ԱԱԾ-ն ոստիկանության Սիսիանի բաժնում բացահայտել է գույքի հափշտակման, լիազորությունների չարաշահման դեպքեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+25.09 oC

ԱԱԾ-ն ոստիկանության Սիսիանի բաժնում բացահայտել է գույքի հափշտակման, լիազորությունների չարաշահման դեպքեր

10:26 30.03.2021

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության, կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի և Սյունիքի մարզային վարչության աշխատակիցները, հետևողական պայքար տանելով կոռուպցիոն երևույթների դեմ, համագործակցելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի և ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության աշխատակիցների հետ բացահայտել են ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի ոստիկանության բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալի և ոստիկանության նույն բաժնի այլ աշխատակիցների կողմից խարդախությամբ ուրիշի՝ առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական լիազորությունները անցնելու դեպքեր:

Այսպես.

ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գ.Մ.-ն, ոստիկանության նույն բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչներ Ա.Բ.-ի և Գ.Հ.-ի հետ նախնական համաձայնությամբ, 2020 թվականի դեկտեմբերի 14-ից մինչև 2021 թվականի մարտի 24-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում, քաղաքացի Հ.Գ.-ի անասնագոմերից կատարված հափշտակությունների, ինքնիրավչությունների և այլնի վերաբերյալ համապատասխան հաղորդումներ չեն ընդունել, կատարված հանցագործությունների դեպքերը պատշաճ կարգով չեն հաշվառել, փոխարենը՝ չունենալով իրավական ակտերով նախատեսված որևէ լիազորություն, ձեռնամուխ են եղել կողմերի միջև առաջացած վեճն օրենսդրությամբ չնախատեսված կարգով լուծելուն՝ այդ կերպ ակնհայտորեն դուրս գալով իրենց լիազորությունների շրջանակից:

Մասնավորապես՝ նշված պաշտոնատար անձինք, փաստացի ստանձնելով նախկին անասնատերերի իրավունքների պաշտպանությունը, արտադատական կարգով լուծել են կողմերի միջև ծագած վեճերը, որից հետո Հ.Գ.-ից նյութական օգուտներ ստանալու շահադիտական դրդումներով՝ ձեռնամուխ են եղել նրան ունեզրկելու, առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու գործընթացի իրականացմանը, որի համար տարբեր պատրվակներով տուժողից ստացել են առանձնապես խոշոր չափի՝ 2.550.000 ՀՀ դրամ գումար, 1.000.000 ՀՀ դրամ արժողությամբ ավտոմեքենա, որոնք խարդախության եղանակով հափշտակել են:

Ավելին, անասնագողության դեպքերն իբր բացահայտելու պատրվակով, անասնագոմի տարածքից հանել են ընդհանուր 2.500.000 ՀՀ դրամ արժողությամբ՝ տուժողին պատկանող տեսախցիկները և դրանց բաղկացուցիչ սարքերը, որից հետո հրաժարվել են դրանք վերադարձնել սեփականատիրոջը՝ հափշտակված տեսախցիկները վերադարձնելու և դրանք այլ անձի չվաճառելու դիմաց՝ տուժողից պահանջել են ընդհանուր 700.000 ՀՀ դրամ գումար, որի մի մասը ոստիկանության ծառայողներից մեկը ստացել է 2021 թվականի մարտի 25-ին՝ ՀՀ ԱԱԾ օպերատիվ աշխատակիցների վերահսկողության ներքո:

Քրեական գործով կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել են գործի համար նշանակություն ունեցող բազմաթիվ իրեր, այդ թվում՝ հափշտակված առարկաներ, կենդանիներ, գումարներ և այլն:

Ոստիկանության վերը հիշատակված պաշտոնատար անձինք ձերբակալվել են և նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են:

Ձեռնարկվում են ակտիվ քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնի հիշյալ աշխատակիցների կողմից կատարված կոռուպցիոն այլ հանցագործությունների դեպքերը բացահայտելու և դրանց արդյունքում տուժած քաղաքացիների ինքնությունները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վենսը Բայդենի կողմից Ուկրաինային տրամադրված ռազմական օգնությունը անվանել է խելագարություն

12:40 09.06.2025

Վենսը Բայդենի կողմից Ուկրաինային տրամադրված ռազմական օգնությունը անվանել է խելագարություն

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը քննադատել է ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմին՝ Կիևին ռազմական օգնություն տրամադրելու և Ուկրաինայում հակամարտության դիվանագիտական ​​կարգավորում փնտրելու ցանկության բացակայության համար։ «Բայդենի վարչակազմի օրոք դա խելագարություն էր։ Նրանք այնքան շատ գումար ծախսեցին ամբողջ աշխարհում, բայց ընդհանրապես դիվանագիտությամբ չզբաղվեցին։ Նրանք 300 միլիարդ դոլար ուղարկեցին Ուկրաինային, բայց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երբեք […] ...

