11:14 02.04.2021
«Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծով առաջարկվում է լրատվական կայքերում տեղադրված վիճակախաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների գովազդների ցուցադրման գրաֆիկը սահմանափակել, ըստ որի՝ դրանք կարող են հրապարակվել միայն երեկոյան ժամը 10-ից մինչև առավոտյան 7-ն ընկած ժամանակահատվածում, գրում է Tert.am-ը։
Առաջին ընթերցմամբ Ազգային ժողովն այն ընդունել է, եթե 2-րդով էլ անցնի, ապա ավելի քան 50 լրատվական կայք կզրկվի իր բյուջեի մոտավորապես 70 տոկոսից: «Շամշյան մեդիայի» ղեկավարը դեմ է խաղամոլությանը, բայց նրա համոզմամբ, սա հարցի լուծում չէ, ավելին՝ միտված է միայն ազատ մամուլի ճնշմանը, քանի որ հնարավոր չէ վերահսկել սոցիալական ցանցերի, օտարերկրյա ծագում ունեցող ժամանցային կայքերի գովազդը. «Սա լինելու է ցավալի հարված հայկական մամուլին. մամուլը կա՜մ պետք է փակվի, կա՜մ պետք է փորձի գտնել եկամուտի այլ աղբյուր, քաղաքական պատվերներ կատարի»,- համոզված է «Շամշյան մեդիա» ՍՊԸ տնօրենը:
Ազատ մամուլի ֆինանսական անկախությունը օրենքով սահմանափակելու փորձերը սկսվել են դեռևս նախորդ տարվանից: Իմքայլական պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հեղինակած և արդեն օրենքի ուժ ստացած նախագծի փոփոխություններից մեկը վերաբերում էր լրատվական կայքերում գովազդային վահանակի չափսերին, որի համաձայն՝ վահանակն իր ծավալով չպետք է գերազանցի տվյալ կայքէջի 20%-ից ավելին: Գևորգ Էմին-Տերյանի պնդմամբ դա փնթի որոշում է, քանի որ հստակ ձևակերպված չէր, թե էկրանի վրա երևացող էջի մասին է խոսքը, թե մյուս էջերի, ով պետք է վերահսկի և այլն. «Մենք որպես բարեխիղճ լրատվամիջոց՝ հետևում էինք այս օրենքին, բայց կային իշխանամերձ լրատվամիջոցներ, որոնք խախտում էին այս օրենքը: Այս օրենքը ուղղված է անկախ մամուլի ոչնչացմանը, քանի որ բուքմեյքերական ընկերությունները քաղաքացիների ուշադրությունը կարող են գրավել Ֆեյսբուքում, Յութուբում և այլ հարթակներում, բացի այդ Մետրոպոլիտենի կայարաններում, փողոցներում կան նրանց գովազդային վահանակները:
Իրավաբան Լիլիա Սիմոնյանը փաստաթուղթն ուսումնասիրել է և նկատել, որ այնտեղ որևէ չափորոշիչ չկա, ներկայացված չեն նաև հետազոտություններ, թե ինչ աստիճանով կարող է այդ փոփոխությունը կրճատել խաղամոլների քանակը. «Ցավոք սրտի վերջին ժամանակահատվածում մենք հանդիպում ենք մի պրակտիկայի, երբ Օրենսդիրը իր վարչարարական բացթողումները լրացնելու փոխարեն ընդունում է իրեն հարմար իրավական ակտ (օրենքում կատարում է համապատասխան փոփոխություն), մինչդեռ ցանկացած իրավական ակտ պետք է լինի հիմնավորված և ծառայի իր նպատակին: Օրենսդրի նման պրակտիկան անընդունելի է»,- համոզված է իրավաբանը: Նրա խոսքով չի կարող որևէ պետական մարմնի հարմարավետությունը սահմանափակել որևէ սուբյեկտի, որևէ անձի ազատությունը:
Գևորգ Էմին-Տերյանի մեկ այլ վարկածով էլ՝ օրենքի այս նախագծի առաջ քաշումը պայմանավորված է նաև հանգամանքով, որ դաշտի ամենախոշոր բուքմեյքերական ընկերությունն, իր ունեցած իշխանամերձ կապերն օգտագործելով, փորձ է անում մենաշնորհային դաշտ ստեղծել. «Պատերազմի ժամանակ բուքմեյքերական խոշոր ընկերություններից տեսել են, որ կայքերում անջատված գովազդն իրենց եկամուտը չի պակասեցնում, բայց վախենալով, որ փոքրերը կարող են գերազանցել՝ որոշել են օրենքով արգելել, որ իրենց կայուն դիրքերը պահպանեն»:
