Ռոբերտ Քոչարյանը հարցաքննության է հրավիրվել որպես վկա. ՀՔԾ պետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+26.09 oC

Ռոբերտ Քոչարյանը հարցաքննության է հրավիրվել որպես վկա. ՀՔԾ պետ

13:08 04.07.2018

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Մարտի 1-ի գործի շրջանակներում հարցաքննվել է որպես վկա: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը: Վերջինս հրաժարվեց այդ գործով այլ մանրամասներ հաղորդել՝ նշելով, որ չի ցանկանում նախաքննության գաղտնիք հրապարակել և իրենց հետագա քայլերի մասին խոսել:

«Ինչպես մեկ շաբաթ առաջ խոսք տվեցի՝ այն, ինչ կատարվում է քրգործով և բոլոր քրգործերով, որ գտնվում են ՀՔԾ վարույթում, այդ ամենի մասին կհրապարակվեն տվյալներ այն ծավալով, որ չի վնասի»,- ասաց նա:

Խաչատրյանն անդրադարձավ նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ նույն այս գործով հարցաքննության հրավիրվելուն, նշեց, որ նա իսկապես երկրից բացակայում է: Հարցին՝ տեղյա՞կ է՝ ծանուցագիրը հասե՞լ է երկրորդ նախագահին, նա պատասխանեց.

«Ծանուցագիրը ուղարկել ենք, տեղ հասավ, թե ոչ՝ մեզ պետք է չուղղեք այդ հարցը»:

Այս գործով հետագա քայլերի մասին հարցերին Խաչատրյանը պատասխանեց, որ չի կարող գաղտնազերծել իրենց գործողությունների հաջորդականությունը, նշեց՝ դա քննչական տակտիկա է: Ըստ ՀՔԾ պետի՝ Ռոբերտ Քոչարյանն այս պահին հարցաքննության է հրավիրվել որպես վկա: Խաչատրյանը վստահեցրեց՝ հարցաքննության են հրավիրվելու բոլոր այն անձինք, ովքեր կարող են որևէ տվյալ հայտնել Մարտի 1-ի գործի հետ կապված:

«Որևէ կաշկանդվածություն՝ կապված անունների, զբաղեցրած պաշտոնների հետ, չկա, կարծում եմ՝ դուք համոզվել եք դրանում»,- ասաց նա:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ իր և իր ընտանիքի անդամների անվտանգության հետ կապված մտավախություններ չունի՞ արդյոք: Խաչատրյանը բացասական պատասխան տվեց, ապա մեկնաբանեց.

«Եթե ամբողջ թիմը ազնիվ է, թիմը աշխատում է կոռուպցիան արմատախիլ անելու, հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ, ապա թիմի մի անդամին շարքից հանելը որևէ արդյունքի չի կարող հանգեցնել»:

Նա անդրադարձավ նաև լայնորեն քննարկվող մի հարցի, այն է՝ հարուցվել է գործ մի հոդվածով, որը 2008-ին գոյություն չի ունեցել: Խաչատրյանի գնահատմամբ՝ դա ոչ կոմպետենտ մեկնաբանություն է, որովհետև այդ արարքը՝ կոնկրետ սահմանադրական կարգի տապալումը, քրեորեն հետապնդելի է եղել նաև 2008 թ., պարզապես այն նախատեսված է եղել մեկ այլ հոդվածով:

Հարցին՝ ստացե՞լ է արդյոք զանգեր նախկին իշխանությունների կողմից, ՀՔԾ պետը պատասխանեց.

«Ոչ, ես չեմ կարող նման զանգեր ստանալ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

21:15 28.06.2025

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

Հունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

21:15 28.06.2025

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...

Հոգևորականների ձերբակալություններից մինչև վարչապետի իմպիչմենտ. զրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ

21:00 28.06.2025

Հոգևորականների ձերբակալություններից մինչև վարչապետի իմպիչմենտ. զրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ

Այս շաբաթ տեղի ունեցած աղմկահարույց իրադարձություններին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը: Նա խոսել է հոգևորականների ձերբակալությունների, իշխանությունների մոտեցումների և վարչապետին իմպիչմենտ հայտնելու նախաձեռնությունների մասին: ...

Ինգա Մանուչարյանը հանդես կգա Հունաստանի ուժեղագույն լիգայում

20:52 28.06.2025

Ինգա Մանուչարյանը հանդես կգա Հունաստանի ուժեղագույն լիգայում

Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականի առաջատար Ինգա Մանուչարյանը տեղափոխվել է Հունաստանի բարձրագույն լիգայում հանդես եկող «ՊԱՍ Գիանինա WBC» ակումբ: Նախորդ մրցաշրջանում Մանուչարյանը տպավորիչ ելույթներ էր ունեցել Հունաստանի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Օլիմպիակոս Վոլու» թիմի կազմում։ 20 խաղում նա վաստակել էր 437 միավոր և առաջնության ամենաշատ միավոր վաստակած խաղացողն էր: Մանուչարյանը նախկինում հանդես էր եկել նաև Լատվիայի […] ...

Գերմանիայի խորհրդարանը կոչ է արել Գերմանիային հասանելիություն տրամադրել Մեծ Բրիտանիայի միջուկային զենքին

20:45 28.06.2025

Գերմանիայի խորհրդարանը կոչ է արել Գերմանիային հասանելիություն տրամադրել Մեծ Բրիտանիայի միջուկային զենքին

Ամերիկյան միջուկային զենքը բավարար չէ Գերմանիային պաշտպանելու համար, ուստի, Բեռլինը պետք է հասանելիություն ստանա Մեծ Բրիտանիայի կամ Ֆրանսիայի զինանոցներին, հայտարարել է Բունդեսթագում Քրիստոնեա-դեմոկրատական ​​միություն/Քրիստոնեա-սոցիալական միություն խմբակցության ղեկավար Յենս Շպանը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Մենք պետք է քննարկենք Գերմանիայի կամ Եվրոպայի մասնակցությունը Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջուկային զենքի զինանոցին հասանելիության հարցում, և, հնարավոր է, մեր […] ...

ԱՄԷ-ն հայտնել է, որ Իրանը խաթարել է Պարսից ծոցի վստահությունը՝ Կատարի վրա հարձակվելով

20:30 28.06.2025

ԱՄԷ-ն հայտնել է, որ Իրանը խաթարել է Պարսից ծոցի վստահությունը՝ Կատարի վրա հարձակվելով

Իրանը խաթարել է Պարսից ծոցի երկրների վստահությունը՝ հարձակվելով Կատարի վրա, որտեղ գտնվում է ԱՄՆ «Ալ Ուդեյդ» ռազմաբազան, հայտարարել է ԱՄԷ նախագահի դիվանագիտական ​​խորհրդական Անվար Գարգաշը։ Նրա խոսքով՝ արաբական միապետությունները «հաստատուն, ուժեղ և միանշանակ դիրքորոշում են ընդունել Իսրայելի և Իրանի միջև պատերազմի դեմ»։ Չնայած դրան՝ Իսլամական Հանրապետությունը խախտել է Կատարի ինքնիշխանությունը՝ հարձակվելով նրա տարածքի վրա։ Ինչպես […] ...

BACK_TO_TOP