15:24 30.03.2021
Պետական եկամուտների կոմիտեն, օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար, մարտի 29-31-ը կազմակերպում է «ՀՀ Հարկային օրենսգիրք» թեմայով՝ առաջին անվճար դասընթացը: Այս մասին հայտնեցին ՀՀ պետական եկամուտների կոմիտեից:
«ՊԵԿ ուսումնական կենտրոնում օրինապահ հարկ վճարողի ներկայացուցիչները եռօրյա դասընթացի ընթացքում ուսումնասիրում են հաճախ գործածվող հարկատեսակների, մասնավորապես՝ ավելացված արժեքի հարկի, եկամտային հարկի, շահութահարկի կիրարկման առանձնահատկությունները, ծանոթանում Հարկային օրենսգրքի փոփոխություններին: Ուսումնական կենտրոնում վստահեցնում են, որ նման դասընթացները կլինեն շարունակական. օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած կազմակերպությունն իր կարգավիճակ ունեցած ժամանակահատվածում առնվազն մեկ անգամ հնարավորություն կունենա մասնակցել այսօրինակ դասընթացի:
Տարեցտարի ընդլայնվում է օրինապահ հարկ վճարողների ցանկը. 2020թ եղել է օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման 256 դիմում, որից բավարարվել է 140-ը: 2019-ի համեմատ՝ 2020 թվականին օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած հարկ վճարողների թիվն աճել է 50%-ով:
Հարկերը պարտաճանաչ վճարող տնտեսվարողների համար Պետական եկամուտների կոմիտեն ներդնում է օրինապահ հարկ վճարողների խրախուսման առավել գրավիչ համակարգ՝ հավաստագրի տրամադրման նոր կարգով և խրախուսման նոր մեխանիզմներով»,- ասված է հաղորդագրության մեջ:
10:36 09.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է10:31 09.06.2025
2024-ի պետբյուջեի կատարողականը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում2024-ի պետբյուջեի կատարողականը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: ...
10:25 09.06.2025
ՄԻՊ-ի Սյունիքի մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի աշակերտներինՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներին։ Այս մաաին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Այցը կրում էր ճանաչողական բնույթ, նպատակն էր ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությանը։ ՄԻՊ աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Անի Մնացականյանն աշակերտներին ներկայացրել է կառույցի պատմությունը, Պաշտպանի գործառույթները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու […] ...
10:20 09.06.2025
ՀՀ ՊՆ-ը հայտարարություն է տարածելՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է 2025 թվականի ամառային զորակոչի ընթացքում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին ԶՈՒ պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Զորակոչիկների ընտրությունն անցկացվելու է N զորամասում հետևյալ ժամանակացույցով. ա) 2025 թվականի հուլիսի 9-ին՝ ժամը 10։00-ին, ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Երևանի զինվորական […] ...
10:15 09.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
10:10 09.06.2025
Մեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացըԱյսօր մեկնարկում է ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը, որը կիրականացվի 3 փուլով, հայտնում են ՀԳՄՍՆ-ից։ «Առաջին փուլ Հունիսի 9-ից հայտագրումը hayt.emis.am կայքում բաց կլինի որոշակի արտոնություններ ունեցող անձանց համար և կտևի մինչև հունիսի 22-ը ներառյալ։ Արտոնություններից կարող են օգտվել ինչպես հայերենով, այնպես էլ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում հայտագրել ցանկացող ծնողները։ Առաջնահերթություն և արտոնություն […] ...
10:05 09.06.2025
ՃՏՊ Նոր Արմավիր գյուղի սկզբնամասում․ կան տուժածներՀունիսի 9-ին, ժամը 00:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նոր Արմավիր գյուղի սկզբնամասում բախվել են «Opel Astra» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև […] ...