15:41 27.03.2021
Ռուսաստանի երիտասարդական հավաքականի հայ ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանը մեկնաբանել է իր խոսքերը Եվրոպայի 2021 երիտասարդական առաջնության ընտրական փուլի՝ Իսլանդիայի հետ խաղից հետո։
Հիշեցնենք, նա խաղից հետո տեսախցիկի մոտ ասել էր. «Թող Ռուսաստանի Մ-21 հավաքականը վերանվանեն Հայաստանի հավաքական»։
Հայ ֆուտբոլիստների գոլերը նկատի ունենալով՝ Տիկնիզյանը ցանկացել է ասել, որ Ռուսաստանի Մ-21 հավաքականը կարելի է վերանվանել Հայաստանի հավաքական։
«Իսլանդիայի երիտասարդական հավաքականի նկատմամբ տարած հաղթանակի հաջորդ օրը ես արթնացա և տեսա, թե ինչպես են հայ երկրպագուները հարձակվել իմ ինստագրամի էջի վրա: Ես ստացել եմ ահռելի քանակությամբ բացասական հաղորդագրություններ: Մարդիկ ինձ գրում են. «Ո՞վ ես դու, որ նման բան ես ասում»: Բոլորը ինչ-որ կերպ փորձում են ինձ վիրավորել: Ես ոչ մի վատ բան չեմ ասել ո՛չ Հայաստանի ազգային հավաքականին, ո՛չ երկրին, ո՛չ էլ երկրպագուներին: Դա ընդամենը կատակ էր: Իմ խոսքերի էությունն այն էր, որ ես ու Զախարյանը մեծ ներդրում ունեցանք Ռուսաստանի երիտասարդական հավաքականի հաղթանակի մեջ: Խնդրում եմ, մի կողմ թողեք ձեր նեգատիվը և ապրեք ձեր կյանքով: Ամեն ինչ լավ է»,-Տիկնիզյանի խոսքերն է փոխանցում Armenian Football Fans Vkontakte սոցցանցի խումբը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի երիտասարդական հավաքականը հաղթանակ էր տարել 4:1 հաշվով, իսկ Նաիր Տիկնիզյանն ու Արսեն Զախարյանը դարձել էին գոլերի հեղինակներ:
15:09 09.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 9-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 435 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 440 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․8 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․91 դրամ: ...
14:51 09.06.2025
Լավրով. Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հարաբերություններն արդեն ավելի նորմալ վիճակում են, քան Բայդենի օրոքՄոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններն արդեն ավելի լավ վիճակում են, քան ԱՄՆ նախկին առաջնորդ Ջո Բայդենի վարչակազմի օրոք էին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Կարծում եմ, որ մենք արդեն ավելի լավ վիճակում ենք, ավելի նորմալ վիճակում, քան Բայդենի վարչակազմի հետ հարաբերություններում, որը, անկեղծ ասած, (ՌԴ նախագահ Վլադիմիր) Պուտինի և Բայդենի «հուսադրող» […] ...
14:42 09.06.2025
Գրոսսի. ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային համաձայնագիրը կնպաստի Մերձավոր Արևելքում խաղաղությանըԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի կնքումը անմիջական դրական ազդեցություն կունենա Մերձավոր Արևելքի տարածաշրջանում խաղաղության գործընթացի վրա։ Այս մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին՝ ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի անդամների առջև ունեցած ելույթում։ «Ես համոզված եմ, որ առաջ շարժվելու միակ ճանապարհը դիվանագիտական լուծումն է, որը կաջակցվի ՄԱԳԱՏԷ -ի […] ...
14:33 09.06.2025
21-ամյա երիտասարդի բանկային քարտից հափշտակության փորձ արած տղամարդիկ ձերբակալվել ենՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ հունիսի 2-ին դրամապանակը, որի մեջ բանկային քարտեր էին, Երևանի Մաշտոցի պողոտայում թողել է նստարանին և րոպեներ անց վերադառնալով՝ այն չի հայտնաբերել, իսկ հունիսի 3-ին հաղորդագրություն է ստացել, որ իր բանկային քարտով փորձել են գնումներ կատարել: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական […] ...
14:27 09.06.2025
Էկոնոմիկայի նախարարության բյուջեի կատարողականը հաշվետու տարում կազմել է 96,4 տոկոս, իրականացվել են 10 ծրագիր, 63 միջոցառումԱԺ տնտեսական հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 9-ին ելույթ է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը: Քննարկվել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: Նախարարը ներկայացրել է գերատեսչության ծրագրերը՝ ըստ ուղղությունների եւ կատարողականների: Մասնավորապես, «Էկոնոմիկայի ոլորտում պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում, մոնիտորինգ» ծրագրի իրականացման նպատակով ճշտված […] ...