10:29 26.03.2021
ՀՀ Լոռու մարզի դատախազության կողմից պատշաճ դատախազական հսկողության ներքո ՀՀ ՔԿ-ի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել մոր և դստեր կողմից երկու անգամ՝ համապատասխանաբար 2018 թվականին և 2019 թվականին նախնական համաձայնությամբ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երկու նորածին երեխաների վաճառքի և հանցակցությամբ, խնամքը ստանձնելու նպատակով հիշյալ երեխաների առքի վերաբերյալ:
Մասնավորապես, պարզվել է, որ Լոռու մարզի բնակչուհին իր ծննդաբերած, 2018թ. ծնված երեխային վաճառելու շուրջ մոր հետ ձեռք է բերել նախնական համաձայնություն, և Երևան քաղաքի բնակիչների խնամքին հանձնելու նպատակով 2018թ. հունիսին նրանք երեխային հանձնել են խնամքն ստանձնող ամուսիններից մեկի հորը՝ ձեռք բերելով նախնական պայմանավորվածություն՝ երեխային 964.480 ՀՀ դրամին համարժեք 2.000 ԱՄՆ դոլար գումարով վաճառելու վերաբերյալ: 2018թ. հուլիսին Ալավերդի քաղաքի ՔԿԱԳ-ում երեխայի հայրությունը ճանաչելուց հետո երեխային վաճառողները որպես կանխավճար ստացել են 241.120 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար, իսկ սեպտեմբերին ստանալով 578.688 ՀՀ դրամին համարժեք 1.200 ԱՄՆ դոլլար գումար, երեխայի մայրը նոտարական վավերացմամբ
հայտարարություն է ստորագրել երեխայի խնամքից և դաստիարակությունից հրաժարվելու մասին:
Նույն անձը իր ծննդաբերած մեկ այլ՝ 2019թ. ծնված երեխային վաճառելու շուրջ ևս նախնական համաձայնություն է ձեռք բերել մոր հետ և, ծննդատնից դուրս գրելիս նրանք երեխային հանձնել են Ալավերդի քաղաքի բնակիչների խնամքին՝ վերջիններիս հետ նախնական պայմանավորվածություն ձեռք բերելով երեխային 2.158.650 ՀՀ դրամին համարժեք 4.500 ԱՄՆ դոլար գումարով վաճառելու վերաբերյալ:
Արդյունքում 2019թ. դեկտեմբերին Ալավերդի քաղաքում խնամքն ստանձնողի կողմից Թումանյանի ՔԿԱԳ-ում երեխայի հայրությունը ճանաչելուց հետո երեխային վաճառողները որպես կանխավճար ստացել են 95.240 ՀՀ դրամին համարժեք 200 ԱՄՆ դոլար, իսկ գումարի մնացած մասը ստանալու նպատակով խնամքն ստանձնողներից պահանջել են գրել պարտավորագիր:
2020թ. փետրվարին երեխայի մայրը խնամքն ստանձնողի անվամբ տվել է երեխային Ռուսաստանի Դաշնություն տեղափոխելու համար նոտարական կարգով վավերացված համաձայնագիր, որից հետո երեխային տեղափոխել են ՌԴ:
Նկարագրված արարքների կատարման ժամանակ երեխայի առք և վաճառք իրականացրած անձանց մի մասի կողմից քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնում հայտնվել են կեղծ տեղեկություններ:
Նկարագրված արարքների համար երեխաների առքն ու վաճառքն իրականացրած, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդած 5 անձինք քրեական գործով ներգրավվել են որպես մեղադրյալ՝ համապատասխանաբար ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասով, 38-168-րդ հոդվածի 1-ին մասով, 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 169.1-րդ հոդվածներով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցհեր են ձեռնարկվում, նաև նշված հանցավոր արարքներում ներգրավված այլ անձնաց գործողություններին քրեաիրավական գնահատականներ տալու նպատակով:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
23:59 08.06.2025
Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչըՖրանսիայի բաց առաջնության եզրափակիչը իսպանացի Կառլոս Ալկարասի և իտալացի Յաննիկ Սինների միջև դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաերկարը։ Եզրափակչում Ալկարասը հաղթեց Սիններին 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 7:6 (10:2) հաշվով։ Խաղը տևեց 5 ժամ 29 րոպե։ Մրցաշարի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1982 թվականին, երբ շվեդ Մաթս Վիլանդերի և արգենտինացի Գիլյերմո Վիլասի միջև եզրափակիչ խաղը տևեց […] ...
23:51 08.06.2025
Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել Գրենլանդիայի սառցադաշտային ակոսների և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառության մասին: Ատլանտյան օվկիանոսի ջրի շրջանառության շնորհիվ տաք ջրերը տեղափոխվում են դեպի Հյուսիսային բևեռային շրջաններ, իսկ սառը և խիտ ջրերը՝ դեպի արևադարձային լայնություններ: Գրենլանդիայի ափամերձ տարածքները կարևորագույն վայրեր են, որոնք ազդում են ջրի և սննդանյութերի շրջանառության վրա: Գրենլանդիայի ափի մայրցամաքային […] ...
23:40 08.06.2025
Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի ԷջմիածինՀեծանվի համաշխարհային օրվա շրջանակում հեծանվի սիրահարներն այսօր Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նպատակն էր խթանել առողջ կենսակերպի տարածումը, ինչպես նաև ընդգծել հեծանվի՝ որպես էկոլոգիապես մաքուր և ժամանակակից փոխադրամիջոցի դերը։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վաղարշապատի համայնքապետարանի, ինչպես նաև Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի […] ...
23:27 08.06.2025
Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավորՀունիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, հիվանդանոց են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները, […] ...
23:13 08.06.2025
Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոնԻսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում («Ռոլան Գարոս»): Մրցաշարն անցկացվել է Փարիզում։ Եզրափակիչ խաղում նա հաղթել աշխարհի առաջին ռակետ Յաննիկ Սիններին, որը ներկայացնում է Իտալիան: Խաղն ավարտվել է 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 6:7 (10:2) հաշվով: Ալկարասը արդեն հինգ Մեծ սաղավարտի մրցաշարերի հաղթող է: Իսպանացին նախկինում հաղթել է ԱՄՆ բաց առաջնությունում […] ...
22:59 08.06.2025
Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառովԲարնաուլում ուժեղ անձրևների պատճառով մի քանի մայրուղիներ հեղեղվել են, իսկ մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է։ Այս մասին հաղորդվել է քաղաքապետարանի պաշտոնական Telegram ալիքում։ Նշվում է, որ ուժեղ անձրևը ուղեկցվել է մեծ թվով կայծակներով և որոտներով։ Քաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակում, որոնցում երևում է, թե ինչպես են մեքենաներն անցնում ջրի միջով: Ջուրը […] ...