12:12 01.04.2021
Այսօր ԱԺ-ում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկման ընթացքում հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանին հարց ուղղեց Էդմոն Մարուքյանը՝ ասելով.
«Պլանավորել էի, որ ոչ մի հարց չտամ, ամենայն անկեղծությամբ, ուղղակի եթե ամբիոնից սուտ տեղեկատվություն չներկայացվեր, ձայն չէի վերցնի: «Լուսավոր Հայաստանի» որևէ ծրագրում չկա գրված, որ մենք նման օրենսգրքի նախագիծ պետք է ընդունենք, որքանով որ տեղյակ եմ՝ նաև մյուս ընդդիմադիր ֆրակցիայի ծրագրում չկա գրված, էդ որտեղի՞ց եք նման բաներ խոսում»:
Նշենք, որ ըստ Վահագն Հովակիմյանի զեկույցի՝ ընտրությունները մաքուր համամասնական ընտրակարգով անցկացնելու շուրջ քաղաքական ուժերի շրջանում ի սկզբանե առկա է եղել լայն համախոհություն, ռեյտինգային ցուցակներից հրաժարվելու հանգամանքը՝ 2018թ-ի ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ որպես նախընտրական ծրագիր, արտացոլված է եղել խորհրդարանի երեք ուժերի ծրագրերում:
Հովակիմյանն արձագանքեց.
«Ձեր նախընտրական քարոզարշավի տեսագրությունները որ նայեք, հաստատ կգտնեք, ինչ որ քվեարկել եք այն ժամանակ, պաշտպանել եք, հարգում եմ ձեր սկզբունքային մոտեցումը, նկատի ունեմ ձեր քաղաքական կողմնորոշումներից չեք հրաժարվել, նորմալ է, հիմա եթե այլ մոտեցում ունեք, դա էլ ձեր իրավունքն է»:
Մարուքյանը նաև ասաց, որ 2018թ-ին հեղափոխությունը նոր էր եղել, և ԸՕ փոփոխությունը հապճեպ պրոցես էր, ու պետք էր, որ ընտրությունները չկեղծվեն, որովհետև «իշխանության ներքևի հատվածը դեռևս նախկին համակարգին էր պատկանում»: Դա է եղել պատճառը, որ կողմ են քվեարկել, բայց միշտ պնդել են, որ տարածքներն անտեսել ու միայն համամասնական ցուցակով ընտրակարգ սահմանելը սխալ է։
«Ինչ վերաբերում է տարածքներն անտեսելուն, այդ հարցը լուծվում է համամասնական ցուցակով։ Դա ամեն քաղաքական ուժ ինքն է որոշելու՝ մարզերն ինչպես են ներկայացված ինելու»,-արձագանքեց Հովակիմյանը:
16:22 09.06.2025
Անչափահասները՝ ոստիկանության ուշադրության կենտրոնում․ միջոցառումներ մանկատներումՀունիսի 5-ին և 6-ին Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության անչափահասների հետ աշխատանքներ իրականացնող ծառայողներն այցելել են Խարբերդի մասնագիտացված և Մարի Իզմիրլյանի անվան մանկատներ։ Համայնքային ոստիկանության, «Ընտանիք և համայնք» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Փալանչո» մանկապատանեկան տիկնիկային թատրոնը հանդես է եկել Ռուբեն Մարուխյանի «Իսկական ընկերը» տիկնիկային ներկայացումով։ Նախաձեռնության նպատակն էր երեխաներին պարգևել դրական հույզեր, առավել հետաքրքրացնել նրանց առօրյան և […] ...
16:14 09.06.2025
Զննությամբ հայտնաբերվել է կանեփի 160 թուփ և կանեփանման զանգվածով տարաներՔրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ 67-ամյա տղամարդը Նոր Գեղի գյուղում գտնվող մի անասնագոմին կից հողատարածքում աճեցնում, մշակում է թմրաբույսեր և պահում թմրամիջոց: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հունիսի 5-ին կատարված զննությամբ նշված հողամասում հայտնաբերվել է կանեփի 160 թուփ և կանեփանման զանգվածով տարաներ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ […] ...
16:08 09.06.2025
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը 2024 թ. պետական բյուջեով հատկացված է եղել 18,4 մլրդ դրամ. Մխիթար ՀայրապետյանՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը 2024 թվականին պետական բյուջեով հատկացված է եղել 18,4 մլրդ դրամ, կատարողականը եղել է 77,1 տոկոս: Հաշվետու տարում Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի եւ շուկայի զարգացման ծրագրին հատկացվել է 5 մլրդ դրամ, որի դիմաց տարեկան ճշտված բյուջեն կազմել է 11,6 մլրդ դրամ, իսկ կատարողականը կազմել է 85,6 տոկոս: Այս մասին հունիսի 9-ին […] ...
16:00 09.06.2025
Փայտածուխի արտադրամասերի գործունեության հետևանքով մթնոլորտային օդի վրա վնասակար ազդեցության վերաբերյալ քննարկում ԲԸՏՄ-ումԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վ.Գալոյանը խորհրդակցություն է անցկացրել Շրջակա միջավայրի նախարարության, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, ՆԳՆ փրկարար ծառայության ներկայացուցիչների հետ։ Քննարկման առանցքում է եղել անտառամերձ, բնակավայրերի և մայրուղիների հարակից տարածքներում փայտածուխի արտադրամասերում գործունեության կազմակերպման ընթացքում մթնոլորտ արտանետումներն ու առաջացող խնդիրները։ Ընդգծվել է, որ հատկապես անտառային հրդեհների կանխարգելման, բնակավայրերում մեծ […] ...
15:54 09.06.2025
«Հայփոստ» ՓԲԸ Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ. Հակակոռուպցիոն կոմիտեՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ «Հայփոստ» ՓԲ ընկերության Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը 2024 թվականի հոկտեմբերի 18-ից 2025 թվականի փետրվարի 24-ն ընկած ժամանակահատվածում, իրեն վերապահված լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս այդ կազմակերպության շահերի օգտագործելով, չարաշահել է ընկերության՝ իրեն ենթակա մի շարք փոստային բաժանմունքների աշխատակիցների վստահությունը՝ կատարելով խոշոր չափերով […] ...
15:45 09.06.2025
Ավտոմեքենայի հայելիներ գողացած երիտասարդը ձերբակալվել էՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացուց հաղորդում էր ստացվել, որ գողացել են Երևանի Փարպեցու փողոցի բակում կայանված իրեն պատկանող «Շեվրոլե» մակնիշի մեքենայի կողային հայելիների ապակիները և հովացման համակարգի երեսպատվածքի ցանցը։ ՆԳՆ ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ նշված արարքը կատարել է Սիլիկյան թաղամասի 30-ամյա մի բնակիչ։ Հունիսի 5-ին 30-ամյա տղամարդը […] ...