Ձեր ուզած օրը ընտրություն անենք ձեր ուզած օրենսգրքով, էլ ի՞նչ անենք, որ լավ լինի ձեր համար. Մարուքյանը՝ իշխող մեծամասնությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+30.09 oC

Ձեր ուզած օրը ընտրություն անենք ձեր ուզած օրենսգրքով, էլ ի՞նչ անենք, որ լավ լինի ձեր համար. Մարուքյանը՝ իշխող մեծամասնությանը

12:22 01.04.2021

Այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «ԸՕ-ում փոփոխություններ կատարելու» մասին հարցի զեկուցումից հետո Վահագն Հովակիմյանին հարցրել է․

«Հիմա Դուք Վենետիկի հանձնաժողով եք ուղարկել մեկ այլ նախագիծ ու խորհրդարան եք բերել արտահերթ նիստով ընդունելու ընդհանրապես ուրիշ նախագիծ: Ո՞ւմ եք էլի ուզում խաբեք, մոլորեցնեք։ Մտածում եք՝ մարդիկ էնտեղ չեն տեսնում հա՞»:

Հովակիմյանը պատասխանել է, որ այն, ինչ առաջարկվում է ներկայացված փոփոխությամբ, առկա է մեծ փաթեթում, չկա որևէ նորություն, որը Վենետիկի հանձնաժողով չի ուղարկվել: Տարբերությունը նրանում է, որ որոշ փոփոխություններ առաջարկվում են ավելի շուտ ընդունել:

Հիշեցնենք, որ փոփոխությունների առաջարկությունը վերաբերում է ընտրությունները մաքուր համամասնական ընտրակարգով անցկացնելուն: Մարուքյանն անարձագանք չի թողել պարզաբանումը․

«Վենետիկի հանձնաժողով ուղարկվել է նոր ԸՕ նախագիծ, որի հետ ուղարկվել է  նաև «Լուսավոր Հայաստանի» համամասնական բաց ցուցակ, էս նախագիծը չի ուղարկվել, փաստ է: Երկրորդ՝ քաղաքական ուժերը կոնսենսուս են ունեցել ընտրություններ անցկացնելու, օր է հայտարարվել, որից հետո սկսել եք ԸՕ-ն փոխել։ Որքանո՞վ է խաղի կանոնները խաղի ընթացքում փոխելը ժողովրդավարական, և որքանո՞վ է հարգվում կոնսենսուսը, այսինքն՝ ձեր ուզած օրը ընտրություն անենք ձեր ուզած օրենսգրքով, էլ ի՞նչ անենք, որ լավ լինի ձեր համար»:

«Նոր ԸՕ նախագիծ գոյություն չունի, գոյություն ունի ԸՕ-ում փոփոխություններ կատարելու նախագիծ: Խաղի կանոններ չի փոխվում, այլ ընդամենը ընտրակարգը պարզեցվում է։ Ինչ վերաբերում է Ձեր առաջարկին՝ բաց համամասնական ցուցակին, էլի տարբերակ է, որը կարող է քննարկվել։ Օրինակ՝ հաջորդ ընտրություններին, եթե տեխնիկապես պատրաստ լինենք մեր մասնագետների հետ, կարող է՝ ես պաշտպանեմ, բայց այսօր այդ համակարգով ընտրություն կազմակերպելն անիրատեսական է, 2018թ-ին փոփոխությունները 48 օր առաջ էր առաջարկվում, որին կողմ եք քվեարկել, այսօր այդ փոփոխությունները 80 օր առաջ են առաջարկվում»,-պատասխանել է Հովակիմյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային մրցույթ. հաստատվել է 2 հայտ

16:30 09.06.2025

«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային մրցույթ. հաստատվել է 2 հայտ

Շարունակվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային ծրագիրը: Մասնագիտական խմբի գնահատման արդյունքում 2 հայտ կստանա դրամաշնորհային աջակցություն։ «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային ծրագրի իրականացումն ընդգրկված է ԿԳՄՍ նախարարության բյուջեում և իրականացվում է «Գրահրատարակչության և գրադարաններ» ծրագրի «Գրականության հրատարակում» միջոցառման շրջանակում: Դրամաշնորահյին մրցույթի առանցքային նպատակն է հայկական […] ...