Օրենքի նախագծում նաև նշել են, թե դրա ընդունման դեպքում պետական բյուջեում ծախuերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում, ապա հարց է առաջանում, այդ ինչպե՞ս. եթե լրատվական կայքերի եկամուտները զգալի տոկոսով կրճատվեն, ապա տրամաբանորեն, նույնքանով կնվազի շահութահարկի և Ավելացված արժեքի հարկի ծավալը:
19:14 09.06.2025
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր քարտուղարի հետՀունիսի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը, ճգնաժամային իրավիճակներում մշակութային ժառանգության պաշտպանության և տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդում իր անդամակցության այս ժամանակահատվածում, չնայած տարբեր զարգացումներին և դժվարություններին, Հայաստանը շարունակում է […] ...
19:08 09.06.2025
Մարտունու նորակառույց բժշկական կենտրոնը վերազինված և տեխնիկապես հագեցած է. վարչապետՄարտունու նորակառույց բժշկական կենտրոնը վերազինված և տեխնիկապես հագեցած է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...
18:58 09.06.2025
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթինՕրենսդրական փաթեթի նպատակը ԵԱՏՄ «Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության մասին» արձանագրությամբ նախատեսված ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքում կաբոտաժային փոխադրումների իրականացման 2016-2026 թվականների փուլային ազատականացման ծրագրի ապահովումն է: Այդ մասին ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ասել է ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 9-ի նիստում: Փոխնախարարը քննարկման է ներկայացել ««Ավտոմոբիլային […] ...
18:41 09.06.2025
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցումԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցում տեղի կունենա երթևեկության կազմակերպման փոփոխություն: «Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հունիսի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում: Մասնավորապես՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի – Արգիշտիի փողոցների խաչմերուկում՝ Արշակունյաց պողոտա – Սուրբ Գրիգոր Լուսավորչի – Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկից եկող ուղղությամբ դեպի Արգիշտիի փողոց […] ...
18:33 09.06.2025
Ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են «Ford Transit»-ն ու «Subaru»-նԱյսօր՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի «Արծվի թևեր»-ի հարևանությամբ՝ դեպի Երևան ընթանալիս, Երևանի բնակիչ 37-ամյա Գագիկ Հ.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Կոտայքի մարզի բնակիչ 47-ամյա Պողոս Ղ.-ի վարած, ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Subaru» մակնիշի ավտոմեքենային: «Subaru»-ն հարվածի հետևանքով դուրս է եկել երթևեկելի գոտուց […] ...
18:24 09.06.2025
Աթենքում տեղի է ունեցել Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային կոնֆերանսՀունիսի 2-ից 4-ը Հունաստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային 52-րդ կոնֆերանսը: Մասնակցում էին 50 անդամ երկրների շուրջ 150 բարձրաստիճան պատվիրակներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Կոնֆերանսի աշխատանքները նվիրված էին հանցավորության ոլորտում տարածաշրջանային մարտահրավերներին: Քննարկվել են եվրոպական տարածաշրջանում առկա անվտանգային իրավիճակը, սպառնալիք հանդիսացող հանցավոր արարքներին արդյունավետ հակազդելուն վերաբերող հարցեր։ Այս համատեքստում քննարկման առարկա են դարձել նաև […] ...