհրանը այդ օբյեկտների մասին տեղեկատվություն է տեսել Իսրայելից ստացված փաստաթղթերում, հայտարարել է Իրանի Մեջլիսի (խորհրդարան) փոխխոսնակ Համիդ-Ռեզա Հաջի-Բաբային։ «Մենք այլևս Գրոսիին թույլտվություն չենք տա ներկա գտնվել միջուկային օբյեկտներում և […] ...