Իտալիայի նախագահությունը լիովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին. Իտալիայի դեսպան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+18.09 oC

Իտալիայի նախագահությունը լիովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին. Իտալիայի դեսպան

12:06 27.01.2018

Իտալիան ստանձնել է նախագահությունը Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում: Այս առիթով NEWS.am-ին տված հարցազրույցում Հայաստանում Իտալիայի դեսպան Ջովաննի Ռիչուլլին խոսել է Իտալիայի նախագահության առաջնահերթությունների, ինչպես նաև Հայաստանի և ԵՄ միջև կնքված նոր համաձայնագրի վերաբերյալ Իտալիայի դիրքորոշման մասին:

«Իտալիան միշտ էլ աջակցել է Հայաստանի և եվրոպական ուղղության միջև առավել սերտ կապերին՝ դրա ամենատարբեր դրսևորումներում: Հարկ է նաև հիշեցնել, որ 2000 թվականի նոյեմբերին ԵԽ-ում Իտալիայի նախագահության ընթացքում Հայաստանը հրավիրվել էր միանալու Խորհրդին՝ 2001 թվականի հունվարին դառնալով կառույցի 42-րդ անդամ երկիրը: Համապատասխանաբար, Իտալիան անկեղծորեն ողջունել է ԵՄ-ի և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումը: Համաձայնագիրը փոխշահավետ ձեռքբերում է, քանի որ այն նպատակ է հետապնդում միջավայր ստեղծել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև հարաբերությունների զարգացման համար, որն ավելի արդյունավետ և նպատակաուղղված կլինի, քան նախկինում: Նոր համաձայնագիրը համապատասխանում է Եվրոպական հարևանության նոր քաղաքականությանը, որն ուղղված է անհատական համաձայնագրերին յուրաքանչյուր երկրի հետ և հաշվի է առնում յուրաքանչյուր գործընկերոջ կոնկրետ պայմանները: Իհարկե, համաձայնագրի այդ առավելությունից կարող են օգտվել ոչ միայն Հայաստանն ու Եվրամիությունը, այլ նաև ԵՄ մյուս անդամ պետությունները՝ Հայաստանի հետ իրենց փոխգործակցության համատեքստում: Ես համոզված եմ, որ դա կվերաբերի նաև Իտալիային: Մենք նոր գործիք  ունենք, որը նախորդից ավելի լավն է, և մենք պետք է ձգտենք ավելի հանգամանորեն օգտագործել դրա բոլոր առավելությունները»,-ասել է Իտալիայի դեսպանը:

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ-ի գոյությունից ի վեր կառույցը պահպանում է շփումներն ու երկխոսությունը՝ որպես կայունության, անվտանգության և խաղաղության միջոց: «Իտալիան, որը կազմակերպության կանոնավոր բյուջեի հիմնական մասնակիցներից մեկն է՝ ինչպես հաստատությունների, այնպես էլ դրա դաշտային գործողությունների համար, միշտ պահպանել է իր ամուր կողմնակցությունը ԵԱՀԿ-ի նպատակներին և գործունեությանը: Հետևաբար, մեր ներկայիս նախագահությունը կհետևի այս ավանդույթին: Ինչպես դուք գիտեք, իտալական նախագահության առաջնահերթություններից մեկը նաև ԵԱՀԿ-ի դերն է «ձգձգված հակամարտություններում», որոնք, ցավոք, շարունակում են իրենցից լուրջ մարտահրավերներ ներկայացնել եվրոպական տարածաշրջանում: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա որոշման պատասխանատվությունը չի կարող դրսից լինել, քանի որ խաղաղությունը, այնուամենայնիվ, կախված է շահագրգիռ կողմերից: Այս առումով թույլ տվեք հիշեցնել, որ մեր նախագահությունը հավատարիմ է «Երկխոսություն, սեփականության իրավունք, պատասխանատվություն» կարգախոսին: Այսպիսով, բոլոր կողմերը պետք է համոզված լինեն, որ միայն բանակցությունների վրա հիմնված խաղաղ կարգավորումը կլուծի խնդիրը, և ամբողջ տարածաշրջանը կայունության, առաջընթացի և բարգավաճման առումով կշահի այդպիսի արդյունքից: Իհարկե, այս որոշման առաջխաղացման գործընթացը բավականին ձգձգվել է, ինչի կապակցությամբ ես կցանկանայի ընդգծել, որ ԵԱՀԿ-ում Իտալիայի նախագահությունը լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների ջանքերին, ինչպես նաև այն սկզբունքներին և տարրերին, որոնց վրա հիմնված են նրանց համբերատար և կառուցողական գործունեությունը: Ավելացնեմ, որ Իտալիան մտադիր է վերակենդանացնել ԵԱՀԿ-ի ոգին: Սա այն ոգին է, որը հաստատել է շփման և երկխոսության կարևորությունը դեռ 1975 թվականին, երբ աշխարհը խորապես պառակտված էր, իսկ որոշ թեժ կետեր վտանգում էին խաղաղությունն ամբողջ աշխարհում: Իտալիայի արտաքին գործերի նախարար Ալֆանոն վերջերս մեջբերել էր մեր նախկին վարչապետ Ալդո Մորոյի խոսքերը, որը հելսինկյան ոգին բնութագրել էր որպես «ապագա տեղափոխվելու կետեր»: Իրոք, այլընտրանք չկա: Իտալիայի՝ որպես ԵԱՀԿ գործող նախագահի գործողությունները կարտացոլեն այս ոգին»,-ասել է Իտալիայի դեսպան Ջովաննի Ռիչուլլին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պետությանը պատճառվել է 330 միլիոն դրամի վնաս․ ՔՈԳՎ հերթական բացահայտումը

