19:30 29.03.2021
«Տիգրան Աբգարյան» մարտական պատրաստության ակումբը ռազմարշավ է նախաձեռնել։ Անձնակազմը մարտական նախապատրաստության է անցել, պայմանականորեն հասել է անհրաժեշտ տեղանքը, առաջին գործողությունը ժամանակավոր ճամբարի կազմակերպումն է՝ վրանների տեղադրումից մինչև սննդի կազմակերպում։
«Սա զինվորական վրան է, փորձնական ենք տեղադրել, որ երեխաները իմանան, թե ինչպիսին է կառուցվածքը ու ինչքան ժամանակ է տանում հավաքելու համար: Նախատեսված է 8-10 հոգու համար, բավական լավ է կառուցված՝ վառարանի հնարավորություն ունի ու բավականին բարձր է»,- ասում է «Տիգրան Աբգարյան» մարտական պատրաստության ակումբի ղեկավար Ժորա Աբգարյանը:
Փորձագետները կիսվեցին մարտավարական հնարքներով։ Ինչպես արձագանքել վիրավորին նկատելիս, կամ ինչպես դուրս բերել նրան մարտադաշտից: Իսկ տեղաշարժը կազմակերպելիս հնարավոր ականների հայտնաբերումն ու ականազերծումը ևս ռազմարվեստի կարևոր և առավելագույն ուշադրություն պահանջող գործողություններից են։ Սեփական փորձով պատանիների հետ կիսվել է Ֆրանսիայի լեգիոնում ծառայություն անցած լեգիոներ Լևոն Մհլամյանը: Լևոնը գյումրեցի է, բնակվում է Ֆրանսիայում, արցախյան երկրորդ պատերազմին մասնակցելու համար եկել էր Հայաստան:
«Մեզ նման պատերազմող երկրում, մեր նման ծանր տարածաշրջան ունեցող երկրում թիվ 1 կարևորությունից է ռազմական պատրաստվածությունը: Ինձ համար հայ տղամարդը պետք է զենքին տիրապետել գիտենա, և ոչ միայն տղամարդը. ինձ ուրախացնում է, որ աղջիկներն էլ են շատ ակտիվ, և ազգ-բանակ ասածը հենց սա է, որ ունենանք ամուր թիկունք, զենքին տիրապետող թիկունք, առաջին բուժօգնությանը տիրապետող մարդիկ»,- նշում է Լևոն Մհլամյանը։
Նախկին լեգիոները պատանիների ուշադրությունը զարգացնելու համար նաև քողարկման սեփական փորձն է կիրառել: Քողարկման նշանակությունը ռազմի դաշտում կարևոր մարտավարություն է։
Զինվորը պետք է կարողանա հետքերով կամ սեփական ուշադրության ջանքերով գտնել պայմանական դիպուկահարին: Իսկ թշնամու մոտ բարդություններ կստեղծի ճիշտ քողարկվելը, ինչը Լևոնը խոստացավ սովորեցնել հետագա արշավներին:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
10:00 09.06.2025
Հրդեհ Ախուրյան գյուղումՀունիսի 8-ին, ժամը 22:20-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախուրյան գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Մհեր Մկրտչյան փողոցում գտնվող տներից մեկի տանիքում (մոտ 300 […] ...
23:59 08.06.2025
Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչըՖրանսիայի բաց առաջնության եզրափակիչը իսպանացի Կառլոս Ալկարասի և իտալացի Յաննիկ Սինների միջև դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաերկարը։ Եզրափակչում Ալկարասը հաղթեց Սիններին 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 7:6 (10:2) հաշվով։ Խաղը տևեց 5 ժամ 29 րոպե։ Մրցաշարի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1982 թվականին, երբ շվեդ Մաթս Վիլանդերի և արգենտինացի Գիլյերմո Վիլասի միջև եզրափակիչ խաղը տևեց […] ...
23:51 08.06.2025
Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել Գրենլանդիայի սառցադաշտային ակոսների և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառության մասին: Ատլանտյան օվկիանոսի ջրի շրջանառության շնորհիվ տաք ջրերը տեղափոխվում են դեպի Հյուսիսային բևեռային շրջաններ, իսկ սառը և խիտ ջրերը՝ դեպի արևադարձային լայնություններ: Գրենլանդիայի ափամերձ տարածքները կարևորագույն վայրեր են, որոնք ազդում են ջրի և սննդանյութերի շրջանառության վրա: Գրենլանդիայի ափի մայրցամաքային […] ...
23:40 08.06.2025
Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի ԷջմիածինՀեծանվի համաշխարհային օրվա շրջանակում հեծանվի սիրահարներն այսօր Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նպատակն էր խթանել առողջ կենսակերպի տարածումը, ինչպես նաև ընդգծել հեծանվի՝ որպես էկոլոգիապես մաքուր և ժամանակակից փոխադրամիջոցի դերը։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վաղարշապատի համայնքապետարանի, ինչպես նաև Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի […] ...
23:27 08.06.2025
Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավորՀունիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, հիվանդանոց են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները, […] ...
23:13 08.06.2025
Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոնԻսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում («Ռոլան Գարոս»): Մրցաշարն անցկացվել է Փարիզում։ Եզրափակիչ խաղում նա հաղթել աշխարհի առաջին ռակետ Յաննիկ Սիններին, որը ներկայացնում է Իտալիան: Խաղն ավարտվել է 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 6:7 (10:2) հաշվով: Ալկարասը արդեն հինգ Մեծ սաղավարտի մրցաշարերի հաղթող է: Իսպանացին նախկինում հաղթել է ԱՄՆ բաց առաջնությունում […] ...