16:18 30.03.2021
Մարտի 30-ին Փրկարար ծառայության նորանշանակ տնօրեն, գնդապետ Արմեն Գասպարյանը հանդիպել է «ՀՀ ԱԻՆ վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպության անդամներին:
Ողջունելով նախարարությունում ավանդույթ դարձած վետերանների հետ հանդիպումները՝ տնօրենը կարևորել է դրանց դերն ու նշանակությունը և ընդգծել, որ կառույցը հզորանում է նաև այն ներդրումով, որ ունեն վետերանները ԱԻՆ տարբեր ծառայությունների կայացման գործում:
Վետերաններն էլ, իրենց հերթին կարևորելով նման հանդիպումները, հանդես են եկել մի շարք գործնական առաջարկություններով:
Հանդիպման ընթացքում վետերանները նշել են, որ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատների անձնակազմի մարտունակության բարձրացման և երիտասարդ կադրերի պատրաստության գործընթացը պատշաճ կերպով կազմակերպելու նպատակով հանդիպումներ և քննարկումներ են ունեցել ԱԻՆ Փրկարար ծառայությունում տարբեր պաշտոններում գտնվող նախկին կոլեգաների հետ: Քննարկումները հիմնականում ընթացել են Հրդեհաշիջման մարտական կանոնագրքի շուրջ:
ԱԻՆ վետերանների խումբը, մանրազնին ուսումնասիրելով և վերլուծելով վերջին տարիներին հրշեջ-փրկարարական անձնակազմի և ստորաբաժանումների գործողությունները դեպքի վայրում՝ առաջարկել է ԱԻՆ ՓԾ փրկարար ուժերի վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի փոխարեն կազմավորել Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների շտաբ և անցնել շուրջօրյա հերթափոխային ծառայության:
Հրդեհաշիջման շտաբի վերաբերյալ առաջարկություն է ներկայացրել ն/ծ պաշտոնաթող գնդապետ Հրաչիկ Ասատրյանը:
Արմեն Գասպարյանը, ամփոփելով վետերանների հետ հանդիպումը՝ հավաստիացրել է, որ բոլոր գործնական առաջարկները կարող են վերածվել գործնական լուծումների, քանի որ վետերանները արհեստավարժներ են իրենց մասնագիտության մեջ, ունեն հարուստ ծառայողական կենսագրություն և այսօր էլ պատրաստ են շարունակել օգտակար լինել:
11:06 09.06.2025
Հարավային Կորեան հետաձգել է նախագահի դեմ հետաքննությունը11:01 09.06.2025
Գրետա Թունբերգը մեղադրել է Իսրայելին մարդկանց առևանգման մեջՇվեդ կլիմայական ակտիվիստ Գրետա Թունբերգը մեղադրել է Իսրայելին կամ նրա դաշնակիցներին իրեն առևանգելու մեջ և կոչ է արել ճնշում գործադրել Շվեդիայի կառավարության վրա՝ նրա ազատ արձակումն ապահովելու համար։ «Ազատության նավատորմը», որի մեջ է մտնում նաև «Մադլեն» նավը, որով Թունբերգը և այլ կամավորներ մարդասիրական օգնություն էին տեղափոխում Գազայի հատված, իր կայքում հրապարակել է շվեդ ակտիվիստի տեսաուղերձը։ […] ...
10:53 09.06.2025
«National». Սիրիան Ասադի տապալումից հետո վեց ամսվա ընթացքում ներգրավել է 16 միլիարդ դոլարի ներդրումներՍիրիան նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի տապալումից հետո վեց ամսվա ընթացքում ներգրավել է գրեթե 16 միլիարդ դոլարի ներդրումներ և միջազգային օգնություն, ըստ էմիրաթական The National հրատարակության հաշվարկների։ Ամենամեծ ներդրողը կատարյան UCC Holding ընկերությունն էր, որը Սիրիայում 1 ԳՎտ հզորությամբ չորս գազային էլեկտրակայանների և մեկ արևային էլեկտրակայանի կառուցման վրա կծախսի 7 միլիարդ դոլար։ Միավորված Ազգերի Զարգացման Ծրագիրը […] ...
10:47 09.06.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Արաբական Միացյալ ԷմիրություններՀունիսի 9-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկօրյա այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ, ուր հանդիպում կունենա Կալկաթայի Սուրբ Նազարեթ Եկեղեցու և Հայոց Մարդասիրական ճեմարանի հոգաբարձուների հետ ճեմարանի գործունեությանն ու համայնքային կյանքին առնչվող հարցերի շուրջ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ ...
10:42 09.06.2025
Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետԻրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ։ Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։ «Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել էներգետիկ ոլորտում ՀՀ-ԻԻՀ համագործակցությանը վերաբերող հարցերին։ Երկուստեք կարևորվել է համատեղ ծրագրերի իրականացումը, մասնավորապես ընդգծվել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունն ընթացիկ տարվա ընթացքում ավարտին հասցնելու անհրաժեշտությունը»,-ասված է […] ...
10:36 09.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:31 09.06.2025
2024-ի պետբյուջեի կատարողականը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում2024-ի պետբյուջեի կատարողականը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: ...