ՀՀ նախագահը մասնակցել է 22 զինվորների պարգևատրման արարողությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+18.09 oC

ՀՀ նախագահը մասնակցել է 22 զինվորների պարգևատրման արարողությանը

16:57 27.01.2018

Սուրբ Սարգսի տոնի առիթով այսօր հայ-ադրբեջանական սահմանում ծառայող 22 զինվոր է պարգևատրվել, պարգևատրման արարողությանը մասնակցել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահը հանդես է եկել ելույթով:

«Շատ լավ հասկանում եմ, թե ինչպիսի դժվարություններով դուք պահել, պահել, մեծացրել եք այս տղաներին, հազարավոր տղաների և մի կողմից՝ հպարտությամբ, մյուս կողմից՝ սրտի թրթիռով եք ուղարկել հայկական բանակ: Հայ կնոջ, հայ մոր պատմական առաքելությունն է սա եղել, հակառակ պարագայում մենք կմնայինք պատմության ճանապարհներին այնպես,  ինչպես մնացել են բազում ժողովուրդներ:

Եվ թող ձեզ մեր հասարակության երախտագիտությունը միշտ ուղեկցի: Ձեզ խնդրում եմ մի՛ լսեք տարբեր ասեկոսեներ: Մեզնից յուրաքանչյուրն իր վարքագիծը պետք է կառուցի ոչ թե նայելով կողքինին, այլ իր մտածելակերպով, իր բարոյական կերպարին համապատասխան: Ուզում եմ բոլորիդ վստահեցնել, որ ամեն ինչ անում ենք, որպեսզի ձեր քաջարի զավակներն ունենան համապատասխան միջոցներ հայրենիքը պաշտպանելու, պաշտպանելու մեր սահմանները, պաշտպանելու մեր ընտանիքները, պաշտպանելու մեր պատիվը:

Եվ համոզված եղեք՝ գալու է ժամանակ, երբ դարձյալ կարիք է լինելու հայրենիքի պաշտպանի, բայց իրավիճակը բոլորովին այլ է լինելու: Այն ժամանակ բոլորիս հպարտության աստիճանը լինելու է այնպիսին, որ հնարավորություն է տալու մեզ երջանիկ զգալ: Եվ ինչպես միշտ, սիրելի՛ զինվորներ, դուք կստանաք տասնօրյա արձակուրդ, որպեսզի շփվեք ձեր ծնողների, ձեր հարազատների, ինչու չէ՝ ձեր սիրած աղջիկների հետ: Նոր ուժ, եռանդ կուտակեք, որպեսզի է՛լ ավելի լավ կարողանաք կատարել ձեր պարտականությունները»,- ասել է ՀՀ նախագահը

Սերժ Սարգսյանի ելույթն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:

Հիշեցնենք, որ Սուրբ Սարգսի տոնի առիթով այս պարգևատրումն իրականացվում է երրորդ անգամ: Նախաձեռնությունն Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ, գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանինն է:

Այս տարի ևս զինվորներին խորհրդանշական խաչ-զարդապատկերներ են հանձնվել: Զարդապատկերները պատրաստվել են այս պարգևատրության առիթով՝ հատուկ 22 զինվորի համար՝ 22 օրինակով: Բայցի այդ՝ բանակում իրենց լավագույնս դրսևորած տղաները 10-օրյա արձակուրդ են ստացել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ ապրիլի 20-26-ը

16:54 30.04.2025

Հայաստանի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ ապրիլի 20-26-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 20-26-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 21-ին և 23-ին, Հերացի փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ։ Ալավերդի քաղաքում՝ Սանահին սարահարթ, Գայի փողոցի հարակից տարածք՝ […] ...

Մհեր Գրիգորյանն Ուզբեկստանի փոխվարչապետի հետ զրույցում կարևորել է համատեղ ներդրումային ծրագրերի ակտիվացումը

16:51 30.04.2025

Մհեր Գրիգորյանն Ուզբեկստանի փոխվարչապետի հետ զրույցում կարևորել է համատեղ ներդրումային ծրագրերի ակտիվացումը

Ուզբեկստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Տաշքենդում հանդիպում է ունեցել Ուզբեկստանի Հանրապետության փոխվարչապետ Ջամշիդ Խոջաևի հետ: Զրուցակիցները երկուստեք ընդգծել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար առկա մեծ ներուժը իրացնելու անհրաժեշտությունը, կարևորել այս ոլորտում բիզնես շրջանակների միջև շփումների և համատեղ ներդրումային ծրագրերի ակտիվացումը: ...

Պակիստանն ուժեղացնում է զորքերի մարտական ​​պատրաստվածությունը Հնդկաստանի հետ վերահսկողության գծի երկայնքով

16:48 30.04.2025

Պակիստանն ուժեղացնում է զորքերի մարտական ​​պատրաստվածությունը Հնդկաստանի հետ վերահսկողության գծի երկայնքով

Պակիստանը ուժեղացրել է զորքերի պատրաստությունը Քաշմիրում Հնդկաստանի հետ շփման գծի սահմանի երկայնքով՝ ռազմական լարվածության աճի ֆոնին: Այս մասին հայտնում է The Economic Times-ը։ Պակիստանը հակաօդային պաշտպանության և էլեկտրոնային պատերազմի միջոցներ է տեղակայել սահմանային գծի Սիալկոտ հատվածում: Բանակը վերադասավորում է տանկային և հետևակային դիվիզիաները, ինչպես նաև զորամասերի ինտենսիվ զորավարժությունները։ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը երեքշաբթի օրը ՄԱԿ-ի […] ...

Բռնության ցանկացած դրսևորում խիստ անընդունելի և դատապարատելի է․ ՄԻՊ

16:45 30.04.2025

Բռնության ցանկացած դրսևորում խիստ անընդունելի և դատապարատելի է․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։ Պաշտպանի հանձնարարությամբ, արագ արձագանքման խումբ է մեկնել Նոր Նորքի ոստիկանության բաժին՝ հանդիպելու Արթուր Չախոյանին և ձերբակալված այլ անձանց։ Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել նաև Արթուր Չախոյանի փաստաբանների հետ։ Պաշտպանի ներկայացուցիչների այցի ընթացքում պարզվել է, որ […] ...

Անչելոտին չի գլխավորի Բրազիլիայի հավաքականը

16:40 30.04.2025

Անչելոտին չի գլխավորի Բրազիլիայի հավաքականը

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին չի գլխավորի Բրազիլիայի հավաքականը, հայտնում է Marca-ն: Իտալացի մասնագետը Լոնդոնում հանդիպել ու բանակցել է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի ներկայացուցիչների հետ, հասել բանավոր համաձայնության: Չնայած դրան՝ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը թույլ չի տվել, որ Անչելոտին ստորագրի պայմանագիրը: «Ռեալի» նախագահին դուր չի եկել այն փաստը, որ Անչելոտին բանակցություններ է վարել մրցաշրջանի այս հատվածում: […] ...

51-ամյա արմավիրցին տանը թմրանյութ և զինամթերք էր պահում

16:36 30.04.2025

51-ամյա արմավիրցին տանը թմրանյութ և զինամթերք էր պահում

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողներն տեղեկություն էին ստացել, որ Նոր Արմավիր գյուղի բնակիչներից մեկը տանը և օժանդակ շինություններում պահում է կանեփից պատրաստած թմրամիջոց և զենք-զինամթերք: Նշված բնակարանում իրավապահները հայտնաբերել են մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող մոտ 8 գրամ զանգված և 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի փամփուշտներ: Նա ձերբակալվել և ներկայացվել է Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն: ...

BACK_TO_TOP