Ծառայության նոր տեսակ՝ թերքաշայինների ու գերքաշայինների համար․ գործելու է այս զորակոչից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Ծառայության նոր տեսակ՝ թերքաշայինների ու գերքաշայինների համար․ գործելու է այս զորակոչից

16:11 04.07.2018

Հայաստանի զինված ուժերում ներդրվում է ծառայության նոր տեսակ, որին ներգրավվելու են թերքաշ ու գերքաշ ունեցող երիտասարդները, որոնք մինչ այս չէին մեկնում ծառայության։ Դրա համար ներկայում 2 կիլոգրամով իջեցվել է ծառայության մեկնող երիտասարդների քաշի նվազագույն շեմը՝ 45 կգ-ից 43 կգ, ու 4 կիլոգրամով բարձրացվել է առավելագույն քաշը։ Այս մասին կենտրոնական հավաքակայանում անցկացված ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ԶՈւ ԳՇ կազմզորահավաքային վարչության պետ, գեներալ-մայոր Կամո Քոչունցը։

Գեներալի խոսքերով՝ այս խմբի զինծառայողները բանակ են մեկնելու «ծառայություն հեշտացված օրվա կարգացուցակով»։ Հավաքակայանում այս խմբի զինծառայողները վիճակահանությանը մասնակցելու են նույնանուն թմբուկից ընտրելով իրենց համար հատկացված ծառայության վայրերը։ Նրանք ծառայելու են հսկիչ անցագրային կետերում՝ կատարելով ոչ բարդ աշխատանք։

«Միևնույն է, անցագրային կետում մենք համապատասխան ծառայություն կատարում ենք, չէ՞։ Հիմա նրանք այդ ծառայությունը կարո՛ղ են կատարել։ Դա առողջության հետ կապված ոչինչ չի ունենալու։ Բայց այդ քանակը, որ ազատվելու է (անցագրային կետերում ծառայությունից), գնալու է այլ խնդրի կատարման՝ կապված և պետական սահմանի պահպանության հետ, ընդհանուր խնդիրների կատարման հետ»,- բացատրեց գեներալը։

Թերքաշ ու գերքաշ նորակոչիկների հետ այս խմբում լինելու են նաև գիշերամիզություն ու հեմոգլոբինի շեղված քանակ ունեցող զինապարտները։ Նրանք էլ ծառայելու են հոսպիտալներում կամ այնպիսի զորամասերում ու ստորաբաժանումներում, որոնք ունեն ամեն պահի լողանալու հնարավորություն։ Այս խմբի զորակոչիկները, ընդհանուր առմամբ, ծառայելու են բժշկական հաստատությունների մոտ տեղակայված հաստատություններում՝ առողջական խնդիրների առաջացման դեպքում անհապաղ օգնություն ստանալու համար։

Քոչունցը բացատրեց, որ այս զորակոչի ընթացքում ծառայության այս տեղակի համար առաջին անգամ են զորակոչ անցկացնելու։ Նախատեսում են 70-100 տեղ, բայց հաջորդ զորակոչերի ընթացքում այդ թիվը կավելանա։ Դրանից բացի, այս ձևով զորակոչվածների համար 6 ամիսը մեկ անգամ անցնելու է լրացուցիչ փորձաքննություն, և եթե նրա քաշային խնդիրը լուծվել է, նա կարող է տեղափոխվել սովորական ծառայության։

Ճշտող հարցին՝ այս խմբի զինծառայողները մինչ այս այլ ծառայության զորակոչվո՞ւմ էին, Քոչունցը պատասխանեց, որ քաշի հետ կապված խնդիրների դեպքում չէին զորակոչվում, իսկ, օրինակ, գիշերամիզություն ունեցողները հաճախ մեկնում էին ծառայության՝ թաքցնելով իրենց խնդիրները։ Սա, ըստ գեներալի, հոգեբանական խնդիրներ էր առաջացնում զինծառայողի մոտ, եթե բացահայտվում էր։ Հիմա այդ խնդիրն այլևս չի լինի։

Սակայն եթե զինապարտը նախկինում այս խնդիրների պատճառով մեկ անգամ տարկետում է ստացել զինծառայությունից, դա չի նշանակում, որ այլևս չի զորակոչվի։ Այս լուծումը տարածվում է բոլոր նրանց վրա, ում 27 տարին դեռ չի լրացել։

«Կարգը գործելու է 2018 թվականի ապրիլից հետո զորակոչվողների համար։ Նախկինում տարկետում տրվել է, թե չի տրվել, դա էական նշանակություն և կապ չունի»,- եզրափակեց Քոչունցը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

21:00 02.08.2025

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

Օդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

20:50 02.08.2025

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

20:40 02.08.2025

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

20:32 02.08.2025

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

ԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

20:22 02.08.2025

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

Իսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

20:10 02.08.2025

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...

BACK_TO_TOP