17:10 30.04.2025

Պետությանը պատճառվել է 330 միլիոն դրամի վնաս․ ՔՈԳՎ հերթական բացահայտումը

Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկեության 38-ամյա տնօրենը, Արմավիրի մարզի Նոր Արտագերս գյուղում գտնվող` իրեն և ազգականին պատկանող ընդհանուր 3,1 հեկտար հողամասերում, 2024 թվականի հունվարից մինչ օրս, ձկնաբուծարան կառուցելու պատրվակով, առանց հատուկ թույլտվության կազմակերպել է ապօրինի արդյունահանում: Պարզվել է, որ այս ընթացքում արդյունահանած շուրջ […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 29-30-ը

17:00 30.04.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 29-30-ը

Բացահայտվել է 85 հանցագործություն, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 20 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 9 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 7-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության, 6 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 4-ական դեպք՝ հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության և գույքը ոչնչացնելու կամ […] ...

Հայաստանի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ ապրիլի 20-26-ը

16:54 30.04.2025

Հայաստանի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ ապրիլի 20-26-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 20-26-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 21-ին և 23-ին, Հերացի փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ։ Ալավերդի քաղաքում՝ Սանահին սարահարթ, Գայի փողոցի հարակից տարածք՝ […] ...

Մհեր Գրիգորյանն Ուզբեկստանի փոխվարչապետի հետ զրույցում կարևորել է համատեղ ներդրումային ծրագրերի ակտիվացումը

16:51 30.04.2025

Մհեր Գրիգորյանն Ուզբեկստանի փոխվարչապետի հետ զրույցում կարևորել է համատեղ ներդրումային ծրագրերի ակտիվացումը

Ուզբեկստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Տաշքենդում հանդիպում է ունեցել Ուզբեկստանի Հանրապետության փոխվարչապետ Ջամշիդ Խոջաևի հետ: Զրուցակիցները երկուստեք ընդգծել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար առկա մեծ ներուժը իրացնելու անհրաժեշտությունը, կարևորել այս ոլորտում բիզնես շրջանակների միջև շփումների և համատեղ ներդրումային ծրագրերի ակտիվացումը: ...

Պակիստանն ուժեղացնում է զորքերի մարտական ​​պատրաստվածությունը Հնդկաստանի հետ վերահսկողության գծի երկայնքով

16:48 30.04.2025

Պակիստանն ուժեղացնում է զորքերի մարտական ​​պատրաստվածությունը Հնդկաստանի հետ վերահսկողության գծի երկայնքով

Պակիստանը ուժեղացրել է զորքերի պատրաստությունը Քաշմիրում Հնդկաստանի հետ շփման գծի սահմանի երկայնքով՝ ռազմական լարվածության աճի ֆոնին: Այս մասին հայտնում է The Economic Times-ը։ Պակիստանը հակաօդային պաշտպանության և էլեկտրոնային պատերազմի միջոցներ է տեղակայել սահմանային գծի Սիալկոտ հատվածում: Բանակը վերադասավորում է տանկային և հետևակային դիվիզիաները, ինչպես նաև զորամասերի ինտենսիվ զորավարժությունները։ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը երեքշաբթի օրը ՄԱԿ-ի […] ...

Բռնության ցանկացած դրսևորում խիստ անընդունելի և դատապարատելի է․ ՄԻՊ

16:45 30.04.2025

Բռնության ցանկացած դրսևորում խիստ անընդունելի և դատապարատելի է․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։ Պաշտպանի հանձնարարությամբ, արագ արձագանքման խումբ է մեկնել Նոր Նորքի ոստիկանության բաժին՝ հանդիպելու Արթուր Չախոյանին և ձերբակալված այլ անձանց։ Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել նաև Արթուր Չախոյանի փաստաբանների հետ։ Պաշտպանի ներկայացուցիչների այցի ընթացքում պարզվել է, որ […] ...

BACK_TO_TOP