Խուզարկություններ «Վիլլիջ Գրուպ»-ի, «Գրինպրոդուկտ»-ի և դրանց հետ փոխկապակցված «Սպայկա»-ի գործունեության հասցեներում. ՊԵԿ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+25.09 oC

Խուզարկություններ «Վիլլիջ Գրուպ»-ի, «Գրինպրոդուկտ»-ի և դրանց հետ փոխկապակցված «Սպայկա»-ի գործունեության հասցեներում. ՊԵԿ

20:48 03.07.2018

Այսօր՝ հուլիսի 3-ին, հարուցված քրեական գործերի շրջանակներում, Պետական եկամուտների կոմիտեի ՊԵԿ հետաքննության, օպերատիվ հետախուզության վարչությունների և ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները համատեղ խուզարկություններ են կատարել «Վիլլիջ Գրուպ» ՍՊԸ-ի, «Գրինպրոդուկտ» ՍՊԸ-ի և վերջիններիս հետ որոշակի փոխկապակցվածություն ունեցող «Սպայկա» ՍՊԸ-ի գործունեության հասցեներում:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ ավելի վաղ՝ 2018 թվականի հունիսի 22-ին, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության աշխատակիցների կողմից «Վիլլիջ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից պակաս հաշվարկված հարկային պարտավորությունների վերաբերյալ նախնական հաշվարկ է կատարվել, համաձայն որի, հիշյալ ընկերությունը 2015 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում ՌԴ է արտահանել ընդհանուր 16.781.003.467 դրամ արժողությամբ 18.164.891 կգ տարբեր տեսակի պանիր: Ընկերությունը ՀՀ տարածքում չի ունեցել ձեռքբերումներ այլ տնտեսվարողներից, հետևաբար պանրի ձեռքբերումները ֆիզիկական անձանցից կատարված լինելու արդյունքում պետական բյուջե չի հաշվարկվել եկամտայի հարկ՝ 1.669.694.074 ՀՀ դրամի չափով: Դեպքի առթիվ 2018 թվականի հուլիսի 2-ին ՀՀ ՊԵԿ հետաքննության վարչության հետաքննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Պանրի ձեռքբերման իրական աղբյուրը պարզելու համար կատարվում են քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

Բացի այդ, ՀՀ ՊԵԿ խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության աշխատակիցների կողմից կատարվել է «Գրինպրոդուկտ» ՍՊ ընկերության հարկային պարտավորությունների նախնական հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ հիշյալ ընկերությունը 2017 թվականի հաշվարկով ներկայացրել է 2.139.518.476 ՀՀ դրամի չափով իրացման պակաս շրջանառություն, ինչի արդյունքում պակաս է հաշվարկել և պետական բյուջե վճարել 427.903.695 ՀՀ դրամ գումար: Մասնավորապես՝ 2017 թվականի ընթացքում «Գրինպրոդուկտ» ՍՊ ընկերությունը, ունենալով ընդամենը մեկ աշխատակից, ՀՀ-ից ՌԴ է արտահանել մեծ քանակությամբ լոլիկ և մեկ կիլոգրամ լոլիկի արժեքը հայտարարագրել է շուկայականից էականորեն ցածր գնով:

Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ ըստ առկա փաստաթղթերի՝ հիշյալ ընկերությունն իր կողմից արտահանված լոլիկը ձեռք է բերել ՀՀ տարածքում և չունի լոլիկի ներմուծում: Դեպքի առթիվ 2018 թվականի հուլիսի 2-ին ՀՀ ՊԵԿ հետաքննության վարչության հետաքննության բաժնում  ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Լոլիկի ձեռքբերման իրական աղբյուրը պարզելու համար կատարվում են քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

Հարկ է ընդգծել նաև այն հանգամանքը, որ քննարկվող ժամանակահատվածում թե՛ «Վիլլիջ Գրուպ» ՍՊ ընկերությունը, թե՛ «Գրինպրոդուկտ» ՍՊ ընկերությունն ունեցել են մեկական գրանցված աշխատակիցներ, ովքեր իրենց հերթին փոխկապակցվածություն են ունեցել «Սպայկա» ՍՊ ընկերության հետ: Հաշվի առնելով նշված երկու ընկերությունների գործունեության մեծ ծավալները՝ պետք է փաստել, որ անիրատեսական է վերջիններիս կողմից մեկական աշխատակից ունենալու պարագայում վերը նշված ծավալներով գործունեություն ծավալելու հանգամանքը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 28.06.2025

SHANTNEWS

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

21:52 28.06.2025

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

Հայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

21:45 28.06.2025

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

21:35 28.06.2025

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...

«Յուվենտուսի» հակառեկորդը

21:25 28.06.2025

«Յուվենտուսի» հակառեկորդը

Թուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

21:15 28.06.2025

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

Հունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP