11:48 01.04.2021
Այսօր խորհրդարանն արտահերթ նիստ է անցկացնում, որի օրակարգում պատգամավորների 1/4-ի նախաձեռնությամբ ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցն է: Հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանը ներկայացրել է, թե ինչի մասին է խոսքը:
«Հանրության շրջանում, այսպես կոչված ռեյտինգային ընտրակարգը ներդրման օրվանից մշտապես եղել է քննադատության առարկա թե՛ քաղաքական ուժերի, թե՛ ՀԿ-ների, թե՛ մասնագիտական շրջանակների կողմից։ Համակարգի ներդրման պահից կա հանրային պահանջ, որ այն փոխվի: Մյուս կողմից առաջիկա ԱԺ արտահերթ ընտրությունները, որոնք, ինչպես հայտարարվել է, պետք է տեղի ունենան հունիսի 20-ին, տեղի են ունենալու մի պայմաններում, որ դրանց նպատակն է հաղթահարել քաղաքական ճգնաժամը: Ընտրությունները քաղաքական ճգնաժամի հաղթահարման ժողովրդավարական միակ հնարավոր տարբերակն է, ուստի գործընթացը պետք է կազմակերպվի այնպես, որ ընդունելի լինի հանրության ու շահագրգիռ կողմերի համար:
Ընտրությունները մաքուր համամասնական ընտրակարգով անցկացնելու շուրջ քաղաքական ուժերի շրջանում ի սկզբանե առկա է եղել լայն համախոհություն։ Ռեյտինգային ցուցակներից հրաժարվելու հանգամանքը, 2018թ-ի ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ որպես նախընտրական ծրագիր, արտացոլված է եղել խորհրդարանի երեք ուժերի ծրագրերում: Նրանք 2018թ-ի՝ նախ հոկտեմբերի 22-ին, ապա 29-ին կողմ են քվեարկել ԸՕ այն փոփոխություններին, որոնցով նախատեսվում էր հրաժարվել ռեյտինգային ցուցակներից։ Այս ընթացքում հանրության տարբեր շերտերից անընդհատ բարձրաձայնվում է ռեյտինգային ցուցակներից հրաժարվելու պահանջը: Հենց այս փուլում պետք է այս փոփոխությունն ընդունենք և հրաժարվենք ռեյտինգային ցուցակներից»,-ասել է «Իմ քայլի» պատգամավորը:
Հավելել է, որ առաջարկվող փոփոխություններում, բացի ռեյտինգային ցուցակներից հրաժարվելուց, կան նաև կարգավորումներ, որոնք վերաբերում են կորոնավիրուսով պայմանավորված ստեղծված իրավիճակում ընտրություններ անցկացնելուն:
16:22 09.06.2025
Անչափահասները՝ ոստիկանության ուշադրության կենտրոնում․ միջոցառումներ մանկատներումՀունիսի 5-ին և 6-ին Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության անչափահասների հետ աշխատանքներ իրականացնող ծառայողներն այցելել են Խարբերդի մասնագիտացված և Մարի Իզմիրլյանի անվան մանկատներ։ Համայնքային ոստիկանության, «Ընտանիք և համայնք» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Փալանչո» մանկապատանեկան տիկնիկային թատրոնը հանդես է եկել Ռուբեն Մարուխյանի «Իսկական ընկերը» տիկնիկային ներկայացումով։ Նախաձեռնության նպատակն էր երեխաներին պարգևել դրական հույզեր, առավել հետաքրքրացնել նրանց առօրյան և […] ...
16:14 09.06.2025
Զննությամբ հայտնաբերվել է կանեփի 160 թուփ և կանեփանման զանգվածով տարաներՔրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ 67-ամյա տղամարդը Նոր Գեղի գյուղում գտնվող մի անասնագոմին կից հողատարածքում աճեցնում, մշակում է թմրաբույսեր և պահում թմրամիջոց: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հունիսի 5-ին կատարված զննությամբ նշված հողամասում հայտնաբերվել է կանեփի 160 թուփ և կանեփանման զանգվածով տարաներ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ […] ...
16:08 09.06.2025
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը 2024 թ. պետական բյուջեով հատկացված է եղել 18,4 մլրդ դրամ. Մխիթար ՀայրապետյանՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը 2024 թվականին պետական բյուջեով հատկացված է եղել 18,4 մլրդ դրամ, կատարողականը եղել է 77,1 տոկոս: Հաշվետու տարում Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի եւ շուկայի զարգացման ծրագրին հատկացվել է 5 մլրդ դրամ, որի դիմաց տարեկան ճշտված բյուջեն կազմել է 11,6 մլրդ դրամ, իսկ կատարողականը կազմել է 85,6 տոկոս: Այս մասին հունիսի 9-ին […] ...
16:00 09.06.2025
Փայտածուխի արտադրամասերի գործունեության հետևանքով մթնոլորտային օդի վրա վնասակար ազդեցության վերաբերյալ քննարկում ԲԸՏՄ-ումԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վ.Գալոյանը խորհրդակցություն է անցկացրել Շրջակա միջավայրի նախարարության, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, ՆԳՆ փրկարար ծառայության ներկայացուցիչների հետ։ Քննարկման առանցքում է եղել անտառամերձ, բնակավայրերի և մայրուղիների հարակից տարածքներում փայտածուխի արտադրամասերում գործունեության կազմակերպման ընթացքում մթնոլորտ արտանետումներն ու առաջացող խնդիրները։ Ընդգծվել է, որ հատկապես անտառային հրդեհների կանխարգելման, բնակավայրերում մեծ […] ...
15:54 09.06.2025
«Հայփոստ» ՓԲԸ Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ. Հակակոռուպցիոն կոմիտեՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ «Հայփոստ» ՓԲ ընկերության Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը 2024 թվականի հոկտեմբերի 18-ից 2025 թվականի փետրվարի 24-ն ընկած ժամանակահատվածում, իրեն վերապահված լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս այդ կազմակերպության շահերի օգտագործելով, չարաշահել է ընկերության՝ իրեն ենթակա մի շարք փոստային բաժանմունքների աշխատակիցների վստահությունը՝ կատարելով խոշոր չափերով […] ...
15:45 09.06.2025
Ավտոմեքենայի հայելիներ գողացած երիտասարդը ձերբակալվել էՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացուց հաղորդում էր ստացվել, որ գողացել են Երևանի Փարպեցու փողոցի բակում կայանված իրեն պատկանող «Շեվրոլե» մակնիշի մեքենայի կողային հայելիների ապակիները և հովացման համակարգի երեսպատվածքի ցանցը։ ՆԳՆ ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ նշված արարքը կատարել է Սիլիկյան թաղամասի 30-ամյա մի բնակիչ։ Հունիսի 5-ին 30-ամյա տղամարդը […] ...