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականն ԱՄՆ-ում ուսումնամարզական հավաք է անցկացնում

12:35 09.06.2025

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականն ԱՄՆ-ում ուսումնամարզական հավաք է անցկացնում

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականն ԱՄՆ-ում ուսումնամարզական հավաք է անցկացնում, որի շրջանակում երկու ընկերական խաղ է անցկացրել Կոստա Ռիկայի հավաքականի հետ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Թիմերի միջև առաջին հանդիպումը կայացել է Ֆրեզնոյում և ավարտվել է 86:62 հաշվով՝ հօգուտ Հայաստանի թիմի։ Երկրորդ հանդիպումը կայացել է Գլենդելում և ավարտվել է Հայաստանի հավաքականի՝ 103:90 հաշվով հաղթանակով: Երկու խաղերում […] ...

Պաշտոնատար անձի ուղղորդմամբ քաղաքացին սուտ ցուցմունք է տվել. քրեական վարույթի նյութերը դատարանում են

12:30 09.06.2025

Պաշտոնատար անձի ուղղորդմամբ քաղաքացին սուտ ցուցմունք է տվել. քրեական վարույթի նյութերը դատարանում են

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Սպիտակի բաժնի պետի տեղակալը, իր ծառայողական լիազորություններն անցնելով, զբաղեցրած պաշտոնով պայմանավորված ազդեցությունը, ինչպես նաև իր ծանոթ անձին նախկինում ցուցաբերած օգնության հանգամանքն օգտագործելով, համոզել է վերջինիս՝ նրա ինքնությունը գաղտնի պահելու պայմանով, իր կողմից որոշած կեղծ բովանդակությամբ տվյալներ հայտնել քրեական վարույթն իրականացնող […] ...

Լոս Անջելեսում բողոքի ցույցերի ժամանակ երկու ոստիկան է տուժել

12:22 09.06.2025

Լոս Անջելեսում բողոքի ցույցերի ժամանակ երկու ոստիկան է տուժել

Կիրակի օրը Լոս Անջելեսում (Կալիֆոռնիա) անօրինական ներգաղթյալների զանգվածային ձերբակալությունների դեմ բողոքի ցույցերի ժամանակ տուժել է երկու ոստիկան։ «Երկու մարդ մոտոցիկլետներով փորձել են ճեղքել պատնեշը։ Երկու ոստիկան տուժել է մոտոցիկլավարների կողմից հարվածից հետո։ Երկու վարորդներն էլ ձերբակալվել են։ Ոստիկանները բժշկական օգնություն են ստացել դեպքի վայրում», – հայտնել է X-ի տեղական ոստիկանությունը։ Իրավապահ մարմինները փորձում են Լոս […] ...

Խորհրդարան են այցելել Հայաստանի մարզերի եւ Երեւանի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ

12:16 09.06.2025

Խորհրդարան են այցելել Հայաստանի մարզերի եւ Երեւանի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ

Նախորդ շաբաթ ճանաչողական այցի շրջանակում խորհրդարան են այցելել Հայաստանի մարզերի եւ Երեւանի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, հայտնում են ԱԺ-ից։ «Երևանի Մարտիրոս Սարյանի անվան թիվ 86 հիմնական դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին հանդիպել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Քլոյանը: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր […] ...

Times of Israel․ ԱՄՆ-ը քննարկում է Լիբանանում ՄԱԿ-ի ուժերին աջակցությունը դադարեցնելու հարցը

12:11 09.06.2025

Times of Israel․ ԱՄՆ-ը քննարկում է Լիբանանում ՄԱԿ-ի ուժերին աջակցությունը դադարեցնելու հարցը

ԱՄՆ-ը քննարկում է Լիբանանում ՄԱԿ-ի ուժերին աջակցությունը դադարեցնելու հարցը, հաղորդում է «Times of Israel» թերթը՝ հղում անելով ամերիկյան աղբյուրներին։ «Աղբյուրները նշել են, որ ԱՄՆ-ը դեռևս որոշում չի կայացրել ՅՈՒՆԻՖԻԼ-ին ապագա աջակցության վերաբերյալ, բայց ցանկանում է խոշոր բարեփոխումներ, որոնք կարող են նշանակել աջակցության դադարեցում»,-գրում է հրատարակությունը։ Հրատարակությունը հիշեցնում է, որ ՅՈՒՆԻՖԻԼ-ի մանդատը տարին մեկ անգամ երկարաձգվում […] ...

BACK_TO_TOP