20:59 19.04.2021
Գյումրիի Վարպետաց փողոցի թանգարանային ժառանգությունը նոր նմուշներով է համալրվում։ Այս մի ձեռնարկն էլ ուղղված է մշակութային, ազգային շերտերի բացահայտմանն ու պահպանմանը։ Շիրազի հուշատուն-թանգարանում ստեղծվել է «Զանան» մշակույթի տունը , որտեղ վերարտադրում ու քաղաքի հյուրերին են ներկայացնում տարբեր ժամանակների հայկական տարազները։
Գյումրեցի ընտանիքների ավանդական հագուստներից բացի,«Զանան»-ում ներկայացված են Արևմտյան Հայաստանի գավառների տարազները։Դրանք կարում են մշակույթի տան դերձակները,ասեղնագործում են, վերականգնում են մոռացված զարդանախշերը։
Ցուցասրահի անունն ինքնին հայ ավանդական ընտանիքին բնորոշ է։Զանանը փաղաքշական դիմելաձևն է եղել հայ ընտանիքում։Իսկ թե ինչ մշակույթ ու կենցաղ են վարել, պատմում են ցուցանմուշները։Տարազները եղել են ազգային պատկանելությունը, գավառը,տարածաշրջանն ու անգամ հասարակական դիրքը բնորոշող հագուստներ։
Հայկական տարազների ցուցասրահում վերարտադրված են 19-րդ դարի հայ կնոջ ու տղամարդու կրած հագուստները։Մասնագետների համար, որպես բնօրինակ, հանդիսանում են թանգարանային ցուցանմուշներն ու գիտական աշխատությունները։
Մոդելավորողները փորձում են հագուստները ներկայացնել բնօրինակին մոտ տարբերակներով։Վերականգնված ազգային հագուստներում գյումրեցի դերձակները նույնությամբ պատկերում են ասեղնագործ նախշերը։
«Մարաղայի ու Մարաշի ասեղնագործությունը համարվում է հայկական ամենահին ասեղնագործությունը, որի հիմքում խաչն է, այսինքն՝ դու խաչ ես ասեղնագործում ,դա ինչղ օր աղոթքի նման մի բան է»,-SHANTNEWS-ի հետ զրույցում նշում է մշակույթի տան հիմնադիր Հասմիկ Խաչատրյանը։
Հագուստների հետ փորձում են համադրել զարդերն ու աքսեսուարները, որոնք հնում պարտադիր կրել են և՛ կանայք,և՛ տղամարդիկ։ Որոշ զարդեր ունեցել են թալիսմանի նշանակություն ու կրողին պաշտպանել են չար աչքից։
Մասնագետներն այցելուներին են ներկայացնում նաև հին հայկական ընտանիքներում եղած ավանդույթներն ու ծեսերը։Ադաթներից մեկն էլ աղջկա օժիտ կապելու կարգն է եղել։Բացի նրանից , որ այն ինչ աղջիկը պետք է տաներ ամուսնու տուն, հարևանների ու բարեկամության համար դրվում էր ցուցադրության, անպայման աղջիկն իր սպիտակեղենն ու հագուստի օձիքները պետք է ինքնուրույն ասեղնագործեր։
«Եթե աղջիկը ասեղնագործել չգիտեր,ասում են՝ նրան հարս չէին տանում։Ասեղնագործում էին հագուստի օձիքները,սփռոցներ ու բարձերի վրա փռվող ծածկոցներ էին պատրաստում»,-նշում է «Զանան» մշակույթի տան մենեջեր Տիգրանուհի Ադամյանը։
Շիրազի թանգարանի այս ցուցասրահում այցելուներին պատմում են նաև այն մասին, որ Շիրազի մայրը՝ Աշխենը, եղել է քաղաքում հայտնի թանթանագործ,նրա պատրաստած ճակատակալները կրել են երիտասարդ աղջիկները։
Այցելուները ցանկության դեպքում կարող են տեղում կրել վերականգնված հայկական տարազներով հագուստները,մասնակցել վարպետության դասերի ու ինքնուրույն թռչնատառեր ասեղնագործել։
Թանգարանի աշխատակիցները ուրախությամբ նշում են, որ մեծ է մարդկանց հետաքրքրությունը, ցուցադրվող հարսի ավանդական տարազն այժմ մենապարերի ժամանակ հարսանիքներում կրում են։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
20:25 30.07.2025
Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջանՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը (16-րդ ռակետ) դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան։ Մրցաշարի երկրորդ փուլում Խաչանովը 6-4, 6-2 հաշվով հաղթել է Խուան Պաբլո Ֆիկովիչին (Արգենտինա, 140-րդ ռակետ)։ Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Էմիլիո Նավան (ԱՄՆ, 114-րդ ռակետ)։ ...
20:14 30.07.2025
Հրդեհ Եղիպատրուշ գյուղում․ տուժածներ չկանՀուլիսի 30-ին, ժամը 14:11-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղիպատրուշ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տաներից մեկի և կից հացատան տանիքներում (ընդհանուր մոտ […] ...
19:54 30.07.2025
Կիլիան Մբապեն կլինի Մադրիդի «Ռեալի» նոր «10» համարըԿիլիան Մբապեն կլինի Մադրիդի «Ռեալի» նոր «10» համարը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ֆրանսիացին ակումբում առաջին մրցաշրջանում հանդես էր գալիս «9» համարով։ «Ռեալում» 2017 թվականից «10» համարով խաղում էր Լուկա Մոդրիչը։ Ժամանակին այդ խաղահամարով հանդես են եկել նաև Խամես Ռոդրիգեսը, Մեսութ Օզիլը, Լասանա Դիարան, Ուեսլի Սնեյդերը, Ռոբինյոն, Լուիշ Ֆիգուն, Կլարենս Զեդորֆը և այլ […] ...
19:50 30.07.2025
Առողջապահության նախարարն աշխատանքային այցով եղել է «Վանաձոր» բժշկական կենտրոնումԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով «Վանաձոր» բժշկական կենտրոնում է: Ծանոթանալով բուժկենտրոնի անընդհատ բարելավվող պայմաններին ու լավարկվող հնարավորություններին` նախարարը եղել է նորաբաց «Պրոտոն» գիտակրթական- ախտորոշիչ կենտրոնում: Նորագույն սարքավորումներով, մասնավորապես` ՄՌՏ սարքով համալրված ախտորոշիչ կենտրոնը նոր ու առավել լայն հնարավորություն է տալու Վանաձորում ներդրված Կաթվածի ազգային պիլոտային ծրագրի շարունակականությունը համակողմանի ապահովելու համար: Մինչ այս Կաթվածի ազգային […] ...
19:46 30.07.2025
Վահան Կոստանյանը Նյու Յորքում հանդիպել է Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալի հետՀուլիսի 29-ին Նյու Յորքում ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալ Մարիա Տրիպոդիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ երկուստեք ընդգծելով տնտեսական և առևտրային կապերի ակտիվացման պատրաստակամությունը: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին է ներկայացրել ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման ներկա ընթացքը, Հարավային Կովկասում Հայաստանի շուրջ առկա իրադրությունը և ՀՀ […] ...