17:50 30.03.2021
ՀՀ պետական մարմինների շուրջ 400 աշխատակից մարտի 22-25-ը մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնած հրաձգության հանրապետական մրցմանը: Այսօր ԿԳՄՍՆ-ում տեղի են ունեցել մարզական միջոցառման ամփոփումը և մրցանակակիրների պարգևատրման արարողությունը:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը թիմային և անհատական մրցումներում լավագույն արդյունք գրանցած պետաշխատողներին պարգևատրել են գավաթներով, մեդալներով, հավաստագրերով, կանանց և տղամարդկանց անհատական պայքարում առաջին մրցանակակիրները ստացել են նաև օդամղիչ ատրճանակ և օդամղիչ հրացան:, Շնորհավորելով մրցանակակիրներին և մասնակիցներին՝ Վահրամ Դումանյանն ընդգծել է` սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացումը նախարարության առաջնահերթություններից է:
«Ոգևորող է, որ պետական մարմինների շուրջ 400 աշխատակից մասնակցել է հրաձգության մրցմանը, և նրանց շարքում մեծ թիվ են կազմում կանայք: Հրաձգությունը մեզ համար խորհրդանշական և կարևոր մարզաձև է. յուրաքանչյուրը պետք է տիրապետի զենքի ճիշտ օգտագործման հմտություններին: Բնականաբար, բոլորս ցանկանում ենք, որ բոլոր կրակոցները հնչեն բացառապես հրաձգարաններում, սակայն անհրաժեշտության դեպքում յուրաքանչյուրս պետք է պատրաստ լինի հայրենիքի պաշտպանությանը: Շնորհակալ եմ և շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին, ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ եմ մաղթում»,- ասել է ԿԳՄՍ նախարարը և վստահեցրել, որ նմանօրինակ մրցումները կրելու են շարունակական բնույթ:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակից Անահիտ Ասատրյանը, որը կանանց անհատական պայքարում զբաղեցրել է առաջին հորիզոնականը, նշել է, որ մրցումը խթանում է առողջ ապրելակերպը և բացահայտում անհատական կարողությունները.
«Հրաձգությունն իմ սիրելի զբաղմունքներից է։ Կարելի է ասել՝ երազանքներիցս մեկն իրականություն դարձավ՝ հնարավորություն ունեցա մասնակցելու այսպիսի մրցման։ Ինձ համար իսկապես մեծ պատիվ է զբաղեցնել առաջին հորիզոնականը և բարձր պահել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի անունը»։
Պետական մարմինների աշխատակիցների միջև հրաձգության հանրապետական մրցումների մրցանակակիրները
Կանանց թիմային պայքար
ՀՀ պետական եկամուտների կոմիտե – 123 միավոր
Հայաստանի կենտրոնական բանկ – 97 միավոր
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն – 88 միավոր
Կանանց անհատական պայքար
Անահիտ Ասատրյան (ՀՀ պետական եկամուտների կոմիտե) – 45 միավոր
Արուսյակ Սարգսյան (Հայաստանի կենտրոնական բանկ) – 44 միավոր
Մերի Տոնոյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարություն) – 44 միավոր
Տղամարդկանց թիմային պայքար
ՀՀ պետական եկամուտների կոմիտե – 127 միավոր
Հայաստանի կենտրոնական բանկ – 104 միավոր
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն – 100 միավոր
Տղամարդկանց անհատական պայքար
Գրիգոր Գրիգորյան (ՀՀ Շիրակի մարզպետարան) – 47 միավոր
Արմեն Ավետիսյան (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն) – 45 միավոր
Արման Գրիգորյան (ՀՀ պետական եկամուտների կոմիտե) – 44 միավոր
Այս տարի առաջին անգամ հրաձգության հանրապետական մրցմանը մասնակցել են նաև տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցները, որոնց պայքարում մրցանակակիր են դարձել.
