10:46 17.04.2021
«Վրացական երազանքը» հրապարակայնորեն ստորագրում է Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հովանու ներքո ստեղծված փաստաթուղթը: Խոսքը Վրաստանի քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների համար Շառլ Միշելի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնի առաջարկած փաստաթղթի մասին է, հայտնում է 1tve.ge-ն։ Այդ մասին հատուկ ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն:
«Ինչպես գիտեք, այսօր մեր երկիրը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ է: Վրաստանը պայքարում է համաճարակի և դրա պատճառած տնտեսական և սոցիալական խնդիրների դեմ: Տարածաշրջանը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում: Նման ժամանակներում մենք կարծում ենք, որ ամբողջ երկիրը պետք է համախմբվի ընդհանուր մարտահրավերների շուրջ, և քաղաքական գործիչները պետք է իրենց ժամանակը ծախսեն ոչ թե իրենց նեղ կուսակցական շահերի համար պայքարելու, այլ համատեղ ջանքերով երկրի և հասարակության առջև ծառացած խնդիրները լուծելու վրա:
Ցավոք, այսօր Վրաստանում այլ իրողություն է ստեղծված: Ակնհայտ է, որ առանձին կուսակցությունների և քաղաքական գործիչների համար իրենց կուսակցական շահերը կարևոր են պետության և ժողովրդի շահերից:․․․Այսօր «Վրացական երազանքը» հրապարակավ ստորագրում է Եվրամիության և Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հովանու ներքո ստեղծված փաստաթուղթը, որը ներկայացնում է նախագահի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնը:
Երկխոսության վերջին հանդիպմանը մենք պատրաստակամություն հայտնեցինք ստորագրել փաստաթուղթը, որի մասին բազմաթիվ ընդդիմադիրներ նշում էին իրենց մեկնաբանություններում, սակայն մենք դեռ չենք ստորագրել, քանի որ ակնկալում էինք քայլեր՝ հանդիպելու ընդդիմության հետ: Պետք է ընդգծել, որ ԵՄ-ն այս փաստաթղթում չի ներառել արտահերթ ընտրությունների հարցը, ինչը խորհրդարանական ընտրությունների և խորհրդարանի օրինականության եւս մեկ հստակ հաստատում է: Վերահաստատվեց, որ ընդդիմության կողմից ընտրակեղծիքների վերաբերյալ արված մեղադրանքները չի կիսում միջազգային հանրությունը:
ԵՄ հովանավորությամբ փաստաթղթի ստորագրումը վրաց հասարակության և միջազգային գործընկերների նկատմամբ մեր բարձր պատասխանատվության դրսևորում է: Հիմա հերթը ընդդիմությանն է: Նրանք ևս մեկ հնարավորություն ունեն ապացուցելու, որ պետության շահերը վեր են դասում իրենց կուսակցական շահերից»,-ասել է Արչիլ Թալակվաձեն:
Քրիստիան Դանիելսոնը Վրաստանի քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին փաստաթուղթը առաջարկել էր մարտի 31-ին:
15:29 17.06.2025
«Բարսելոնան» շրջագայության կմեկնի Ասիա«Բարսելոնան» մինչմրցաշրջանային հատվածում շրջագայություն կանցկացնի Ասիայում։ Կատալոնացիները կլինեն Ճապոնիայում և Հարավային Կորեայում և երեք ընկերական հանդիպում կանցկացնեն։ Կատալոնական թիմը հուլիսի 27-ին կհանդիպի «Վիսել Կոբեի» (Ճապոնիա), հուլիսի 31-ին` «Սեուլի» (Հվ. Կորեա), իսկ օգոստոսի 4-ին` «Տեգուի» (Հվ. Կորեա) հետ։ Ակումբը 2019թ-ից. հետո առաջին անգամ է շրջագայության մեկնելու Ասիա։ ...
15:19 17.06.2025
Նիկոլ Փաշինյանը Ռեջեփ Էրդողանի հրավերով կմեկնի Թուրքիա. Ալեն ՍիմոնյանԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ նախապատրաստվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա: «Պատերազմի հետ կապված ռիսկերն այսօր մինիմալ են, մենք պետք է աշխատենք, որ ընդհանրապես այն չեզոքացնենք, և ՀՀ կառավարությունը գործուն քայլեր է անում դրա համար: Ես համարում եմ, որ նման գործուն քայլերից մեկը ձեզ հայտնի՝ վարչապետի նախատեսվող այցն […] ...
15:10 17.06.2025
Հունիսի 21-22-ը Գավառում կանցկացվի Արհեստների միջազգային փառատոնՀունիսի 21-22-ը Գավառը կդառնա ժողովրդական արվեստների կենտրոն։ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ այստեղ կանցկացվի Արհեստների միջազգային փառատոնը, որը կազմակերպում է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը՝ Գավառի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: «Երիտասարդները ստեղծում են համը․ խոհարարություն և արհեստներ» խորագրով փառատոնը մեկ վայրում կհամախմբի Հայաստանի և արտերկրի լավագույն վարպետներին։ Տեղեկացնում ենք, որ փառատոնի […] ...
14:52 17.06.2025
Ալեքսանդր Կոլարովն ընդգրկվել է «Ինտերի» մարզչական շտաբումՌումինացի մասնագետ Քրիստիան Կիվուն «Ինտերը» գլխավորելուց հետո՝ իր առաջին ասուլիսին, տեղեկացրել է, որ միլանյան թիմի նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Կոլարովն ընդգրկվել է իր մարզչական շտաբում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Սերբիայի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստի մարզական կարիերայի վերջին ակումբն «Ինտերն» է, իտալական գրանդում նա խաղացել է 2021/22 մրցաշրջանում: 2023 թվականին Կոլարովը նշանակվել էր […] ...
14:41 17.06.2025
2025 թվականի մայիս ամսվա կլիմայական պայմանների բնութագիրը Հայաստանում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է 2025 թվականի մայիս ամսվա կլիմայական պայմանների բնութագիրը Հայաստանում: Միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում մայիսին կազմել է 11․4 °C, որը նորմայից բարձր էր 1․4 °C-ով։ 2025 թվականի մայիսը յոթերորդ տաքն էր 1935-2025 թթ․ դիտարկումների շարքում։ Տեղումների ամսական քանակը՝ 74․1 մմ, նորմայից փոքր-ինչ ցածր էր՝ կազմելով նորմայի 93 %-ը։ Մայիսի 31-ին […] ...