Այս տարվա առաջին կիսամյակում մահացել է 19 զինծառայող. Գլխավոր դատախազություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+13.09 oC

Այս տարվա առաջին կիսամյակում մահացել է 19 զինծառայող. Գլխավոր դատախազություն

22:27 04.07.2018

ՀՀ զինված ուժերում և ԱՀ պաշտպանության բանակում 2018թ. առաջին 6 ամիսների ընթացքում զինվորական ծառայության հետ կապված դեպքերի արդյունքում մահացել է 19 զինծառայող, որոնցից 2-ը՝ սպա, 16-ը՝ պարտադիր ժամկետային և 1-ը՝ պայմանագրային զինծառայողներ: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունը։

Հաղորդագրությունում, մասնավորապես, նշված է.

«Հինգ զինծառայող  մահացել է ՝ հակառակորդի կողմից կատարված սպանության հետևանքով, 6-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, 2-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, 2-ը՝ հիվանդությունից, 1-ը՝ ականի պայթյունից, 1-ը՝ սպանության հետևանքով, 1-ը դժբախտ պատահարից, 1-ը՝ ավտովթարից:

Զինծառայողների մահվան դեպքերի կապակցությամբ նախաքննություն է իրականացվում 17 քրեական գործով, որոնցից՝ 4-ը հարուցվել են ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետերով, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով, 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 13-րդ կետերով  ու 185-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի   104-րդ հոդվածի 1-ին մասով, 6-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով, 1ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով, 3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով և 130-րդ հոդվածի 2-րդ մասով,  1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով:

1 քրեական գործով՝ հարուցված ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով, վարույթը կարճվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով: Իսկ 17 քրեական գործերով  նախաքննությունը շարունակվում է:

Նույն ժամանակահատվածում արձանագրվել է նաև զինծառայողների՝  ծառայության հետ չկապված մահվան 12 դեպք (հիվանդություններ,  ավտովթարներ), որոնցից 10-ը՝ ՀՀ, 2-ը՝ ԱՀ քաղաքացիներ:

Համեմատության համար նշենք, որ 2017թ. նույն ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում և ԱՀ պաշտպանության բանակում արձանագրվել է զինծառայողների մահվան 44 դեպք, որից՝ 35-ը զինվորական ծառայության հետ կապված, 9-ը՝ չկապված (հիվանդություններ, ավտովթարներ, դժբախտ պատահար):

Զինվորական ծառայության հետ կապված դեպքերից՝ հակառակորդի կողմից կատարված սպանության հետևանքով՝ 16, ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու՝6 զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով՝3, հիվանդությունից՝2, սպանության հետևանքով՝ 1, դժբախտ պատահարից՝ 3, ավտովթարի հետևանքով մահացել է չորս զինծառայող»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

23:59 16.06.2025

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

Մ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

23:55 16.06.2025

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

23:49 16.06.2025

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

23:44 16.06.2025

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

23:37 16.06.2025

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

Հանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր

23:30 16.06.2025

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր

Լոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...

BACK_TO_TOP