Կանանց թիմային պայքար
Շիրակի մարզ, Ախուրյան համայնք – 93 միավոր
Արագածոտնի մարզ, Ոսկեվազ համայնք – 73 միավոր
Գեղարքունիքի մարզ, Վարդենիս համայնք – 64 միավոր
Կանանց անհատական պայքար
Մարինե Հովհաննիսյան (Վայոց ձորի մարզ, Գլաձոր համայնք) – 41 միավոր
Մերի Կարապետյան (Արագածոտնի մարզ, Ոսկեվազ համայնք) – 39 միավոր
Նաիրա Նահապետյան (Շիրակի մարզ, Ախուրյան համայնք) – 38 միավոր
Տղամարդկանց թիմային պայքար
ՀՀ Տավուշի մարզ, Կողբ համայնք – 105 միավոր
ՀՀ Տավուշի մարզ, Բերդ համայնք – 88 միավոր
ՀՀ Արարատի մարզ, Մասիս համայնք – 70 միավոր
Տղամարդկանց անհատական պայքար
Օնիկ Բալյան (ՀՀ Տավուշի մարզ, Բերդ համայնք) – 44 միավոր
Արթուր Գիվարգիզյան (ՀՀ Վայոց ձորի մարզ, Մալիշկա համայնք) – 41 միավոր
Գիգոլ Բարսեղյան (ՀՀ Տավուշի մարզ, Կողբ համայնք) – 36 միավոր
10:20 09.06.2025
ՀՀ ՊՆ-ը հայտարարություն է տարածել10:10 09.06.2025
Մեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացըԱյսօր մեկնարկում է ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը, որը կիրականացվի 3 փուլով, հայտնում են ՀԳՄՍՆ-ից։ «Առաջին փուլ Հունիսի 9-ից հայտագրումը hayt.emis.am կայքում բաց կլինի որոշակի արտոնություններ ունեցող անձանց համար և կտևի մինչև հունիսի 22-ը ներառյալ։ Արտոնություններից կարող են օգտվել ինչպես հայերենով, այնպես էլ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում հայտագրել ցանկացող ծնողները։ Առաջնահերթություն և արտոնություն […] ...
10:05 09.06.2025
ՃՏՊ Նոր Արմավիր գյուղի սկզբնամասում․ կան տուժածներՀունիսի 9-ին, ժամը 00:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նոր Արմավիր գյուղի սկզբնամասում բախվել են «Opel Astra» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև […] ...
10:00 09.06.2025
Հրդեհ Ախուրյան գյուղումՀունիսի 8-ին, ժամը 22:20-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախուրյան գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Մհեր Մկրտչյան փողոցում գտնվող տներից մեկի տանիքում (մոտ 300 […] ...
23:59 08.06.2025
Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչըՖրանսիայի բաց առաջնության եզրափակիչը իսպանացի Կառլոս Ալկարասի և իտալացի Յաննիկ Սինների միջև դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաերկարը։ Եզրափակչում Ալկարասը հաղթեց Սիններին 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 7:6 (10:2) հաշվով։ Խաղը տևեց 5 ժամ 29 րոպե։ Մրցաշարի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1982 թվականին, երբ շվեդ Մաթս Վիլանդերի և արգենտինացի Գիլյերմո Վիլասի միջև եզրափակիչ խաղը տևեց […] ...
23:51 08.06.2025
Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել Գրենլանդիայի սառցադաշտային ակոսների և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառության մասին: Ատլանտյան օվկիանոսի ջրի շրջանառության շնորհիվ տաք ջրերը տեղափոխվում են դեպի Հյուսիսային բևեռային շրջաններ, իսկ սառը և խիտ ջրերը՝ դեպի արևադարձային լայնություններ: Գրենլանդիայի ափամերձ տարածքները կարևորագույն վայրեր են, որոնք ազդում են ջրի և սննդանյութերի շրջանառության վրա: Գրենլանդիայի ափի մայրցամաքային […] ...
23:40 08.06.2025
Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի ԷջմիածինՀեծանվի համաշխարհային օրվա շրջանակում հեծանվի սիրահարներն այսօր Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նպատակն էր խթանել առողջ կենսակերպի տարածումը, ինչպես նաև ընդգծել հեծանվի՝ որպես էկոլոգիապես մաքուր և ժամանակակից փոխադրամիջոցի դերը։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վաղարշապատի համայնքապետարանի, ինչպես նաև Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի […] ...