Անչափահասները՝ ոստիկանության ուշադրության կենտրոնում․ միջոցառումներ մանկատներում

16:22 09.06.2025

Անչափահասները՝ ոստիկանության ուշադրության կենտրոնում․ միջոցառումներ մանկատներում

Հունիսի 5-ին և 6-ին Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության անչափահասների հետ աշխատանքներ իրականացնող ծառայողներն այցելել են Խարբերդի մասնագիտացված և Մարի Իզմիրլյանի անվան մանկատներ։ Համայնքային ոստիկանության, «Ընտանիք և համայնք» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Փալանչո» մանկապատանեկան տիկնիկային թատրոնը հանդես է եկել Ռուբեն Մարուխյանի «Իսկական ընկերը» տիկնիկային ներկայացումով։ Նախաձեռնության նպատակն էր երեխաներին պարգևել դրական հույզեր, առավել հետաքրքրացնել նրանց առօրյան և […] ...

Զննությամբ հայտնաբերվել է կանեփի 160 թուփ և կանեփանման զանգվածով տարաներ

16:14 09.06.2025

Զննությամբ հայտնաբերվել է կանեփի 160 թուփ և կանեփանման զանգվածով տարաներ

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ 67-ամյա տղամարդը Նոր Գեղի գյուղում գտնվող մի անասնագոմին կից հողատարածքում աճեցնում, մշակում է թմրաբույսեր և պահում թմրամիջոց: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հունիսի 5-ին կատարված զննությամբ նշված հողամասում հայտնաբերվել է կանեփի 160 թուփ և կանեփանման զանգվածով տարաներ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ […] ...

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը 2024 թ. պետական բյուջեով հատկացված է եղել 18,4 մլրդ դրամ. Մխիթար Հայրապետյան

16:08 09.06.2025

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը 2024 թ. պետական բյուջեով հատկացված է եղել 18,4 մլրդ դրամ. Մխիթար Հայրապետյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը 2024 թվականին պետական բյուջեով հատկացված է եղել 18,4 մլրդ դրամ, կատարողականը եղել է 77,1 տոկոս: Հաշվետու տարում Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի եւ շուկայի զարգացման ծրագրին հատկացվել է 5 մլրդ դրամ, որի դիմաց տարեկան ճշտված բյուջեն կազմել է 11,6 մլրդ դրամ, իսկ կատարողականը կազմել է 85,6 տոկոս: Այս մասին հունիսի 9-ին […] ...

Փայտածուխի արտադրամասերի գործունեության հետևանքով մթնոլորտային օդի վրա վնասակար ազդեցության վերաբերյալ քննարկում ԲԸՏՄ-ում

16:00 09.06.2025

Փայտածուխի արտադրամասերի գործունեության հետևանքով մթնոլորտային օդի վրա վնասակար ազդեցության վերաբերյալ քննարկում ԲԸՏՄ-ում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վ.Գալոյանը խորհրդակցություն է անցկացրել Շրջակա միջավայրի նախարարության, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, ՆԳՆ փրկարար ծառայության ներկայացուցիչների հետ։ Քննարկման առանցքում է եղել անտառամերձ, բնակավայրերի և մայրուղիների հարակից տարածքներում փայտածուխի արտադրամասերում գործունեության կազմակերպման ընթացքում մթնոլորտ արտանետումներն ու առաջացող խնդիրները։ Ընդգծվել է, որ հատկապես անտառային հրդեհների կանխարգելման, բնակավայրերում մեծ […] ...

«Հայփոստ» ՓԲԸ Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ. Հակակոռուպցիոն կոմիտե

15:54 09.06.2025

«Հայփոստ» ՓԲԸ Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ. Հակակոռուպցիոն կոմիտե

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ «Հայփոստ» ՓԲ ընկերության Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը 2024 թվականի հոկտեմբերի 18-ից 2025 թվականի փետրվարի 24-ն ընկած ժամանակահատվածում, իրեն վերապահված լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս այդ կազմակերպության շահերի օգտագործելով, չարաշահել է ընկերության՝ իրեն ենթակա մի շարք փոստային բաժանմունքների աշխատակիցների վստահությունը՝ կատարելով խոշոր չափերով […] ...

BACK_TO_TOP